Դու կաս...

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Դու կաս...
Դու կաս....jpg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական1993
Լեզուռուսերեն
ՌեժիսորVladimir Makeranets?
Սցենարի հեղինակՎիկտորյա Տոկարևա
ԴերակատարներԱննա Կամենկովա-Պավլովա
Նկարահանման վայրԵկատերինբուրգ

«Դու կաս...», ռեժիսոր Վլադիմիր Մակերանեցի գեղարվեստական ֆիլմը՝ Վիկտորյա Տոկարևայի «Ես կամ։ Դու կաս։ Նա կա» վեպի հիման վրա։ Թողարկվել է 1993 թվականին[1][2][3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հերոսուհին՝ Աննան, մենակ է մեծացրել որդուն։ Նա շատ առավելություններ ունի՝ պարզ է, հասարակ, գրավիչ, տիրապետում է ֆրանսերենին և աշխատում իր սիրելի գործով։ Նրան սիրում է մի գեղեցիկ և հարուստ տղամարդ, որի կյանքն ընթանում է սոցիալական իրադարձությունների, բարձր ընդունելությունների և խնջույքների մեջ։ Բայց անսպասելիորեն Աննայի որդին՝ Օլեգը, տուն է բերում մանկատան սան որբ Իրային, և առավոտյան հայտարարում, որ իրենք ամուսնացել են։ Աննայի խանդը հանգեցնում է նրան, որ երիտասարդները հեռանում են տնից։ Որոշ ժամանակ անց երեխաները ծանր վթարի են ենթարկվում։ Իրան կաթվածահար էր եղել, և Օլեգը նրան մոր մոտ՝ տուն է բերում։ Չնայած որդին տեղի ունեցածից հետո «կոտրվել էր», Աննան հաղթահարում է իր խանդն ու ատելությունը, տառապանքի, կարեկցանքի ցավոտ ճանապարհ է բռնում և իսկական սեր է ստանում[4]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աննա Կամենկովա ֊ Աննա
  • Վադիմ Լյուբշին ֊ Օլեգ, Աննայի որդին, բժիշկ
  • Ինգա Իլմ - Իրա, Օլեգի կինը, մանկատան սան
  • Ռեգիմանտաս Ադոմայտիս ֊ Վերշինին, Աննայի երկրպագուն
  • Տատյանա Լյուտաևա - Յուլիա Պետրակովա, բաժանմունքի վարիչ, Օլեգի սիրուհին
  • Նատալյա Կովալյովա - Աննայի ընկերուհին
  • Նատալյա Պոտապովա - Աննայի ընկերուհին
  • Իվան Կրասկո - ժողովրդական բուժող
  • Դրվագներում - Ա. Գավրիլով, Դ. Մակերանեց[5], Յուրի Ալեքսեև, Վ. Գուրևիչ, Ն. Տրետյակով, Ա. Գրանովսկայա

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]