Դուք հեռագիր ունեք
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 1983 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Բորիս Կոնունով |
Դերակատարներ | Տատյանա Դոգիլևա, Յուրի Սենկևիչ, Կարինա Մորիտց և Յուրի Կատին-Յարցև |
Կինոընկերություն | Մոլդովաֆիլմ |
Տևողություն | 67 րոպե |
IMDb | ID 4221938 |
«Դուք հեռագիր ունեք» (ռուս.՝ «Вам телеграмма»), 1983 թվականի խորհրդային դրամատիկական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Բորիս Կոնունովը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ժանրի՝ ֆիլմը հոգեբանական մելոդրամա է։ Կոնֆլիկտը, որը դրված է սյուժեի հիմքում, նորարարական է և միևնույն ժամանակ որոշիչ միտում է ութսունականների խորհրդային ֆիլմերի համար, որոնք նվիրված են միջին տարիքի կնոջ ճակատագրին և ապրումներին (օրինակ, «Ձմեռային բալ»)։ Հերոսուհու ներքին կոնֆլիկտի պատճառը կյանքի ընդհանուր անկայունության զգացումն է ինչպես անձնական, այնպես էլ կարիերայի առումով․ երիտասարդությունն անցնում է, իսկ կյանքը դեռ գորշ է, միապաղաղ, ի տարբերություն նրա, ինչի մասին հերոսուհին երազել էր երիտասարդ տարիքում։ Հերոսուհու ներքին աններդաշնակությունը սրվում է նաև այն հանգամանքով, որ նա ապրում է գավառական քաղաքում, որտեղ աշխատում է որպես հեռագրեր բաժանող, և որտեղ բոլորը նրա մասին ամեն ինչ գիտեն։
Աննայի ու իր ամուսնու Սերգեյի անձնական կյանքը չի դասավորվում։ Նրանց կապում է միայն իրենց որդին՝ Անտոշկան։ Ամանորի նախօրեին Աննան հեռագիր է ստանում իրեն վաղուց սիրող իր դասընկեր Ալյոխինից, որը նրան առաջարկում է տեղափոխվել Սուրգուտ՝ իր հետ ապրելու իր նոր ստացած բնակարանում։ Միևնույն ժամանակ, Աննան ինքը սիրահարված է ոչ թե դասընկերոջը, այլ տան հարևանին՝ վայելչատես օդաչուի։ Ընկերուհիներն ու հարազատները դատապարտում են հերոսուհու՝ ընտանիքը լքելու ծրագրերը։ Ֆիլմը ներկայացում է երեք օր, որի ընթացքում Աննան պետք է իր և իր մտերիմ մարդկանց համար կարևոր որոշում կայացնի։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տատյանա Դոգիլևա – Աննա, հեռագրեր բաժանող
- Կարինա Մորիտց – Վերոնիկա, հեռագրեր բաժանող
- Գենադի Սկոմորոխով – Սերգեյ, Աննայի ամուսինը
- Յուրի Սենկևիչ – Անտոն, Աննայի հարևանը
- Մարիկա Բալան – Մարյա Պավլովնա
- Պաուլինա Զավտոնի – Կլավդիա, հեռագրատան աշխատող
- Ալլա Սերգիենկո – Տատյանա, հեռագրատան աշխատող
- Տատյանա Վատավու – Վերա, հեռագրատան աշխատող
- Եվգենիա Բոտնարու – Սավվիչնա (լուսագրերում՝ Ե. Բուտնարու)
- Յուրի Կատին-Յարցև – Ալեքսեյ Ալեքսեևիչ Լոբաչևսկի
- Վիկտոր Իլիչև – Տոլյա, Յուլիայի ամուսինը
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանվել է «Մոլդովա-ֆիլմ» կինոստուդիայում։ Նկարահանումները տեղի են ունեցել ներկայիս Մերձդնեստրի երկու հարևան քաղաքներում՝ Տիրասպոլում և Բենդերում[1]։ Գավառական քաղաքի միջինացված պատկեր ստեղծելու համար օգտագործվել է երկու քաղաքների նատուրալ նկարահանումների համադրություն։
Դրվագներից մեկում երևում է, թե ինչպես է հերոսուհին Տիրասպոլի կենտրոնում հանդիպում ամուսնուն, ապա անմիջապես նստում է ավտոբուս, բայց պատուհանից հստակ երևում է Բենդերի գետային կայարանը։ Մեկ այլ դրվագում Աննան և Վերոնիկան քայլում են Տիրասպոլում Դնեստրի վրայով անցնող կամրջով, իսկ մի քանի քայլ անց հայտնվում են Բենդերի այգիներից մեկում։ Ֆիլմի սկզբում Աննան Բենդերում նստում է պտտվող անիվ (դա երևում է գետի նավահանգստի լանդշաֆտից), իսկ եզրափակչում, որտեղ սյուժեն ենթադրում է նույն անիվը, բարձրությունից երևում են Տիրասպոլի Հաղթանակի զբոսայգու տեսարժան վայրերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Леонид Рябков Российская актриса Татьяна Догилева спасла в Молдове от смерти женщину Արխիվացված 2016-09-16 Wayback Machine, Комсомольская правда, 2009
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դուք հեռագիր ունեք» ֆիլմը kino-ussr.ru կայքում
- Хлоплянкина Т. "Вам+телеграмма"+фильм&focus=searchwithinvolume&q="Вам+телеграмма" Чего же хочет Аня? : [Телевиз. худож. фильм «Вам телеграмма...›]. - Coв. культура, 1984. 21 июня, с. 4.
|