Դրախտ (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրախտ
ճապ.՝ ヘヴン
ՀեղինակMieko Kawakami?[1]
Տեսակshirokuban? և գրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուճապոներեն[1]
ՆկարազարդողSeiichi Suzuki?
Երկիր Ճապոնիա
ՀրատարակիչԿոդանսյա
Հրատարակման տարեթիվսեպտեմբերի 1, 2009
OCLC436079069
Պարգև(ներ)
Կայքshop.kodansha.jp/bc/books/topics/heaven/

Դրախտ (ヘヴン, Hevun), ճապոնացի գրող Միեկո Կավակամիի՝ 2009 թվականին հրատարակած վեպը[2], որի անգլերեն թարգմանությունը լույս է տեսել 2021 թվականին։ Դա Կավակամիի՝ անգլերեն հրատարակված երկրորդ գիրքն է[3]։

Վերնագիրը վերաբերում է մի նկարի, որին վեպի հերոսներից մեկը՝ Կոջիմա անունով մի աղջիկ, նոր անուն է տվել[4]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կավակամին իր անձնական կայքում մեջբերել է 19-րդ դարի գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի «Այսպես խոսեց Զրադաշտը» աշխատությունը՝ որպես Դրախտ վեպը գրելու մտահղացումը ներշնչած դրդիչ։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գործողությունները ծավալվում են Ճապոնիայում, 1991 թվականին։ Պատմողը 14-ամյա տղա է, ում աջ աչքը շիլ է, և որին բռնության են ենթարկում արական սեռի այլ սովորողներ։ Մյուս կերպարները նրան անվանում են «Աչքերով»[5] (ճապոներեն ロンパリ, Ռոնպարի[6], ակնարկելով այն հանգամանքը, որ մի աչքը նայում է Լոնդոնին, մյուսը՝ Փարիզին[7]The New York Times--ից Նադյա Շպիգելմանը բնորոշում է «Աչքերովին»՝ որպես մի տափակ կերպարի։ Ոչ լրագրողուհու աշխատանքում, ոչ էլ վեպում չի բացահայտվում նրա օրինական, իսկական անունը։ Վեպի առաջին գլուխը փաստագրում է այն բուլինգային բռնությունը, որին նա ենթարկվում է[8]։

Կոջիմա (コジマ) անունով և «Հազմատ» մականունով մի աղջիկ, նույնպես 14 տարեկան[8], բուլինգի է ենթարկվում աշակերտուհիների կողմից[5]։ Նրա մայրը լքել էր ամուսնուն՝ Կոջիմայի հորը և ամուսնացել ավելի հարուստ մի տղամարդու հետ, իսկ հայրը մնացել էր ավելի աղքատ միջավայրում[9]։ Կոջիման ձգտում է ընկերանալ «Աչքերովին»՝ թույլ տալով նրան կարդալու իր գրառումները։ Կոջիման նախընտրում է չլողանալ[9], ունի ոչ մաքուր հագուստ և իր մազերը պահում է գզգզված վիճակում[10]։ Աչքերովը և Կոջիման հավատում են, որ իրենք հակազդում են իրենց ահաբեկմանը` թույլ տալով, որ դա տեղի ունենա իրենց հետ։ Կոջիման կարծում է, որ բուլինգը նպաստում է իր մաքրվելուն և իմաստավորում է իրեն[11], ինչի հետ գրքի հեղինակը համաձայն չէ և այն բնորոշում է որպես Կոջիմային հասցված վնաս. Ազգային հանրային ռադիոյի (NPR) ներկայացուցիչ Լիլի Մեյերը նշում է, որ Կավակամին համակրում է Կոջիմային։ Հոր հետ ունեցած հարազատության պատճառով Կոջիման միտումնավոր կերպով ընդունում է աղքատ մարդու արտաքինը, և գիրքը բացահայտում է, որ մոր հարստանալուց հետո նա դադարում է լոգանք ընդունել։ Հետագայում՝ գրքի վերջին մասերում նա սովամահ է լինում։ Նա հավանություն չի տալիս «Աչքերովի»՝ վիրահատվելու վիճակը շտկելու մտադրությանը։ Thu-Huong Ha-ն The Washington Post- ում բուլինգի մասին Կոջիմայի տեսակետը բնորոշում է որպես «մի տեսակ կրոնական, բարոյախոսական»։ Իսկ Մեյերը պնդում է, որ Կոջիման նման է Ֆրենի Գլասին, և որ նա ներքև է քաշում «Աչքերովին»՝ չկարողանալով ապահովել «իսկական բարեկամություն կամ համերաշխություն»։

