Դուդեն
Արտաքին տեսք
Դուդեն, անդունդ։ Գտնվում է Դիարբեքիրի մարզի հյուսիս-արևմուտքում, Ջերմիկ գավառակի և Չնքուշի միջև, Ենիքյոյի մոտ։ Տեղի այժմյան բնակիչները՝ զազաները, Դուդենը անվանում են Հայոց գերեզման։ Ըստ տեղեկությունների, 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ թուրքերը Դուդեն են վիժեցրել շուրջ 100 հազար հայերի։ Սկզբում Ենիքյոյ վերաբնակեցնելու պատրվակով բերել են Ջերմիկ գավառակի (որը հնուց ի վեր հայաբնակ էր) հայ տղամարդկանց և նետել անդունդը, ապա՝ կանանց ու երեխաներին, այնուհետև Դիարբեքիրից, Ուրֆայից, Ադըյամանից, և Աազըղից թուրքական իշխանությունների կողմից տեղահանված հայերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |