Դուկմասովայի առանձնատուն (Նովոչերկասկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուկմասովայի առանձնատուն
Տեսակտեսարժան վայր, շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆովոչերկասկ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Ե. Դուկմասովայի առանձնատուն (ռուս.՝ Особняк Дукмасовой), ճարտարապետության հուշարձան և մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ Ռուսաստանի Դաշնության Նովոչերկասկ քաղաքում։ Գտնվում է Պրոսվեշչենիա փողոց, շենք 123 հասցեում[2]։ Պաշտպանվում է օրենքով` համաձայն Շրջանային խորհրդի փոքր խորհրդի 1992 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 325 որոշման։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տունը կառուցվել է XX դարի սկզբին։ Այն ժամանակ շենքի սեփականատերը եղել է Ե. Դուկմասովան։ Այս տիկնոջ մասին պատմական աղբյուրներում մանրամասն տեղեկություններ չեն պահպանվել։ Հետազոտողները տան ուսումնասիրության ժամանակ եկել են այն եզրակացության, որ սա կարմիրաղյուսային մոդեռն ճարտարապետական ոճով կառուցված պահպանված շինության որակյալ օրինակ է։ Փողոցի ամբողջ պարագծով պահպանվել են տներ, որոնք պարունակում են այն ժամանակվա ճարտարապետությանը բնորոշ անսովոր տարրեր։

Տան ճակատը զարդարված է նվազագույն թվով տարրերով։ Տան մուտքի վերևում արված է կամարաձև նախշ, կողքերից մուտքը շրջապատում են կիսասյուները։ Նույն տիպի կամարաձև նախշ առկա է նաև պատուհանների պայտաձև երեսկալների վրա, ինչպես նաև ճառագայթաձև ճակտոնների վրա։ Ծածկը պատրաստված է մետաղից։ Դուռը փայտե է, փորագրված։

1992 թվականին շենքը ճանաչվել է ճարտարապետության հուշարձան և մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Решение Малого совета Ростовского областного совета народных депутатов № 325 от 17.12.1992
  2. Новочеркасск. Энциклопедия. — Новочеркасск: ООО «Издательство Новопринт»,2005. — 720 с. 1257 ил. — С.99-100
  3. «Объект культурного наследия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.