Դոմինիկ Բլուդվորտ
Դոմինիկ Բլուդվորտ | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | ֆուտբոլիստուհի |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 17, 1995[1][2] (30 տարեկան) |
Ծննդավայր | Հորստ ան դե Մաս, Լիմբուրգ, Նիդերլանդներ |
Ակումբ | SGS Essen?, Arsenal W.F.C.?, Նիդերլանդների ֆուտբոլի կանանց ազգային հավաքական, Վոլֆսբուրգ ՖԱ, Netherlands women's national under-19 football team? և Netherlands women's national under-17 football team? |
Հասակ՝ | 174 սանտիմետր |
Դոմինիկ Իոհաննա Աննա Դոմինիկ (հոլ.՝ Dominique Johanna Anna Bloodworth, հունվարի 17, 1995[1][2], Հորստ ան դե Մաս, Լիմբուրգ, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստուհի, խաղացել է գերմանական Վոլֆսբուրգ ակումբի և Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում[4]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոմինիկ Բլուդվորտը սկսել է ֆուտբոլիստի կարիերան՝ հանդես գալով «ՌԿՍՎ Վիտենհորստ» ակումբի երիտասարդական պահեստային թիմում։ 2013 թվականի ամռանը նա տեղափոխվել է գերմանական «Էսսեն» ակումբ, որն այն ժամանակ մասնակցում էր գերմանական Բունդեսլիգայի խաղերին։ Մինչ այդ նա առաջարկ էր ստացել Էյնդհովեն և Այաքս ակումբներից, սակայն մերժել էր։ 2013 թվականի սեպտեմբերի 8-ին՝ առաջին տուրի մրցաշրջանում նա նորամուտը նշել է Բունդեսլիգայում։ «Էսենի» կազմում իր առաջին գոլը խփել է 2013-ի նոյեմբերի 3-ին (7-րդ տուր), «Հոֆենհայմի» դեմ խաղի ժամանակ, որն ավարտվել էր 5:1 հաշվով։ 2015 թվականին ֆուտբոլիստուհին պայմանագիր է կնքել անգլիական «Արսենալի» հետ։ Այդ տեղափոխությունը հաջող էր նրա համար․ նա դարձել է 2015 թվականի Անգլիական լիգայի գավաթակիր՝ ակումբը 3:0 հաշվով պարտության էր մատնել «Նոտս Քաունթիին»[5]։
Հաջորդ մրցաշրջանում Դոմինիկը կրկին խաղացել է Անգլիական գավաթի եզրափակիչում, նրա ակումբն այս անգամ Անգլիայի գավաթի 2016 թվականի եզրափակչում 1:0 հաշվով պարտությա է մատնել «Չելսիին»։ Այդ հաղթանակը մեծ ճանաչում բերեց նրան։
2018/2019 թվականների մրցաշրջանից և 100 խաղից հետո նա պայմանագիր է կնքել գերմանական «Վոլֆսբուրգի» հետ, որն այդ ժամանակ Գերմանիայի գործող չեմպիոնն էր[6]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոմինիկն առաջին անգամ հանդես է եկել Հոլանդիայի մինչև 15 տարեկանների հավաքականում՝ 2010 թվականի մարտի 17-ին Անգլիայի հավաքականի հետ ընկերական խաղում։ 2012 թվականին նա Նիդեռլանդների թիմի ավագն էր (մինչև 17 տարեկան)։ 2012 թվականի Եվրոպայի մինչև 17 տարեկան աղջիկների առաջնության ընտրական խաղերում եղել է թիմի ավագ, ինչպես նաև կրել է թիմի ավագի թևկապը 2013 թվականի մինչև 19 տարեկան աղջիկների Եվրոպայի առաջնության ընտրական խաղերում։ 2014 թվականին Դոմինիկին հաջողվել է իր թիմի հետ դուրս գալ մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, որը տեղի է ունեցել 2014 թվականին Նորվեգիայում, որտեղ Նիդեռլանդներն առաջին անգամ դարձել է չեմպիոն՝ եզրափակչում 1:0 հաշվով հաղթելով Իսպանիային։ Նա խաղացել է իր թիմի բոլոր հինգ հանդիպումներում։
2014 թվականին Դոմինիկն առաջին անգամ հրավիրվել է Նիդերլանդների հիմնական հավաքական։ Առաջին հանդիպումը եղել է Կիպրոսի հետ՝ 2014 թվականի գավաթին։
Նա Նիդերլանդների հավաքականում խաղացել է նաև 2015 թվականի աշխարհի առաջնության ժամանակ։ 2017 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակչում նրա թիմը հաղթել է եզրափակչում։ Այդ առաջնությունից հետո ամբողջ թիմին մեծարել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն և սպորտի նախարար Էդիթ Շիպերսը, իսկ Դոմինիկ Բլուդվորտն արժանացել է «Օրանժ-Նասաու» շքանշանի[7]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոմինիկ Յանսենն ամուսնացել է ամերիկացի Բրենդոնա Բլավորտայի հետ՝ 2018 թվականին և կրում է ամուսնու ազգանունը։ Բրենդոնան այդ ժամանակ արդեն չորս տարի ծառայել է Աֆղանստանում տեղակայված ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում և Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) ծանոթացել Յանսենի հետ։ Նրա ամուսինը Քալիֆորնիայից NCAA-ի 1-ին դիվիզիոնի թեթևաթլետն էր։ Այժմ նա ամերիկյան ֆուտբոլ է խաղում։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Արսենալ
- Անգլիայի գավաթակիր 2015/16
- Անգլիայի լիգայի գավաթակիր 2015, 2017/18[8]
- Կանանց Սուպերլիգայի ֆուտբոլի ասոցիացիայի հաղթող՝ 2018/19
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 https://zoek.officielebekendmakingen.nl/stcrt-2017-68475.html
- ↑ «Profile». FIFA.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «2015 WSL Cup». FA WSL.com.
- ↑ «Dominique Bloodworth and Sari Van Veenendaal leave Arsenal». arseblog. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Voetbalsters Oranje geridderd in Den Haag (in Dutch)». NOS.nl.
- ↑ Garry, Tom (14 марта 2018). «Arsenal Women 1–0 Manchester City Women». Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на onsorange.nl
- Профиль на vrouwenvoetbalnederland.nl
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Դոմինիկ Բլուդվորտ Թվիթթերում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկ Բլուդվորտ» հոդվածին։ |
|