Դոյլ Բրանսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դոյլ Բրանսոն
Doyle Brunson.jpg
Ծնվել էօգոստոսի 10, 1933(1933-08-10) (86 տարեկան)
ԾննդավայրՖիշեր շրջան, Տեխաս, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՀարդին-Սիմոնս համալսարան
Մասնագիտությունպոկեր խաղացող և գրող
ԵրեխաներTodd Brunson?
Կայքdoylebrunson.com
Doyle Brunson Վիքիպահեստում

Դոյլ Բրանսոն, (անգլ.՝ Doyle F. Brunson, օգոստոսի 10, 1933 թ., Լոնգվորտ, Տեխաս նահանգ, ԱՄՆ), հանրաճանաչ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող։ Համաշխարհային պոկերի լեգենդ։ WSOP տաս Ոսկե թևնոց-ի հաղթող, որոնցից երկուսը Գլխավոր մրցաշարում (Main Event)։ Ընդգրկված է Պոկերի փառքի սրահում։ Մականունները՝ «Դոլլին Տեխասից» (անգլ.՝ Texas Dolly), «Կնքահայր» (անգլ.՝ Godfather

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոյլ Բրանսոնը ծնվել է 1933 թ. օգոստոսի 10-ին, ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Լոնգվորտ փոքր քաղաքում։ Պոկերի հետ Դոյլը ծանոթացել է վաղ տարիքից, բայց նրա պլանների մեջ չէր մտնում պոկերի միջոցով գումար աշխատել։

Փոքր տարիքում Դոյլը շատ լավ ֆիզիկական տվյալներ ուներ՝ նա դարձավ մեկ մղոն մրցավազքում Տեխաս նահանգի ամենաարագավազ դպրոցականը, ինչպես նաև ֆենոմենալ խաղ էր ցուցադրում բասկետբոլում։ Դոյլին վերցրեցին տեխասյան պատանեկական բասկետբոլային թիմ՝ All-State Texas basketball team, և նա մեծ հույսեր էր ներշնչում։ Հետագայում նրան հրավիրեցին բազմաթիվ բասկետբոլային թիմեր, այդ թվում հեղինակավոր «Մինիապոլիս Լեյքերսը» (Minneapolis Lakers)։ Բոլորը Դոյլի համար կանխատեսում էին փայլուն սպորտային կարիերա, սակայն ծնկի հանկարծակի վնասվածքը գիծ քաշեց լուսավոր ապագայի վրա։ Նա ստիպված թողեց բասկետբոլը։

1954 թվականին Դոյլը ստացավ բակալավրի, իսկ հաջորդ տարում վարպետի կոչում կրթության բնագավառում (Master of Administrative Education). Նա շարունակում էր պոկեր խաղալ, հիմնականում հանդես գալով ուսանողական հանրակացարանում անցկացվող մրցաշարերին։ Նա աստիճանաբար սկսեց մասնակցել նաև ընդհատակում անցկացվող ավելի վտանգավոր ու մեծ գումարային շահումով խաղերին, քանի որ ծնկի վիրահատության համար գումար էր անհրաժեշտ։

Համալսարանը ավարտելուց հետո Դոյլը ցանկանում էր դառնալ ուսուցիչ կամ մարզիչ, բայց երբ համեմատեց այդ մասնագիտությունների աշխատավարձը այն գումարի հետ, որն ինքը աշխատում էր պոկեր խաղալով, որոշեց իր եկամուտի հիմնական աղբյուրը դարձնել պոկերը՝ մասնակցելով Տեխասում անցկացվող բոլոր մրցաշարերին։

Վեց տարի անց Դոյլը իր ընկերներ Սեյլոր Ռոբերտսի (Sailor Roberts) և Ամարիլո Սլիմի (Amarillo Slim) հետ տեղափոխվեց Լաս Վեգաս, որտեղ էլ հիմնական բնակություն հաստատեց։ Այստեղ նա ծանոթացավ Ջոնի Մոսի (Johnny Moss) հետ, ով դարձավ Դոյլի ուսուցիչը և օգնեց նրան կատարելագործել խաղը։ Արդյունքում Դոյլը 1976 և 1977 թվականներին հաղթեց WSOP Գլխավոր մրցաշարը։

