Jump to content

Դոգմա 95

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Դոգմա 95», ժամանակակից կինոարտադրության ուղղություն։

Դանիացի կինոռեժիսոր Լարս ֆոն Թրիերը «Թագավորություն» (1994) և «Թագավորություն II» (1997) ֆիլմերի նկարահանման աշխատանքների ժամանակ եկավ այն մտահանգման, որ տեխնիկան ու ոճաբանությունը ավելի պակաս կարևոր են հանդիսատեի հետաքրքրության համար, քան հերոսներն ու սյուժեն։ «Թագավորություն»-ը նա հիմնականում նկարահանել է ձեռքի ոչ պրոֆեսիոնալ տեսախցիկով՝ հաշվի չառնելով լուսավորման ու մոնտաժի ավանդական կանոնները, ինչի արդյունքում ստացվեց խառնված, խամրած գույներով ու հատիկավոր կադրով ֆիլմ։ Այդ մինի սերիալը դարձավ ֆոն Թրիերի առաջին առևտրային հաջողությունը։ Ինտուիտիվ ձևով առաջացած լինելով, այդ ոճը դրվեց 1995 թվականին ստեղծված «Դոգմա 95» խմբի 10 կանոնների կոնցեպտուալ մանիֆեստի հիմքում։

«Դոգմայի» մանիֆեստը ստորագրեցին Լարս ֆոն Թրիերը, Թոմաս Վինթերբերգը, ով «Հանդիսություն» (1998) ֆիլմի համար արժանացել է Կաննի կինոփառատոնի հատուկ մրցանակի, Քրիստիան Լևրինգը («Արքան ողջ է» (2000)), Սյորեն Կրագ Յակոբսենը («Միֆունի վերջին երգը» (1998), Բեռլինի կինոփառատոնի արծաթե Արջ)։

«Դոգմա 95»-ը ավանգարդային կինեմատոգրաֆիական շարժում է, որի գաղափարակիրներն են Լարս ֆոն Թրիերը և Թոմաս Վինթերբերգը։ Նրանք իրենց ուղղության սկզբունքները հրապարակել են «Dogme 95 manifest»-ում և հնչեցրել են 1995 թվականի մարտի 13-ին Փարիզում։

«Դոգմա 95»-ը նպատակ ունի հակառակվել ժամանակակից կինոյի «որոշակի որոշված միտումներին»։

«Դոգմա 95»-ը փրկության ակցիա է։

1960 թվականին i-ի վրա դրվեցին բոլոր կետերը։ Կինոն մահացել էր և հարության կոչ էր անում։ Նպատակը ճիշտ էր, բայց միջոցները անպիտան էին։ «Նոր ալիքը» ընդամենը մեղմ ծփանք էր։ Այն մաքրեց ափային ավազն ու հետ քաշվեց։

Ազատության ու հեղինակության կարգախոսներով մի քանի արժեքավոր ֆիլմեր ստեղծվեցին, բայց դրանք չկարողացան փոխել ընդհանուր իրադրությունը։ Այդ աշխատանքները նման էին իրենց ռեժիսորներին, ովքեր եկել էին իրենց կտորը պոկելու։ Ալիքն ավելի ուժեղ չէր այն մարդկանցից, ովքեր կանգնած էին դրա ետևում։ Հակյաբուրժուական կինոն վերածվեց բուրժուականի, քանի որ հիմնված էր մշակույթի բուրժուական ընկալման վրա։ Հեղինակության ընկալումը հենց սկզբից ընդամենը բուրժուկան ռոմանտիզմի մնացորդն էր և այդ իսկ պատճառով այն… կեղծ էր։

«Դոգմա 95»-ի համաձայն կինոն անհատական գործ չէ։

Տեխնոլոգիական ճնշման ժամանակակից ալիքը կտանի կինոյի ծայրահեղ ժողովրդավարացման։ Առաջին անգամ յուրաքանչյուրը կարող է ֆիլմ արտադրել։ Բայց ինչքան ավելի հասանելի են դառնում զանգվածային հաղորդակցության միջոցները, այնքան ավելի կարևոր դեր է ստանում դրա ավանգարդը։ Պատահական չէ, որ «ավանգարդ» բառն ունի ռազմական այլ նշանակություն ևս։ Կարգուկանոն՝ ահա մեր պատասխանը։ Պետք է մեր ֆիլմերին համազգեստ հագցնենք, որովհետև անհատական ֆիլմն ըստ սահմանման անկումային է։

«Դոգմա 95»-ը դեմ է արտահայտվում անհատական ֆիլմերի մասին, առաջ քաշելով անվիճելի կանոնների խումբ, որոնք հայտնի են ողջախոհության երդում անվանմամբ։

1960 թվականին i-ի վրա դրվեցին բոլոր կետերը։ Կինոն մինչև մահամերձության տանջել էին գեղեցկությամբ ու դեռ շարունակում էին տանջել։

Ռեժիսոր-դեկադենտների «գերագույն» նպատակը հասարակությանը խաբելն էր։ Մի՞թե դա է մեր հպարտության առարկան։ Մի՞թե այդ էր այն արդյունը, որին տարավ փառավոր «հարյուր տարին»։ Էմոցիաների միջոցով պատրա՞նք ներշնչել։ Նկարչի անհատական ազատ ընտրության շնորհիվ օգնել հնարքաբանությա՞նը։

