Դուբնա (Վոլգայի վտակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դուբնա (այլ կիրառումներ)
Դուբնա
Դուբնա գետը
Բնութագիր
Երկարություն167
Ավազանի մակերես5350 կմ²
ԱվազանՎոլգա/Կասպից ծով
Ջրահոսք
ԳետաբերանՎոլգա
Գետաբերանի տեղակայումՎոլգա
Կոորդինատներ
Հոսող հոսքերSestra?, Shibovka?, Shibakhta?, Peremoyka?, Koreshovka?, Sulat?, Yakot'?, Kubzha?, Ռասսոլովկա, Velya?, Vytravka?, Kuyminka?, Kunovka? և Kun'ya?
ԵրկրամասՎլադիմիրի մարզ, Մոսկվայի մարզ և Տվերի մարզ
ՋրահավաքՎոլգայի ավազան

Դուբնա, գետ Ռուսաստանի Դաշնության Վլադիմիրյան, Մոսկովյան, մասնակի՝ Տվերյան տարածաշրջաններում, Վոլգայի աջ վտակը։

Դուբնան սկիզբ է առնում Վլադիմիրյան տարածաշրջանից՝ Կորելի և Զեզեվիտովո գյուղերի միջակայքից, Ալեքսանդրով քաղաքի մոտակայքից, Կլինսկո-Դմիտրովսկյան լեռնաշղթային լանջերից։ Գետը թափվում է Վոլգայի մեջ Դուբնա քաղաքի արևելյան հատվածում՝ Իվանովսկյան պատնեշից 8 կմ ներքև։

Գետի վրա գտնվում է նույնանուն քաղաքը, Վերբիլկի բանավանը, Բրիկովի Գորի, Բերեզինո գյուղերը, Ռատկովո և Մուխանովո ավանները։

Ջրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարությունը՝ 167 կմ, ավազանի մակերեսը՝ 5350 կմ²[1]։

Դուբնան սկզբնապես հոսում է հիմնականում արևմուտք։ Մոսկվայի մարզում՝ Ֆիլիսովո գյուղի շրջակայքում, թեքվում է դեպի հյուսիս, Սուլատի հետ միաձուկվելով՝ դեպի հարավ-արևմուտք։ Վերբիլոկից 6 կմ վեր փոխում է ընդհանուր ուղղությունը դեպի հյուսիս-արևմուտք։ Միջին հոսանքում հանդիպում են երկար ուղղաձիգ հատվածներ։ Ափերը հիմնականում ցածրադիր և ճահճոտ են։ Նավարկելի է Բերեժոկ գյուղից 15 կմ հեռավորությունից մինչև գետաբերանը։

Հիմնական վտակներն են՝ ձախից՝ Կունյան, Կուբժան, Վելյան, Սեստրան (ամենամեծը), Ռասսոլովկան, աջից՝ Սուլատը։

Ջրային ռեեստրի տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ռուսաստանի պետական ջրային ռեեստրի տվյալների՝ գետը պատկանում է Վերինվոլգյան ավազանին, գետի ջրատնտեսական հատվածը՝ Վոլգան Իվանովսկյան հիդրոհանգույցից մինչև Ուգլիչսկյան հիդրոհանգույցն է (Ուգլիչսկյան ջրամբար), գետի ենթաավազանը ձգվում է Վերին Վոլգայից մինչև Կույբիշևյան ջրամբարը (առանց Օկայի ավազանի)[1]։

Ջրային ռեսուրսների դաշնային գործակալության կողմից պատրաստված Ռուսաստանի Դաշնության տարածքի ջրատնտեսության շրջայնացման աշխարհագրական տեղեկատվական համակարգի տվյալների[1]՝

  • Պետական ջրային ռեեստրում ջրային օբյեկտի ծածկագիրը՝ 08010100812110000003066
  • Ջրաբանական ուսումնասիրության (ՋՈՒ) ծածկագիրը՝ 110000306
  • Ավազանի ծածկագիրը՝ 08.01.01.008
  • ՋՈւ հատորի համարը՝ 10
  • ՋՈւ թողարկումը՝ 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Государственный водный реестр: Дубна». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուբնա (Վոլգայի վտակ)» հոդվածին։