Դոնի 1-ին կազակական գունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեներալիսիմուս իշխան Ալեքսանդր Սուվորովի անվան Դոնի Առաջին կազակական գունդ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակզորագունդ
ԵրկիրՌուսաստան
Մտնում է1st Cavalry Division (Russian Empire)?
ՏեղաբաշխումQ4320447?
Անվանված էԱլեքսանդր Սուվորով

Դոնի Առաջին կազակական գունդ, գոյություն է ունեցել 1874-1918 թթ., տեղակայված է եղել Մոսկվայում, Նիկոլայևյան զորանոցում։ Գնդի տոնը նշվում է օգոստոսի 17 (30)-ին։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1874 թ. - Դոնից ծառայության է կարգադրվել հերթական Դոնի կազակական № 23 գունդը
  • 1875 թ. հուլիսի 27 - Դոնի կազակական № 1 գունդ
  • 1894 թ. մայիսի 24 - Դոնի Առաջին կազակական գունդ
  • 1901 թ. ապրիլի 16 - Իտալիայի իշխան, Ռիմնիկի կոմս Գեներալիսիմուս Ալեքսանդր Սուվորովի անվան Դոնի Առաջին կազակական գունդ
  • 1906 թ. հունվարի 15 - Իշխան Գեներալիսիմուս Սուվորովի Դոնի Առաջին կազակական գունդ
  • 1916 թ. - Դոնի Առաջին կազակական Նորին Կայսերական մեծության գունդ
  • 1917 թ. մարտի 4 - Գեներալիսիմուս Սուվորովի անվան Դոնի Առաջին կազակական գունդ

Համազգեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոդավորումն ուսադիրների վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ 1915 թ.-ի հոկտեմբերի 15-ը՝ բոսորագույն «1»: Դրանից հետո բոսորագույն «1.Д.»: 1916թ.-ից՝ Նիկոլայ IIմիացագիրը (սպաներինը՝ ոսկեգույն, կարգով ավելի ցածրերինը՝ սպիտակ ներկով)։ 1917 թ.-ի ապրիլ՝ բոսորագույն «1.Д.»:

Գնդում ծառայած հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդի հրամանատարները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1877թ. - գնդապետ Կուտեյնիկով Արտեմիի Վասիլի
  • 01.07.1887 - 11.05.1889 - գնդապետ Վ. Կորոչենցեվ
  • 09.06.1889 - 09.03.1900 - գնդապետ Ն. Իլովայսկիյ
  • 22.06.1900 - 17.10.1901 - գնդապետ Լ. Պոզդեև
  • 12.11.1901 — 22.06.1904 - գնդապետ Ա. Վերշինին
  • 28.07.1904 – 16.02.1907 - գնդապետ Մ. Կուրյուչկին
  • 27.02.1907 - 20.04.1907 - գնդապետ Ս. Եվրեինով
  • 22.05.1907 - 30.12.1908 - գնդապետ Ն. Գոլուբինցեվ
  • 07.01.1909 - 25.01.1912 - գնդապետ Գ. Չոգլոկով
  • 05.02.1912 - 31.12.1913 - գնդապետ Ի. Օրլով
  • 31.12.1913 — 21.05.1915 - գնդապետ Ա. Գրեկով
  • 31.05.1915 — 03.11.1915 - գնդապետ Կ. Ժելտուխին

Մարտական ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գեորգիևյան գնդային դրոշ՝ «1849 թ.-ին Տրանսիլվանիայում ցուցաբերած քաջության համար» գրվածքով։ Ստացվել է 19.03.1850 թ.:
  2. Գլխարկների վրա կրվող գերազանցության նշաններ՝ «1877թ.-ի դեկտեմբերի 28-ին Շեյնովայի մարտում ցուցաբերած քաջության համար» գրվածքով։ Ստացվել է 17.04.1878 թ.:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի Առաջին կազակական գունդ; Ա. Լևենսոն