Դորոթեա Մաքելար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դորոթեա Մաքելար
Ծնվել էհուլիսի 1, 1885(1885-07-01)
ԾննդավայրPoint Piper
Վախճանվել էհունվարի 14, 1968(1968-01-14) (82 տարեկան)
Վախճանի վայրPaddington, Woollahra Municipality[1]
ԳերեզմանWaverley Cemetery
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Ավստրալիա
Ուշագրավ աշխատանքներMy Country?
Պարգևներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա
 Dorothea Mackellar Վիքիպահեստում

Իզաբել Մարիոն Դորոթեա Մաքելար (անգլ.՝ Isobel Marion Dorothea Mackellar, հուլիսի 1, 1885(1885-07-01), Point Piper - հունվարի 14, 1968(1968-01-14), Paddington, Woollahra Municipality[1]),  ավստրալիացի բանաստեղծուհի և գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորոթեա Մաքելարը ծնվել է 1885 թվականին բժշկի և քաղաքական գործչի՝ Չարլզ Մակելարի և նրա կնոջ ընտանիքում։ Նրանք ապրել են Սիդնեյի արվարձանում գտնվող Դունար ընտանեկան տանը[2][3]։ Մակելարը մանկուց տնային կրթություն է ստացել։ Շատ է ճանապարհորդել ընտանիքի հետ, տիրապետել է մի քանի լեզուների։ Նա հաճախել է դասախոսությունների Սիդնեյի համալսարանում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքելարը 1908-1926 թվականներին բանաստեղծություններ և այլ ստեղծագործություններ է տպագրել, 1930-ական թվականներին ակտիվ գործունեություն է ծավալել Սիդնեյի գրական ասպարեզում։ Բանաստեղծուհին համագործակցել է մի քանի հրատարակչությունների հետ։ Նա ընկերուհու հետ գրել է երկու վեպ։ Մակելարը հայտնի է իր Իմ երկիրը բանաստեղծությամբ, որը համարվում է ամենահայտնի ավստրալիական հայրենասիրական գործերից մեկը[4]։

Հետագա տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքելարը հետագայում թողել է գրականությունը և կյանքի վերջին տարիներն անցկացրել է ծերանոցում։ Չնայած Մակելարը երկու անգամ նշանված է եղել, ամուսնացած չէր։ Ավստրալիայի գրականության մեջ ներդրած ավանդի համար 1968 թվականին պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքելարը մահացել է ընկնելուց երկու շաբաթ անց՝ 83 տարեկան հասակում։ Նրան դիակիզել և թաղել են Ուեվերլի գերեզմանատան ընտանեկան դամբարանում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Australian Dictionary of BiographyMUP, 1966.
  2. «About Dorothea Mackellar»։ Dorothea Mackellar Website (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-02-ին։ Վերցված է 2019-03-18 
  3. Kingston B. (1986)։ «Mackellar, Isobel Marion Dorothea (1885–1968)»։ Australian Dictionary of Biography (անգլերեն)։ Melbourne University Press։ Վերցված է 2 August 2019 
  4. Melbourne The University of։ «MacKellar, Isobel Marion Dorothea (Dorothea) - Woman - The Encyclopedia of Women and Leadership in Twentieth-Century Australia»։ www.womenaustralia.info (en-gb)։ Արխիվացված է օրիգինալից 2021-11-01-ին։ Վերցված է 2021-07-06 
  5. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2008-03-08-ին։ Վերցված է 2021-07-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]