Դնևնիկ
Դնևնիկ սլովեն.՝ Dnevnik[1] | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | սլովեներեն[1] |
Հիմնադրվել է | 1951 |
Հրատարակման վայր | Լյուբլյանա |
Գրասենյակ | Լյուբլյանա, Սլովենիա |
ISSN | 1318-0320 և 1581-3037 |
Կայք | dnevnik.si |
![]() |
Դնևնիկ (սլովեներեն՝ Dnevnik, հայերեն թարգմանած՝ «Օրաթերթ»), սլովենական լրագիր, որ լույս է տեսնում Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում[2][3][4]։ Ձախ-կենտրոնական ուղղությանը պատկանող պարբերական է[5], որն ամենաշատ ընթերցողներն ունի Կենտրոնական Սլովենիայում և հատկապես Լյուբլյանայի տարածաշրջանում։ Սլովենիայում հրատարակվող պարբերականների շարքում իր տարածվածությամբ, ընթերցողների ընդհանուր թվաքանակով զբաղեցնում է երկրորդ տեղը[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դնևնիկ»-ի առաջին համարը լույս է տեսել 1951 թվականի հունիս ամսին՝ «Լյուբլյանսկի դնևնիկ» (Ljubljanski dnevnik) անվանումով։ 1968 թվականից պարբերաթերթը հրատարակվել է «Դնևնիկ»՝ Dnevnik անվանումով[7]։
Օրաթերթը 2003 թվականին թողարկվել է 66 հազար օրինակ[3], 2007 թվականին՝ 58.300 օրինակ տպաքանակով (այն ժամանակ դա երրորդ ցուցանիշն էր Սլովենիայում)[8]։ 2011 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին օրաթերթի տպաքանակը ռեցեսիայի հետևանքով նվազել է, հասել 37.194-ի[9], սակայն այդ տարվա մնացած ամիսներին ու հաջորդ տարվա առաջին կիսամյակում կտրուկ աճել է և անցել 147 հազար օրինակի սահմանագիծը (ըստ տպագիր մեդիայի գործունեության պարբերական ուսումնասիրություններ իրականացնող Valicon մարքեթինգային հետազոտական ընկերության տվյալների)[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 1318-0320
- ↑ Navedi splet|title=Družba Dnevnik|url=https://www.dnevnik.si/dd%7Cwebsite=Dnevnik%7Caccessdate=2020-04-15
- ↑ 3,0 3,1 Martine Robinson Beachboard; John C. Beachboard (2006). «Implications of Foreign Ownership on Journalistic Quality in a Post-Communist Society: The Case of Finance» (PDF). Informing Science Journal. 9. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Slovenia Newspapers Magazines Journals and Weeklies». Ljubljana Slovenia Travel. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Navedi splet|title=Tednik Mladina: primer medijske tranzicije na Slovenskem • Pod črto|url=https://podcrto.si/tednik-mladina-primer-medijske-tranzicije-na-slovenskem/%7Cwebsite=Pod(չաշխատող հղում) črto|date=2019-07-02|accessdate=2020-04-15|language=sl-SI
- ↑ Navedi splet|title=Slovene media owned by oligarchs, corrupt politicians | Reporters without borders|url=https://rsf.org/en/news/slovene-media-owned-oligarchs-corrupt-politicians%7Cwebsite=RSF%7Cdate=2018-02-13%7Caccessdate=2020-04-15%7Clanguage=en(չաշխատող հղում)
- ↑ «Company information (in Slovene)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Media» (PDF). IPA Section Slovenia. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Razgledi Արխիվացված 2022-03-10 Wayback Machine (in Slovene), 1 August /2011
- ↑ National Reach of Printed Press (in Slovene)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դնևնիկ» հոդվածին։ |