Դոնչո Դոնև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոնչո Դոնև
Քաղաքացիությունը  Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 24, 1967(1967-01-24)[1][2] (57 տարեկան)
Ծննդավայր Բուլղարիա
Դիրք հարձակվող

Դոնչո Դոնև (բուլղար․՝ Дончо Донев. հունվարի 24, 1967(1967-01-24)[1][2], Բուլղարիա), բուլղարացի նախկին ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է եկել մի շարք ակումբներում և Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։ Ներկայումս այդ երկրի ֆուտբոլիստների ընկերակցության (ասոցիացիայի) նախագահն է[3]։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնևն իր ֆուտբոլային կարիերան սկսել է՝ խաղալով հայրենի քաղաքի՝ Դիմիտրովգրադի ֆուտբոլային թիմում։ Այնուհետև հաջորդաբար հանդես է եկել մայրաքաղաքի բանակի կենտրոնական մարզական ակումբում (ԲԿՄԱ Սոֆիա), «Լոկոմոտիվ», «Լևսկի» թիմերում[4]։ 1996 թվականի օգոստոսից մեկնել է Թուրքիա, խաղացել այդ երկրի բարձրագույն լիգայի «Սարիյեր», «Վանսպոր», «Չանաքկալե Դարդանելսպոր», «Դենիզլիսպոր» ակումբներում[5]։

Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում նա մասնակցել է երեք հանդիպման։ Այստեղ նրա առաջնելույթը եղել է 1992 թվականի օգոստոսի 25-ին Թուրքիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում[6]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲԿՄԱ Սոֆիա
  • Բուլղարիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն (2). 1988–89 և 1989–90 մրցաշրջաններ
  • Բուլղարիայի գավաթակիր (2)։ 1987–88 և 1988–89 մրցաշրջաններ
  • Խորհրդային բանակի գավաթի խաղարկության հաղթող (2)։ 1988–89, 1989–90
«Լոկոմոտիվ» Սոֆիա
  • Բուլղարիայի գավաթակիր. 1994–95
«Լևսկի» Սոֆիա
  • Բուլղարիայի գավաթակիր. 1997–98

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. Krasimirov, Angel (2008 թ․ հունվարի 18). «Soccer-Foreigners are stifling local talent, says Donev». Reuters UK.
  4. Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
  5. Profile at TFF.org
  6. International Matches 1992 - Europe, July - December

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]