Jump to content

Դմիտրի Չիգրինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Չիգրինսկի
ուկրաիներեն՝ Дмитро Чигринський
Անձնական տվյալներ
Ազգությունը ուկրաինացի
Քաղաքացիությունը Ուկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 7, 1986(1986-11-07)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր Իզյասլավ, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 190
Քաշ 90 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Դմիտրի Անատոլևիչ Չիգինսկի (ուկրաիներեն՝ Дмитро Анатолійович Чигринський, նոյեմբերի 7, 1986, Իզյասլավ, Խմելնիցկու մարզ, Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն), ուկրաինացի ֆուտբոլիստ, հունական ԱԵԿ ֆուտբոլային ակումբի և Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Ներկայումս՝ Դմիտրի Չիգրինսկին Ուկրաինայում հայտնի է, որպես սպորտի վաստակավոր վարպետ՝ ֆուտբոլի բնագավառում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Դմիտրին ֆուտբոլով հետաքրքրվել է Լվովի ֆիզիկական կուլտուրայի դպրոցում, այնուհետև 14 տարեկանում իր մարզումներին է սկսել «Շախտյորի» մարզադպրոցում։

2002 թվականից 2004 թվականը հանդես է եկել «Շախտյոր-2» ֆուտբոլային ակումբում։ Հիմնական թիմում սկսել է հանդես գալ 2004 թվականից։ 2005 թվականին Չիգրինսկին կարճ ժամանակով տեղափոխվել է «Մետալուրգ», որտեղ նա դառնում է հիմնական խաղացող։ 2006 թվականին հերթական անգամ տեղափոխվել է «Շախտյոր» և դարձել է թիմի գլխավոր պաշտպանը։ Այս տարիներին «Շախտյորը» կարողանում է հաղթել Ուկրաինայի ֆուտբոլի առաջնությունն ու պաշտպանել իր տիտղոսը։ Բացի այդ, կարևոր նվաճում էր նաև խաղթանակն ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում։

2007-2008 թվականների մրցաշրջանում Չիգրինսկին եղել է «Շախտյորի» ավագը, իսկ ավելի ուշ` ավագի օգնականը։ Խորհրդանշական է այն, որ Չիգրինսկին Եվրոպական գավաթի խաղարկության ժամանակ առաջին հանդիպումն անցկացրել է իր ապակա ֆուտբոլային ակումբի՝ «Բարսելոնայի» դեմ, որն էլ դարձել է ֆուտբոլիստի վերջին հանդիպումը հարազատ ուկրաինական ակումբի կազմում։

2009 թվականի օգոստոսի 31-ին Դմիտրին բժշկական հետազատություն անցնելուց հետո տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»՝ 25 միլիոն եվրոյի դիմաց։ Իր նորամուտը այս ակումբի կազմում նա նշել է սեպտեմբերի 12-ին՝ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության հանդիպումների շրջանակներում։

Առաջնությանը մասնակցել է հիմնականում կենտրոնական պաշտպանի դիրքում։ Ընդհանուր հաշվով Իսպանիայի առաջնությունում նա անցկացրել է 12 խաղ, որոնցից 10-ը՝ առաջին թիմում, իսկ «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել ընդհանուր հաշվով 18 անգամ[3][4][5]։

Վերադարձ «Շախտյոր»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին փոխվում է կատալոնական ֆուտբոլային ակումբի ղեկավարչական կազմը։ Գործող նախագահ Լապորտան հրաժարական է տալիս՝ նախագահությունը հանձնելով Սանդրո Ռոսելին։ Այն առաջ է բերում որոշ ֆինանսական դժվարություններ։

Դա է պատճառը, որ Չիգրինսկին ստիպված է լինում լքել ֆուտբոլային ակումբը։ Իր հեռացումը Իսպանիայից նա մեկնաբանում է հետևյալ կերպ.

Գվարդիոլան ինձ ասել էր, որ այն բանից հետո, երբ տրվի վարձավճարը վստահ է, որ ես պիտի լավ խաղամ։ Ամեն ինչ խաղված է ինձանից։ Ես համոզված էի, որ պիտի լավ խաղամ՝ սովորել էի լեզուն և հարմարվել էի, ինչպես նաև պատրաստվում էի սեզոնային պարապմունքներին։ Ավելի ուշ Պեպն ասել էր, որ նա դեռ հավատում է ինձ, սակայն չի կարող թողնել, որպիսի ես մնամ Բարսելոնայում, քանզի կան ֆինանսական խնդիրներ։ Հետո ես հասկացա, որ իրավիճակն այնպես է, որ գուցե լավ է 15 միլիոն եվրո հատկացնել մի խաղացողի, որը «գրեթե չի խաղում»։ Ես տեսնում էի, որ իրավիճակը շատ պարզ է։ Երբեմն նման բաներ պատահում են ֆուտբոլում
- Դմիտրի Չիգրինսկի, լրագրողներին տված հարցազրույթում, 2010 թվական[6]

Նա վերադարձել է «Շախտյոր» 10 միլիոն եվրո վարձավճարի դիմաց։ Առաջին իսկ հանդիպման ընթացքում Չիգրինսկին դառնում է գոլի հեղինակ` 87-րդ րոպեին գրավելով «Զորիայի» դարպասը։ Այսպիսով Դմիտրին հաղթանակ է բերում իր թիմին (1-0)։ Վերադառնալով Ուկրաինա, մեկը մյուսի հետևից նա սկսում է ստանալ վնասվածքներ։ 2012-2013 թվականներին նա անցկացրել է 13 հանդիպում։ 2015 թվականի ձմռանը ուկրաինական ակումբը դադարեցրել է պայմանագիրը ֆուտբոլիստի հետ։

Հետագա կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի փետրվարի 9-ին Չիգանսկին պայմանագիր է կնքել ուկրաինական «Դնեպր» ֆուտբոլային ակումբի հետ։ 2016 թվականին լքել է ակումբը։

2016 թվականի հունիսի 11-ին պայմանագիր է կնքել հունական «ԱԵԿ»-ի հետ։ Մինչ օրս հանդես է գալիս այստեղ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Чигринский вернулся в Шахтёр». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
  4. «Чигринский в сборной худших игроков Примеры». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
  5. «Условия у Димы будут не хуже». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
  6. «Чигринский рассказал испанскому радио, почему он ушел из «Барселоны»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Չիգրինսկի» հոդվածին։