Դյորդ Ալմաշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դյորդ Ալմաշի
հունգ.՝ György Ede Almásy de Zsadány et Törökszentmiklós
AlmásyGyörgy.jpg
Ծնվել էօգոստոսի 11, 1867(1867-08-11)
Grad, Grad, Grad Municipality, Pomurska Statistical Region, Սլովենիա
Մահացել էսեպտեմբերի 23, 1933(1933-09-23) (66 տարեկանում)
Գրաց, Ավստրիա
ՔաղաքացիությունՀունգարիայի թագավորություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, թռչնաբան, կենդանաբան և ազգագրագետ
Գործունեության ոլորտկենդանաբանություն և Ազգագրություն
Ալմա մատերԳրացի համալսարան
Գիտական աստիճանԻրավաբանական գիտությունների դոկտոր
György Almásy Վիքիպահեստում

Դյորդ Ալմաշի (հունգ.՝ György Ede Almásy de Zsadány et Törökszentmiklós, օգոստոսի 11, 1867(1867-08-11), Grad, Grad, Grad Municipality, Pomurska Statistical Region, Սլովենիա - սեպտեմբերի 23, 1933(1933-09-23), Գրաց, Ավստրիա), հունգարացի արևելագետ, ճանապարհորդ, կենդանաբան և ազգագրագետ։ Նրա որդին՝ Լասլո Ալմաշին, եղել է Աֆրիկան ուսումնասիրող օդաչու և զինվոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Էդե Ալմաշին, եղել է Հունգարիայի աշխարհագրական ընկերության հիմնադիրներից մեկը։

Դյորդ Ալմաշին դոկտորի կոչում է ստացել Գրացի համալսարանում։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Բուդապեշտում, սակայն հետո տուն է վերադարձել, որպեսզի տնօրինի կալվածքը։ Հետաքրքրվել է կենդանաբանությամբ, մասնավորապես՝ թռչնաբանությամբ։ Իշտվան Չերնելի համահեղինակությամբ տպագրել է գիրք։ Առաջինն է, որ կատարել է քիչ թե շատ լուրջ ճանապարհորդություն Դանուբի դելտայում՝ ուսումնասիրելու թռչնային ֆաունան։

Առաջին անգամ Ասիա է մեկնել ճանապարհորդության 1900 թվականին Գրացի համալսարանի կենդաբանության իր դասախոսի՝ Ռուդոլֆ Շտումմեր ֆոն Տրաունֆելսի հետ։ Նրանք ուսումնասիրել են Իլի գետի ավազանը, Իսիկ Կուլ լճի արևելյան շրջանը և Տյան Շանի հնում չուսումնասիրված երրորդ գագաթը։ Նրանց ճանապարհորդության կենդանաբանական արդյունքը դարձել է կենդանիների 20 000 նմուշից բաղկացած հավաքածուն (մեծ մասը եղել են թռչուններ), որոնց թվում եղել են բազմաթիվ նոր տեսակներ։ Նրանք նաև կատարել են ազգագրական նշումներ, որոնք պատմում եմ ղրղզ և ղազախ ժողովուրդների առօրյա կյանքի մասին։ Ալմաշին կարևոր դեր է ունեցել ղրղզական «Մանաս» էպոսը արևմուտքին ներկայացնելու գործում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Асанов У. А., Джуманазарова А. З., Чоротегин Т. К. Кыргызская наука в лицах: Краткий исторический и био-библиографический свод / Отв. ред. академик У. А. Асанов. — Бишкек: Центр госязыка и энциклопедии, 2002. — 544 стр., илл. — ISBN 5-89750-142-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]