Jump to content

Դորինա Բյոցոգիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դորինա Բյոցոգիո
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝հունգ.՝ Böczögő Dorina
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ
Երկիր՝ Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 15, 1992(1992-02-15) (32 տարեկան)
Ծննդավայր՝Orosháza, Հունգարիա
Հասակ՝160 սանտիմետր
Քաշ՝48 կիլոգրամ

Դորինա Բյոցոգիո (փետրվարի 15, 1992(1992-02-15), Orosháza, Հունգարիա), հունգարացի մարմնամարզուհի, Հունգարիայի տարվա մարմնամարզուհի տիտղոսի հնգակի դափնեկիր։ 18 անգամ դարձել է Հունգարիայի չեմպիոն։ Մարմնամարզության աշխարհի գավաթի եռակի ոսկե մեդալակիր է[1]։

Միջազգային ասպարեզում հայտնվել է 2006 թվականին՝ Եվրոպայի առաջնության ժամանակ, զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը։ 2007 թվականին հայտնվել է աշխարհի առաջնությունում, որոշ ձեռքբերումներ նրա կարիերայում շարունակում են մնալ լավագույնը։ 2008 թվականի Օլիմպիադայում հադես է եկել թիմային առաջնությունում, սակայն չի հայտնվել եզրափակչում, իսկ բազմամրցության մեջ զբաղեցրել է 52-րդ տեղը։ Կլերմոն Ֆերան քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության ժամանակ նրա լավագույն նվաճումը 12-րդ հորիզոնական էր հենակետային ցատկի ժամանակ։ 2009 թվականին նա նորից է մասնակցել աշխարհի առաջնությանը, բայց եզրափակիչ չի անցել։ 2010 թվականի Եվրոպայի առաջնությանը չի մասնակցել վնասվացքի պատճառով։ Բեռլինում ընթացող աշխարհի առաջնության ժամանակ նրա լավագույն նվաճումը հենակետային ցատկի 21-րդ տեղն էր։ 2012 թվականին նախաօլիմպիական ստուգատեսային մրցումներում նա նվաճել է Օլիմպիական խաղերի ցանկալի տոմսը` համակողմանի և հենակետային ցատկերի մասնակցելու համար։ Եվրոպայի առաջնություններում նա թիմային առաջնությունում գրավել է 14-րդ տեղը, ցատկերում` 8-րդը և բազմամրցութայինում` 17-րդը։ Օլիմպիական խաղերում չի հաջողվել անցնել բազմամրցութային և հենակետային ցատկերի եզրափակիչ (համապատասխանաբար 49-րդ և 17-րդ տեղեր)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Torna-Vk: Böczögő Dorina győzött talajon». Index (Hungarian). 2015 թ․ մայիսի 24. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորինա Բյոցոգիո» հոդվածին։