Դմիտրի Լյուբինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Լյուբինսկի
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր դեկտեմբերի 1, 1967(1967-12-01) (56 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
 
Պարգևներ
Պատվո շքանշան Բարեկամության շքանշան և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Դմիտրի Լյուբինսկի (ռուս.՝ Дмитрий Евгеньевич Любинский, դեկտեմբերի 1, 1967(1967-12-01), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1989 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է գերմաներենի և անգլերենի։

  • 1992-1996 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալի քարտուղարության օգնական, վարիչ։
  • 1996-2000 թվականներին Գերմանիայի դաշնային հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական։
  • 2000-2004 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության եվրոպական չորրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2005-2008 թվականներին Ավստրիայի Հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 2008-2010 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության երրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2010 թվականի մարտի 22-ից մինչև 2015 թվականի օգոստոսի 10-ը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար երրրոդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն։
  • 2015 թվականի օգոստոսի 15-ից Ավստրիայում համարվում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2003 թվականի սեպտեմբերի 20)[2]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2010 թվականի հոկտեմբերի 13)[3]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2016 թվականի փետրվարի 10)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Российской Федерации от 10 августа 2015 года № 416 «О назначении Любинского Д. Е. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Австрийской Республике»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  2. Указ Президента Российской Федерации от 20 сентября 2003 года № 1075 «О присвоении дипломатических рангов»(չաշխատող հղում)
  3. Указ Президента Российской Федерации от 21 октября 2010 года № 1274 «О присвоении дипломатических рангов»(չաշխատող հղում)
  4. «Указ Президента Российской Федерации от 10.02.2016 № 55 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]