Հետագայում նա ունեցավ երկարատև պոկերային կարիերա, լի բազմաթիվ հաղթանակներով, մրցանակներով և շահած գումարներով։ Նա մասնակցում է նաև օնլայն մրցաշարերի, հիմնականում հանդես գալով իր հիմնած Doyle’s Poker պոկեր ռումում։ Չնայած պատկառելի տարիքին նա հանդես է գալիս նաև օֆլայն խոշոր մրցաշարերի՝ զարմացնելով բոլորին։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին Դոյլ Բրանսոնը երկու տարի հանդիպելուց հետո ամուսնացավ Լուիզա անունով աղջկա հետ։ Նրանք իրենց երկարատև ամուսնական կյանքի ընթացքում բազմաթիվ ուրախություններից ու ձեռքբերումներից բացի ունեցան նաև մեծ դժբախտություն՝ իրենց աղջիկը, ով մահացավ 18 տարեկան հասակում սրտային անբավարարությունից։ Դոյլը նաև որդի ունի՝ Թոդ Բրանսոնը, ով գնաց հոր հետքերով և բավականին ճանաչված է պոկերային աշխարհում։ Նրանք միակ հայր-որդի զույգն են, ովքեր երկուսն էլ տիրացել են WSOP Ոսկե թևնոցի։

Հեղինակած գրքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոյլ Բրանսոնը հանդիսանում է պոկերի մասին մի քանի հեղինակավոր և շատ օգտակար գրքերի հեղինակ։ Նրա «Սուպեր Մեխանիզմ» (SuperSystem) գիրքը, որը հրատարակվեց 1978 թ., ունեցավ ցնցող հաջողություն և դարձավ իրեն հարգող յուրաքանչյուր պոկեր խաղացողի սեղանի գիրքը։ Հետագայում Դոյլը փոշմանեց, որ գրել է այդ գիրքը, որովհետև այն բավականին բարձրացրեց խաղի որակը, և ինչպես Դոյլն էր մտածում, իրեն զրկեց մի քանի միլլիոնից։ Բայց չնայած դրան, Դոյլը 2004 թ. հրատարակեց նաև գրքի երկրորդ մասը «Սուպեր Մեխանիզմ 2» (SuperSystem 2), որի ստեղծման գործում նրան օգնեցին պոկերի մի քանի պրոֆեսիոնալներ՝ Ջոնի Չանը (Johnny Chan), նրա մոտ ընկեր Մայք Կարոն (Mike Caro), որդին Թոդ Բրանսոնը (Todd Brunson), Ջենիֆեր Հարմանը (Jennifer Harman) и ուրիշներ։ Դոյլ Բրանսոնը նաև 1984 թ. հրատարակված «Պոկերի չեմպիոնի իմաստությունը» գրքի հեղինակն է։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրպանային «10 2» կոմբինացիան Դոյլ Բրանսոնի պատվին անվանում են «Դոյլի ձեռք», քանի որ այդ կոմբինացիայի շնորհիվ նա երկու տարի անընդմեջ հաղթել է WSOP Գլխավոր մրցաշարում (Main Event)։
  • Բրանսոնը առաջին պոկեր խաղացողն է, ով հաղթել է $1.000.000-ից ավելի։
  • Ընդունելություններից մեկի ժամանակ Ջիմի Սնեյդերը, Դոյլին ներկայացնելու ժամանակ, «Դոյլ Բրանսոնը Տեխասից» կարդալու փոխարեն շփոթմամբ կարդաց «Դոլլի Բրանսոնը Տեխասից»։ Այսպես էլ ծնվեց պոկերի աշխարհում ամենահայտնի մականուններից մեկը՝ Տեխասցի Դոլլին (Texas Dolly)։
  • 1962 թ. Դոյլ Բրանսոնի մոտ հայտնաբերվում է չարորակ ուռուցք։ Բժիշկները ապրելու գրեթե ոչ մի հույս չեն տալիս, բայց առողջանալու ուժեղ հավատը և աղոթքները հրաշք են իրագործում՝ հիվանդությունն անհետանում է։
  • Դոյլը և նրա կինը՝ Լուիզան Wall Street Journal թերթի վարկածով ճանաչվել են պոկերի լավագույն զույգը։

