Jump to content

Ավազաբլրի ժամանակագրությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ավազաբլրի ժամանակագրությունը», ամերիկացի գրող Ֆրենկ Հերբերտի գիտաֆանտաստիկ վեպերի շարք։

Այս ֆանտաստիկ հեքսալոգիան (հեքսալոգիա է կոչվում սյուժեով, հերոսներով և ընդհանուր գծերով միմյանց հետ կապված ստեղծագործությունների շարքը, որը կազմված է վեց մասից) ընդգրկում է 5000 տարի և հանդիսանում է համաշխարհային ֆանտաստիկայի պատմության ամենամասշտաբային էպոպեաներից մեկը։ Հեքսալոգիայի վերջին գիրքը չի եզրափակում շարքը, քանի որ Ֆրենկ Հերբերտը մտադիր էր գրել ևս մեկ, ամփոփիչ վեպ։ Գրողի որդին` Բրայան Հերբերտը, հայտնի ֆանտաստ գրող Քևին Ջեյմ Անդերսոնի հետ պահպանված սևագրությունների հիման վրա համահեղինակել է երկու վեպ, որոնք շարունակում են վիպաշարը` «Ավազաբլրի որսորդները» և «Ավազաբլրի ավազե որդերը»։

Շարքին է հարում նաև Ֆրենկ Հերբերտի «Ճանապարհ դեպի Ավազաբլուր» պատմվածքը` «Աչք» գրքից, որը հրատարակվել է 1985 թվականին։

Միջազգային աստղագիտական միությունը Տիտան արբանյակի վրա գտնվող լաբիրինթոսները և հարթությունները անվանելու համար օգտվել է Ֆրենկ Հերբերտի այս շարքում մոլորակներին տրված անուններից[1]։

  • Պոլ Ատրեյդես (Մուադ’Դիբ)
  • Ալիա Ատրեյդես
  • Լեդի Ջեսսիկա
  • Աստված-կայսր Լետո 2-րդ (Բռնապետ)
  • Դունկան Այդահո (և նրա կլոունները)
  • Սիոնա Ատրեյդես
  • Շիանա
  • Մայլզ Տեգ (և կլոունները)
  • Դարվի Օդրադե
  • Մուրբելլա

Շարունակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրայան Հերբերտի և Քևին Ջեյմ Անդերսոնի շարքեր.

  • Ավազաբլրի նախերգանք (Տների եռապատում)
    • «Ավազաբլուր. Ատրեյդեսների Տուն»
    • «Ավազաբլուր. Հարկոննենների Տուն»
    • «Ավազաբլուր. Կորրինոների Տուն»
  • Ավազաբլրի լեգենդներ
    • «Ավազաբլուր. Բատլերիանական Ջիհադ»
    • «Ավազաբլուր. Մեքենաների խաչաձև ընթացքը»
    • «Ավազաբլուր. Պայքար Կորրինոների համար»
  • Բարձրագույն դպրոցների եռապատում (1-ին դարի իրադարձությունների մասին Բատլերիանական Ջիհադի ավարտից հետո)[2]
  • Ավազաբլրի հերոսներ
    • «Պոլը Ավազաբլրից»
    • «Ավազաբլրի քամիները» (նախկին անվանումը՝ «Ջեսսիկան Ավազաբլուրից»)
    • «Ավազաբլրի գահը» (նախկին անվանումը՝ «Իրլուանը Ավազաբլուրից») (դեռևս հրատարակված չէ)
    • «Լետոն Ավազաբլուրից» (դեռևս հրատարակված չէ)
  • Ավազաբլուր 7
    • «Ավազաբլրի որսորդները»
    • «Ավազաբլրի ավազե որդերը»
  • Պատմություններ Ավազաբլրի մասին
    • «Ճանապարհ դեպի Ավազաբլուր» գրքից․
      • «Կալադանյան ծովերի շշունջը»
      • «Հարկոննենների որսը. Բատլերիանական Ջիհադի պատմությունը»
      • «Մտորումներ գոյության համար. Բատլերիանական Ջիհադի պատմությունը»
      • «Տանջվողների դեմքը. Բատլերիանական Ջիհադի պատմությունը»
    • «Ավազաբլրի պատմությունները» գրքից[3]
      • «Հարսանեկան մետաքս» (անգլ.՝ «Wedding Silk»)
      • «Ծովային մանուկ» (անգլ.՝ «Sea Child»)
      • «Գանձը ավազների մեջ» (անգլ.՝ «Treasure in the Sand»)
      • «Ավազաբլուր. արյուն և ջուր» (անգլ.՝ «Dune: Blood and Water»)
      • «Ավազաբլուր. ֆրիմենների արդարադատությունը» (անգլ.՝ «Dune: Fremen Justice»)
  • «Ճանապարհ դեպի Ավազաբլուր» (Ավազաբլրի մասին պատմվածքների, առանձին գլուխների և այլ նյութերի ժողովածու)

Այլ գրքեր.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Categories for Naming Features on Planets and Satellites
  2. «О книге Б. Герберта и К.Дж. Андерсона «Сестричество Дюны»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  3. «Содержание книги Б. Герберта и К.Дж. Андерсона «Истории Дюны»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]