Դռան բռնակ


Դռան բռնակ սարք, որն օգտագործվում է դուռը բացելու կամ փակելու համար։ Դռների բռնակներ կարելի է տենել բոլոր տեսակի դռների վրա՝ ներառյալ բնակելի և առևտրային շենքերի արտաքին դռները, ներքին դռները, պահարանների դռները և մեքենաների դռները։ Գոյություն ունեն դռան բռնակի բազմաթիվ ձևավորումներ՝ կախված համապատասխան կիրառումից։ Բռնակները մեծ մասամբ, հատկապես առևտրային և բնակելի դռների համար, ներառում են սողնակային կամ կողպման մեխանիզմներ կամ դրանք արտադրվում են դռների կողպման կամ փակման ստանդարտացված մեխանիզմներին հարմարվելու համար։
Դռան բռնակի ամենատարածված տեսակներն են լծակային բռնակը և գնդաձև բռնակը։ Դռների բռնակները կարող են պատրաստվել տարբեր նյութերից։ Օրինակները ներառում են արույր, ճենապակի, ապակի, փայտ և բրոնզ[1]։ Դռների բռնակները գոյություն ունեն առնվազն 5000 տարի։ Դրանց դիզայնը զարգացել է ավելի առաջադեմ մեխանիզմներով և տեսակներով։
Որոշ դռների բռնակներ ձեռքով կամ ոտքով են աշխատում՝ վարակիչ հիվանդությունների փոխանցումը նվազեցնելու համար։
Տեղադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ տեղադրման մեթոդի, գոյություն ունեն երկու տեսակի դռների բռնակներ.
- որոնք կցվում են դռան մակերեսին,
- որոնք պահանջում են կտրվածք դռան մեջ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Դռան փական Մեդինլի հոլում, Քեմբրիջշիր
-
Եկեղեցու զարդարած բռնակ Մորավիայում
-
Բռնակ` գլխի տեսքով, Ֆլորենցիա
-
Ավանդական բռնակ Կորեայում
-
Ձողե բռնակ` տեղադրված ապակե դռան վրա
-
Բռնակ թատրոնի դռան վրա, Բրագա, Պորտուգալիա
-
2010 Porsche դռան ներքին բռնակ` ծանրությունը նվազեցնելու կտորե ամրակով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «6 դասական գնդաձև բռնակ հին տների համար». Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է 2021-12-20-ին.