Կանխատեսելիություն (այլ կերպ կոչվում է դրամատուրգիա). ահա այն ոսկե ցլիկը, որի շուրջը մենք պարում ենք։ Եթե հերոսներն ունեն իրենց ներքին կյանքը, ապա սյուժեն համարվում է չափազանց բարդ և «գերագույն մշակույթին» չպատկանող։ Այժմ ավելի է խրախուսվում մակերեսային խաղն ու մակերեսային կինոն, քան երբևէ։

Այս ամենի արդյունքն աղքատացումն է. զգացմունքների պատրանք, սիրո պատրանք։

«ՇԴոգմա 95»-ի համաձայն կինոն պատրանք չէ։

Տեխնոլոգիական ճնշումը այսօր տանում է այն պանին, որ փայլի մակարդակը հասցվում է Աստվածայինի։ Նոր տեխնոլոգիաների շնորհիվ ով և երբ ցանկանա կարող է սենսացիոնության մեջ վերացնել ճշմարտության վերջին հետքերը։ Պատրանքի շնորհիվ կինոն կարող է կորցնել ամեն ինչ։

«Դոգմա 95»-ը դեմ է պատրանքներին կինոյում և ներկայացնում է անվիճելի կանոնների շարք, որոնք հայտնի են ողջախոհության երդում անվանմամբ։

Ողջախոհության երդում

Երդվում եմ հետևել հետևյալ կանոններին, որոնք ստացված ու հաստատված են ըստ «Դոգմա 95»-ի։

  1. Նկարահանումները պետք է կատարվեն բնական։ Չի թույլատրվում օգտագործել ռեկվիզիտ կամ դեկորացիաներ (եթե կան նկարահանումների համար խիստ անհրաժեշտ բեմական իրեր, ապա նկարահանումները պետք է անց կացվեն այնպիսի վայրում, որտեղ այդ իրերն ի սկզբանե առկա էին)։
  2. Երաժշտական ուղեկցումը չպետք է պատկերից առանձին լինի (ֆիլմում չի կարող հնչել երաժշտություն, եթե այնկիրոք չի հնչում իրական կադրում)։
  3. Պետք է օգտագործվի ձեռքի տեսախցիկ։ Ցանկացած շարժում կամ անշարժություն թելադրվում է բացառապես մարդկային ձեռքով (ֆիլմի իրադարձությունները չեն կարող կատարվել մի վայրում, որտեղ տեղադրված է տեսախցիկը։ Ընդհակառակը. նկարահանումները պետք է կատարվեն այնտեղ, որտեղ տեղի են ունենում ֆիլմում նկարահանվող գործողությունները)։
  4. Ֆիլմը պետք է գունավոր լինի։ Հատուկ լուսավորության կիրառությունն արգելվում է (եթե նկարահանումների համար չափազանց քիչ է լուսավորությունը, ապա մեկ լամպ կարող է ամրացվել կամերային, հակառակ դեպքում կադրը կհեռացվի)։
  5. Օպտիկական էֆեկտների ու զտիչների կիրառությունն արգելված է։
  6. Ֆիլմը չպետք է պարունակի կեղծ գործողություններ (սպանությունները, հրաձգությունները և այլ նմանատիպ գործողությունները չեն կարող ֆիլմի մասը լինել)։
  7. Սյուժեներ, որոնցում գործողությունները կատարվում են այլ երկրում կամ ժամանակաշրջանում, արգելված են (գործողությունը պետք է կատարվի այստեղ և հիմա)։
  8. ЖԱրգելվում է ժանրային կինոն։
  9. Ֆիլմի ձևաչափը պետք է լինի 35մմ։
  10. Ռեժիսորի անունը չպետք է հիշատակվի տիտրերում։

Այս պահից սկսած՝ որպես ռեժիսոր, երդվում եմ զերժ մնալ սեփական ոճի արտահայտումից։ Երդվում եմ զերծ մնալ «արվեստի ստեղծագործություն» ստեղծելու մտքից, քանի որ պահը հավերժությունից թանկ է։ Իմ գերագույն նպատակը հերոսներից ու իրադրություններից իրականությունը կորզելն է։ Երդվում եմ բոլոր հնարավոր միջոցներով կատարել այս կանոնները չամաչելով լավ ճաշակից ու ինչ-որ էսթետիկ կոցեպցիաներից։

Սույնով հաստատում եմ իմ ողջախոհության երդումը։

Կոպենհագեն, երկուշաբթի 13 մարտի, 1995 թվական
«Դոգմա 95»-ի անունից
Լարս ֆոն Թրիեր
Թոմաս Վինթերբերգ

Դոգմա 95 ուղղության ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմերի ամբողջական ցանկը տե՛ս կայքում

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լիդիա Կուզմինա (2005 թ․ հունվարի 15). ««Գոգմա-95»-ի պատմությանը. ռետրոն՝ նոր ալիքի ամբիցիաներով». Ֆիլմաղեկավարման գրառումներ, № 66. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 15-ին.
  • Անդրեյ Պլախով. ««Դագմայի» առաջացումը». «Ուրիշ կինո», 2001, № 4. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]