Դպրոցական անտառ արգելոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դպրոցական անտառ արգելոց
ՏեսակManaged Nature Reserve?
Երկիր Բուլղարիա
ՎարչատարածքBozhenitsa?
ՏեղագրությունBozhenitsa?
Հիմնվել էհունիսի 12, 1963
Մակերես134,6842 հեկտար
Դպրոցական անտառ արգելոցը գտնվում է Բուլղարիաում
Դպրոցական անտառ արգելոց
Կաղնու մեծ երկարաբեղիկ
Morimus funereus երկարաբեղիկ
Կրիայի պատյան

«Դպրոցական անտառ» արգելոց (բուլղար․՝ Училищна гора), արգելոց, որը գտնվում է Բոժենիցա գյուղի տարածքում, Բոտևգրադ համայնք։ Արգելոցի մոտակա բնակավայրերն են` Բոժենիցան (2.3 կմ), Լիպնիցան (4.3 կմ) և Սկրավենան (5 կմ)։ Լանդշաֆտային արգելոցի տարածքը կազմում է 1346,842 ար, (333 ակր1999 թվականի հոկտեմբերի 15-ին։ Շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների նախարարությունը սահմանել է Շկոլնայա գորայի արգելոցի կարգավիճակ, որպես բնապահպանական արգելավայր, նպատակ ունենալով օժանդակել և պահպանել 200 տարեկան 30 մետրից ավելի բարձրությամբ ծառերով կաղնե անտառը[1].

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռելիեֆը ցածր լեռնային է, ծալքավորված ցայտուն արտահայտված լեռնաշղթաներով և ձորակներով։ Ծովի մակարդակից առավելագույն բարձրությունը կազմում է 820 մ, իսկ ամենափոքրը` 425 մ։ Տարբերությունը մոտ 395 մ է, որը նշանակում է, որ արգելոցի մեծ մասն ունի ուղղաձիգ տեղանք։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմռանը ամենացուրտ ամիսը հունվարն է, օդի միջին ջերմաստիճանը -1.9 °C է։ Գարունը համեմատաբար տաք է։ Հուլիսին և օգոստոսին միջին ջերմաստիճանը շատ բարձր չէ` մոտ 20.8 °C: Աշնանը ջերմ է, միջին ջերմաստիճանը` 11.0 °C: Տարեկան ջերմաստիճանի տատանումը կազմում է մոտ 11.2 °C:

Տարվա մեծ մասը արգելոցի տարածքում փչում են ուժեղ քամիներ, ավելի քան 7 մ/վրկ միջին արագությամբ։ Ամենից շատ քամոտ են ձմեռային ամիսները, իսկ քամու ամենափոքր արագությունը նկատվում է օգոստոսին։ Գերակշռում են հարավ-արևմտյան և արևմտյան քամիները։

Հողեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողը դասվում է անտառանման (Luvisols) հողերի տիպին։ Հողի այս տեսակը բնութագրվում է կավի կուտակման հետևանքով ձևավորված հողային կավե հորիզոնով և վերևի հորիզոնից մեխանիկական բաժանման շնորհիվ ձևավորված տիղմով։

Կենսաբազմազանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դպրոցական անտառ» արգելավայրի տարածքում հայտնաբերվել են մամուռների 39 տեսակներ, քարաքոսերի 20 տեսակներ, սնկերի 41 տեսակներ, բարձրահասակ բույսերի 207 տեսակներ և դեղաբույսերի 73 տեսակ։ Հանդիպում են անողնաշարավոր կենդանիների մոտ 100 տեսակ, ձկների համար պայմաններ չկան, երկկենցաղների և սողունների 21 տեսակներ, թռչունների 62 տեսակներ, կաթնասունների 19 տեսակներ և չղջիկների 20 տեսակ։

Սնկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս շրջանում գրանցվել և հայտնաբերվել են սնկերի 41 տեսակներ. 12 տեսակը Ascomycota բաժնից են, իսկ 29 տեսակը` Basidiomycota բաժնից (բազիդիալ սնկեր)։ Տեսակների քանակով գերակշռում են Polyporaceae և Xylariaceae ընտանիքները` 6 տեսակ։

Գրանցված են մակրոմիցետների պահպանման նշանակության երկու տեսակներ, որոնք նշված են Բուլղարիայի սնկերի կարմիր ցուցակում (Hericium cirrhatum)` խոցելի տեսակ և Lenzites warnieri - գրեթե մեռնող տեսակ։

Բուսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամուռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուչիլիշչնա գորա

«Դպրոցական անտառ» արգելոցի տարածքում հայտնաբերվել են մամուռի 39 տեսակներ, որոնցից 6-ը` լյարդամամուռներ, Marchantiophyta բաժին և 33-ը` Bryophyta: Նրանք պատկանում են 26 ընտանիքների։ Արգելոցի տարածքում հանդիպում են 5 տեսակներ, որոնք ներառված են Բուլղարիայի մամուռների Կարմիր ցուցակում։ Դրանցից երկուսը գտնվում են անհետացման վտանգի տակ, մեկը գրեթե անհետացել է, իսկ երկու տեսակի մասին տվյալները բավարար չեն։ Արգելոցում մամուռի տարածումը համեմատաբար բազմազան է և գտնվում է լավ վիճակում։ Բնական բնույթի հիմնական բացասական գործոնները կապված են գլոբալ և տեղական երաշտների հետ, ինչը հանգեցնում է տեսակների քանակի կրճատմանը, ինչպես նաև հողմաբեկերը, որոնց միջոցով խախտվում է միկրոկլիման և համապատասխան ենթատեսակներ մի շարք մամուռների տեսակներ ոչնչանում են։

Բարձրահասակ բույսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ, հաշվվում է 185 դասի և 60 ընտանիքի բարձր բույսերի 207 տեսակ։ «Դպրոցական անտառ» արգելոցում բուսականության տեսակը որոշվում է խառնածածկ տերևավոր անտառներով, հարուստ տեսքային կազմով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Училищна гора» (բուլղարերեն). Изпълнителна агенция по околна среда. Վերցված է 26 листопада 2017-ին.