Դմիտրի Նիկիտինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դմիտրի Նիկիտինսկի
Դմիտրի Վլադիմիրիչ Նիկիտինսկի
Dmitry Nikitinsky 3287.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 9, 1992(1992-02-09)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Volokolamsk, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
Դիրք ձախ պաշտպան, ձախ կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Սատուրն (Ռամենսկոե)
Համար 18
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Մաստեր-Սատուրն
2009-2010 Ռուսաստան Սատուրն (Ռամենսկոե)

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2010 Ռուսաստան Սատուրն (Ռամենսկոե) 0 (0)
2011-2014 Ռուսաստան Տոմ 17 (0)
2013  Ռուսաստան Տամբով 6 (0)
2015 Ռուսաստան Արսենալ-2 8 (0)
2015-2017 Ռուսաստան Շիննիկ 22 (0)
2017-2018 Ռուսաստան Զենիթ (Պենզա) 15 (0)
2018-մ․հ․ Ռուսաստան Սատուրն (Ռամենսկոե) 15 (1)
Ազգային հավաքական
2010-2012 Ռուսաստան Ռուսաստանի (մինչև 19)
2011-2013 Ռուսաստան Ռուսաստան (ուս.) 7 (0)
2013 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դմիտրի Վլադիմիրովիչ Նիկիտինսկի (ռուս.՝ Дмитрий Владимирович Никитинский, փետրվարի 9, 1992(1992-02-09)[1], Volokolamsk, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), ռուսական ֆուտբոլիստ, «Սատուրն» ակումբի պաշտպան, կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մաստեր-Սատուրն» ՕՌՈՒ սան է։ 2009-2010 թվականներին խաղացել է Ռամենսկոեի «Սատուրն» ակումբի երիտասարդական կազմում։ Մերձմոսկովյան ակումբի հիմնական կազմում նորամուտը կատարել է 2009 թվականի հուլիսի 15-ին՝ մասնակցելով Ռուսաստանի գավաթի խաղարկության՝ Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիա» ակումբի դեմ խաղին։ Հիմնական կազմում իր երկրորդ խաղն անցկացրել է 1 տարի անց՝ մասնակցելով նույնպես Ռուսաստանի գավաթի խաղարկության՝ «Սախալինի» դեմ խաղին։

«Սատուրնի» սնանկացումից հետո տեղափոխվել է «Տոմ» ակումբ՝ նրա հետ պայմանագիր կնքելով 2011 թվականի փետրվարի 17-ին[2]։ Պայմանագիրը նախատեսվել է 3,5 տարով։ Պրեմիեր լիգայում նորամուտը նշել է 2011 թվականի մայիսի 27-ին՝ «Ռուբինի» դեմ արտագնա խաղում։ «Տոմի» մեկնարկային կազմում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2011 թվականի հոկտեմբերի 16-ին՝ մոսկովյան «Լոկոմոտիվ» ակումբի դեմ խաղում։ «Տոմի» կազմում անցկացրած նորամուտային մրցաշրջանում Նիկիտինսկին ընդհանուր առմամբ խաղադաշտ է դուրս եկել Ռուսաստանի առաջնության յոթ խաղերում։

2013 թվականի սեպտեմբերի 2-ին վարձավճարով տեղափոխվել է «Տամբով» ֆուտբոլային ակումբ, որտեղ խաղացել է մինչև առաջնության ձմեռային ընդմիջումը[3]՝ այդ ընթացքում հավաքականի կազմում անցկացնելով 6 խաղ։

2015 թվականին պայմանագիր է կնքել Տուլայի «Արսենալ-2» ակումբի հետ։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրավիրվել է Ռուսաստանի պատանեկական հավաքական (մինչև 19 տարեկաններ)։

2011 թվականի օգոստոսին Ռուսաստանի ուսանողական հավաքականի կազմում մասնակցել է 26-րդ ամառային ունիվերսիադայի ֆուտբոլային մրցաշարին Շենչժենում։ Ռուսաստանի հավաքականը մրցաշարի ավարտին զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ Նիկիտինսկին մասնակցել է թիմի բոլոր խաղերին՝ խաղադաշտում գտնվելով բոլոր հանդիպումների առաջին րոպեից մինչև վերջինը[4]։

2013 թվականի հունվարին երկրի երիտասարդական հավաքականի կազմում դարձել է Համագործակցության գավաթի դափնեկիր։

2013 թվականի մայիսի 31-ին ընդգրկվել է Ռուսաստանի ուսանողական հավաքականի ընդլայնված հայտացուցակում՝ մասնակցելով Համաշխարհային ունիվերսիադային Կազանում[5], հունիս 23-ին ընդգրկվել է խաղացողների վերջնական ցանկում[6]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրագավաթ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տոմ 2011/12 7 0 0 0 0 0 0 0 7 0
2012/13 10 0 1 0 0 0 0 0 11 0
Ընդհանուր 17 0 1 0 0 0 0 0 18 0
Տամբով 2013/14 6 0 0 0 0 0 0 0 6 0
Ընդհանուր 6 0 0 0 0 0 0 0 6 0
Արսենալ-2 2014/15 8 0 0 0 0 0 0 0 8 0
Ընդհանուր 8 0 0 0 0 0 0 0 8 0
Շիննիկ 2015/16 19 0 2 0 0 0 0 0 21 0
2016/17 3 0 0 0 0 0 0 0 3 0
Ընդհանուր 22 0 2 0 0 0 0 0 24 0
Զենիթ (Պենզա) 2017/18 15 0 0 0 0 0 0 0 15 0
Ընդհանուր 15 0 0 0 0 0 0 0 15 0
Սատուրն (Ռամենսկոե) 2009 0 0 1 0 0 0 0 0 1 0
2010 0 0 1 0 0 0 0 0 1 0
2018/19 15 1 1 0 0 0 0 0 16 1
Ընդհանուր 15 1 3 0 0 0 0 0 18 1
Ընդհանուր կարիերայում 83 1 6 0 0 0 0 0 89 1

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան Ռուսաստանի հավաքական (մինչև 21)

  • Համագործակցության գավաթի դափնեկիր (1) – 2013

Ռուսաստան «Տոմ»

  • ՖԱԼ առաջնություն փոխչեմպիոն (1) – 2012/13

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Пополнение в «Томи»» (ռուսերեն)։ Официальный сайт ФК «Томь» (архив)։ 2011-02-18։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-01-ին։ Վերցված է 2011-04-26 
  3. «Интервью с Дмитрием Никитинским на втором турецком сборе» (ռուսերեն)։ Официальный сайт ФК «Томь»։ 2014-01-24։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-26-ին։ Վերցված է 2014-01-24 
  4. «Сборная России заняла 4-е место на Универсиаде» (ռուսերեն)։ Официальный сайт ФК «Томь»։ 2011-08-22։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-01-ին։ Վերցված է 2011-08-23 
  5. «Беляев, Сапета и Дядюн попали в расширенный список сборной России для участия в Универсиаде-2013» (ռուսերեն)։ Sports.ru։ 2013-05-31։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-25 
  6. «Студенческая сборная России определилась с составом и начала подготовку к Универсиаде» (ռուսերեն)։ Sports.ru։ 2013-06-23։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-06-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]