Jump to content

Դոմեններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դոմեններ (լատին․՝ dominium—տիրապետություն, տիրույթ),

  1. ֆեռոմագնիսական դոմեններ (ինքնաբերաբար մագնիսացած տիրույթներ), ֆեռոմագնիսական նյութի ծավալի առանձին փոքր տիրույթներ (սովորաբար սմ կարգի գծային չափերով), որոնք Կյուրիի կետից ցածր ջերմաստիճանում մագնիսացած են մինչև հագեցում։ Արտաքին մագնիսական դաշտի բացակայությամբ դոմենների մագնիսացման վեկտորներն այնպիսի ուղղություն ունեն, որ ֆեռոմագնիսական նմուշի արդյունարար մագնիսացումը սովորաբար զրո է։ Արտաքին դաշտի ազդեցությամբ տեղի է ունենում դոմենների վերադասավորում և վերախմբավորում, և նմուշը մագնիսանում է որոշակի ուղղությամբ։ Դոմենների առաջացումը պայմանավորված է էլեկտրոնների փոխանակային փոխազդեցության, ինչպես նաև էլեկտրոնների սպինների մագնիսական փոխազդեցության հետ կապված ապամագնիսացման ուժերով։ Գոյություն ունեն դոմենային կառուցվածքի հետազոտման տարբեր մեթոդներ (օրինակ, մագնիսաօպտիկական
  2. Սեգնետոէլեկտրական դոմեններ, ինքնաբերաբար բևեռացած տիրույթներ ( սմ կարգի լայնական չափերով)։ Հարևան դոմեններում բևեռացման վեկտորների ուղղությունները տարբեր են, իսկ մեծությունները` նույնը։ Դրանց միջև գոյություն ունեն սմ (երբեմն մինչև սմ) լայնությամբ անցումային տիրույթներ։
  3. Դոմեններ են առաջանում նաև -տիպի վոլտամպերային բնութագիր ունեցող կիսահաղորդիչում՝ արտաքին, բավական ուժեղ էլեկտրական դաշտի ազդեցությամբ։ Դրանք տարբեր տեսակարար դիմադրությամբ և էլեկտրական դաշտի տարբեր լարվածությամբ տիրույթներ են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 432