Դուռն Փառիսոսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դուռն Փառիսոսի, Կարի Փառիսոսիա, Շիշկայա, Սադանախաչի լեռնանցք, Սատանի խաչի լեռնանցք, լեռնանցք Հայաստանի Գեղարքունիքի մարզի և Ադրբեջանի սահմանագլխին, Սևանի լեռնաշղթայում, Գեղամասար գյուղից 5 կմ հյուսիս-արևելք։ Այստեղով անցնում է Սևանի ավազանը Շամքոր գետի հովտին կապող ճանապարհը։ Վարդենիս քաղաքից մոտ 20 կմ հյուսիս-արևելք։ Ծովի մակարդակից բարձր է 3125 մ[1]: Կոչված Է համանուն լեռնագագաթի անունով[2]։ Հիշատակվում է վրացական աղբյուրներում՝ Կարի Փառիսոսիս ձևով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 37 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 510 — 804 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png