Հաջողությունները և հաղթանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ողջ կարիերայի ընթացքում Դոյլ Բրանսոնը 2011 թ. տվյալներով հաղթել է ավելի քան $6.000.000[1]։

Մրցաշար Տարեթիվ Մրց. տեղ Շահում
WSOP 1972 - Main Event $ 10,000 No Limit Hold'em 1972 3-րդ $ 32,500
WSOP 1976 - $ 5,000 Deuce to Seven Draw 1976 1-ին $ 80,250
WSOP 1976 - Main Event $ 10,000 No Limit Hold'em 1976 1-ին $ 220,000
WSOP 1977 - $ 1,000 Seven-Card Stud Split 1977 1-ին $ 62,500
WSOP 1977 - Main Event $ 10,000 No Limit Hold'em 1977 1-ին $ 340,000
WSOP 1978 - $ 5,000 Seven-Card Stud 1978 1-ին $ 68,000
Amarillo Slim's Superbowl - $ 1,000 Ace to five Lowball 1979 2-րդ $ 13,500
WSOP 1979 - $ 600 Mixed Doubles 1979 1-ին $ 4,500
WSOP 1980 - $ 10,000 Deuce to Seven Draw 1980 2-րդ $ 75,000
WSOP 1980 - Main Event $ 10,000 No Limit Hold'em 1980 2-րդ $ 146,000
Amarillo Slim's Superbowl - $ 10,000 Deuce to Seven Lowball 1981 2-րդ $ 27,000
WSOP 1983 - Main Event $ 10,000 No Limit Hold'em 1983 3-րդ $ 108,000
Annual Jack Straus World Match - $ 10,000 No Limit 2-7 Lowball 1984 1-ին $ 57,500
Amarillo Slim's Superbowl - Deuce-to-Seven Lowball 1986 1-ին $ 43,500
America's Cup Of Poker 1987 - $ 1,500 Pot Limit Omaha 1987 1-ին $ 54,000
WSOP 1991 - $ 2,500 No Limit Hold'em 1991 1-ին $ 208,000
Queens Poker Classic - $ 2,500 No Limit Hold'em 1994 1-ին $ 128,000
Hall of Fame Poker Classic - $ 5,000 Chinese Poker 1994 1-ին $ 40,000
WSOP 1995 - $ 5,000 Chinese Poker 1995 2-րդ $ 62,500
WSOP 1998 - $ 1,500 Seven-Card Razz 1998 1-ին $ 93,000
WSOP 1998 - $ 2,500 Omaha Pot Limit 1998 2-րդ $ 78,200
WSOP 2003 - $ 2,000 H.O.R.S.E. 2003 1-ին $ 84,080
WPT 2004 - $ 5,000 No Limit Hold'em Championship 2004 1-ին $ 1,198,260
2004 Festa al Lago III Poker Tournament 2004 2-րդ $ 62,994
WSOP 2005 - $ 5,000 Short Handed No Limit Hold'em 2005 1-ին $ 367,800
WPT 2005 - $ 15,000 Main Event 2005 3-րդ $ 563,485
Poker After Dark II - $ 20,000 Week 14 - Bracelet Winners 2007 1-ին $ 120,000
NBC National Heads-Up Championship - $ 20,000 Week 14 2008 9-րդ $ 25,000
Poker After Dark IV - $ 20,000 Week 2 - Nets vs Vets 2007 1-ին $ 120,000
WSOPE 2009 - £ 10,000 No Limit Hold'em 2009 17-րդ £ 31,198
NBC National Heads-Up Championship - $ 20,000 No Limit Hold'em 2010 5-րդ $ 75,000

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]