Դուրիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուրիան

Դուրիան (լատ.՝ Durio) Փիփերթազգիների ընտանիքի բույսերի տեսակ է[1] , որն ներառում է մոտավորապես 30 տեսակ։ Աճում է անձրևային Հարավարևելյան Ասիայի արևադարձային անտառներում։

Կենսաբանական նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեղատեսակները մեծ են, սակավաընձյուղ, մշտադալար ծառեր՝ թերի արմատներով ու հասաարակ տերևներով։

Ծաղիկները խոշոր են, սպիտակ կամ կարմիր գույնի, զարգանում են բների ⟨Կաուլիֆլորիա⟩ կամ խոշոր ճյուղերի վրա ⟨Կաուլիֆլորիա⟩, բացվում են երեկոյան և փոշոտվում են չղջիկների և մեղուների միջոցով։

Դուրիանի պտուղներն ունեն շատ պինդ կեղև, որը ծածկված է խոշոր փշերով, պաշտպանում է չհասած պտուղի պարունակությունը կենդանիներից։ Պտուղը բացվում է հինգ փականներով, որոնց եզրերին մուգ սերմեր են մսային հավելումներով՝ արիլուսներով։

Տաքսոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուրիանի ցեղը պարունակում է 32 տեսակներ[2]

Դուրիան. արգելվում է պահել հասարակական վայրերում

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տեսակի պտուղներն ուտելի են։

Դուրիանի պտուղներն անտանելի գարշահոտի պատճառով արգելվում է տանել կամ ուտել հասարակական տրանսպոտրում, հյուրանոցներում և շատ այլ վայրերում։ Արգելող պիտակները փակցված են լինում օբյեկտների դռների վրա։ Դորիանը համարվում է արժեքավոր միրգ Հարավարևելյան Ասիայում և Հարավային Ամերիկայում (մասնավորապես՝ Բրազիլիայում)։ Տեղաբնիկներն ասում են, որ դուրիանի համն առաջացնում է դժոխքի տեսիլքներ, իսկ համը՝ դրախտային հաճույք։

Խոհարարական տեսանկյունից դուրիանի հետ գործ ունենալիս անհրաժեշտ են որոշակի հմտություններ ու սարքավորումներ, տեղափոխման համար միրգը փաթեթավորում են թղթի հաստ շերտով և դնում պինդ տոպրակի կամ պայուսակի մեջ, դրա կտրատումը կատարվում է ամուր դանակով և հաստ կտորե ձեռնոցներով, քանի որ սուր փշերը կարող են վնասել ձեռքերը, թափոնները անհրաժեշտ է թափել բնակելի տնից հեռու, եթե հոտը զզվանք է առաջացնում։

Meis durian flowers (1038579655).jpg
Durians on a tree.jpg

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Durian»։ Merriam-Webster Dictionary։ 2017։ Վերցված է հոկտեմբերի 14, 2017 
  2. Список видов рода Дуриан на сайте The Plant List(անգլ.)(Ստուգված է 16 Սեպտեմբերի 2016)