Դրաժինսկու փողոց (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրաժինսկու փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն1,9 կմ
Անվանվել էՅուրի Դրաժինսկի
Փոստային ինդեքս298600, 298601

Դրաժինսկու փողոց (ռուս.՝ Улица Дражинского), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է 1917-1920 թվականներին Ղրիմում խորհրդային իշխանության հաստատման համար հեղափոխական պայքարի ակտիվ մասնակից, Ղրիմի ընդհատակյա կոմիտեի անդամ Յուրի Իսակովիչ Դրաժինսկու (1899-1920) պատվին[2]։ Սկիզբ է առնում Սվերդլովի փողոցից և ավարտվում Զբոսաշրջիկների խճուղու հետ հատումով։ Երկարությունը 1900 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալթա քաղաքի Դրաժինսկու փողոցը սկսվում է Սվերդլովի փողոցից, հատում Մասանդրովսկայա, Դանչենկոյի, Սրեդնե-Սլոբոդսկայա փողոցները և ավարտվում Զբոսաշրջիկների խճուղու հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 86 շինություն։ Երկարությունը 1900 մետր է։

Դրաժինսկու փողոցի փոստային դասիչներն են՝ 298600, 298601։

Փողոցն անվանվել է 1917-1920 թվականներին Ղրիմում խորհրդային իշխանության հաստատման համար հեղափոխական պայքարի ակտիվ մասնակից, Ղրիմի ընդհատակյա կոմիտեի անդամ Յուրի Իսակովիչ Դրաժինսկու (1899-1920) պատվին։ 1914-1918 թվականներին նա ապրել է այս փողոցի թիվ 19 տանը, որի պատին այժմ փակցված է նրա հուշատախտակը։ Նա ծնվել է դերձակի ընտանիքում, 11 տարեկանից աշխատելով օգնել է ընտանիքին։ 1917 թվականի ապրիլին կազմակերպել է Յալթայի աշակերտ դերձակների գործադուլը։ Նրանց պահանջն աշխատավարձի բարձրացումն էր, 8-ժամյա աշխատանքային օրը։ Յալթայում խորհրդային իշխանության հաստատման համար 1918 թվականի հունվարյան մարտերում Դրաժինսկին հեղափոխական առաջամարտիկներից էր։ Նրա տանն էր տեղաբաշխվել կարմիր գվարդիայի շտաբը։ 1920 թվականին ընդհատակյա կոմիտեի նիստի ժամանակ, որը Դրաժինսկին վարում էր Ի. Աշևսկու անունով, նրան և ընդհատակյա այլ գործիչների բռնեցին սպիտակգվարդիականները։ Ձերբակալվածները տեղափոխվեցին «Կոռնիլով» (նախկինում՝ «Կագուլ») հածանավի վրա, որտեղ հունվարի 24-ի գիշերն այրվեցին նավի հնոցում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «ул. Дражинского (Ялта)».
  3. «Памятная доска Дражинскому Ю.И. на улице названной в его честь в городе Ялта». Վերցված է 2019 Մայիս 17-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]