Նինոմիան (二ノ宮), որը վեպում հանդես է գալիս որպես գլխավոր կռվարար, դասարանի բոլոր սովորողներից ամենաբարձր գնահատականներն ունի։ Մերվե Էմրեն Նինոմիային նկարագրում է որպես «գեղեցիկ, հանրաճանաչ»։ Մոմոզը (百瀬), ով հանդես է գալիս որպես Նինիմոյայի օգնական, ասում է Կոջիմային, որ կռվարարները բռնություն են գործադրում այն պատճառով, որ կարողանում են դա անել։ Հան Մոմոզեի տեսակետը բնորոշում է որպես «նիհիլիստական»[11]։

Դիպաշարի առաջ գնալուն զուգընթաց՝ բուլինգի ինտենսիվությունն աճում է[12] Կոջիմայի ելույթից հետո «Աչքերովը» մերժում է Կոջիմայի համոզմունքները և որոշում դիմակայել իրեն տանջող-չարչարողին[8]։

Ժամանակահատվածի բերումով՝ վեպը չի ներկայացնում կիբեռհարձակումը։

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին վեպն արժանացել է Մուրասակի Շիկիբու մրցանակին[13]։ Անգլերեն թարգմանությունը 2022 թվականին առաջադրվել է Միջազգային Բուքեր մրցանակի[14]։

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շպիգելմանը հայտարարել է, որ անգլերեն տարբերակը «անբասիր թարգմանված է», իսկ ավարտը նա բնորոշել է որպես «շնչասպառ անող»[5]

Հան ասել է, որ գրքի մասերը կարծես «տանջանքի պոռնո» լինեն[11]։

Kirkus Reviews-ը այն բնորոշել է որպես «անսպասելի դասական», իսկ շարադրանքը՝ «ապշեցուցիչ նրբագեղ»[12]։

Էմրեն հայտարարել է, որ վեպը «մեզ ցույց է տալիս, թե ինչպես մտածել բարոյականության մասին՝ որպես շարունակական, դրամատիկ գործունեության», մի բան, որն ստեղծագործության «բուն կախարդանքն» է։

Մեյերը գրել է, որ Դրախտը «ավելի պարզ» է, քան Կրծքերն ու ձվերը (Կավակամիի Natsu Monogatari- ի անգլերեն տարբերակի վերնագիրն է) և որ դա «դեռահասների թշվառության հում, ցավոտ և քնքուշ դիմանկարն է», որը «շատ հավանական է, որ քեզ լացացնի»[8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իջիմե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://thebookerprizes.com/the-booker-library/books/heaven
  2. Meyer, Lily (2021 թ․ մայիսի 25). «A Bullied Kid Finds Unconventional Freedom In 'Heaven'». NPR. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.
  3. Spiegelman, Nadja (2021 թ․ մայիսի 25). «Bullied and Shunned, They Found a New Way to See the World». Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.
  4. Ha, Thu-Huong (2021 թ․ մայիսի 25). «Mieko Kawakami's 'Heaven' follows a bullied boy searching for meaning». Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.
  5. 5,0 5,1 5,2 Spiegelman, Nadja (2021 թ․ մայիսի 25). «Bullied and Shunned, They Found a New Way to See the World». Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.Spiegelman, Nadja (2021-05-25). "Bullied and Shunned, They Found a New Way to See the World". The New York Times. Retrieved 2021-11-29.
  6. «ヘヴン». Kodansha. 2009 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին. «僕の斜視を「ロンパリ」と嗤い、[...]»
  7. Stewart, Jack (2013 թ․ ապրիլի 9). Outrageous Japanese: Slang, Curses and Epithets (Japanese Phrasebook). Tuttle Publishing. էջ PT 14. ISBN 9781462902521.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Meyer, Lily (2021 թ․ մայիսի 25). «A Bullied Kid Finds Unconventional Freedom In 'Heaven'». NPR. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.Meyer, Lily (2021-05-25). "A Bullied Kid Finds Unconventional Freedom In 'Heaven'". NPR. Retrieved 2021-11-29.
  9. 9,0 9,1 Davíd, Soleil (2021 թ․ հուլիսի 19). «Punishment Is Coming: On Mieko Kawakami's "Heaven"». Los Angeles Review of Books. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.
  10. «Heaven». Kirkus Reviews. 2021 թ․ մարտի 3. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.
  11. 11,0 11,1 11,2 Ha, Thu-Huong (2021 թ․ մայիսի 25). «Mieko Kawakami's 'Heaven' follows a bullied boy searching for meaning». Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.Ha, Thu-Huong (2021-05-25). "Mieko Kawakami's 'Heaven' follows a bullied boy searching for meaning". Washington Post. Retrieved 2021-11-29.
  12. 12,0 12,1 «Heaven». Kirkus Reviews. 2021 թ․ մարտի 3. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին."Heaven". Kirkus Reviews. 2021-03-03. Retrieved 2021-11-29.
  13. Kosaka, Kris (2021 թ․ մայիսի 27). «Mieko Kawakami's 'Heaven': The world as seen through the eyes of bullied children». Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.
  14. «The 2022 International Booker Prize». The Booker Prizes. Վերցված է 2022 թ․ մայիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]