Դիոնկունդա Տրաորե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիոնկունդա Տրաորե
 
Կուսակցություն՝ Alliance for Democracy in Mali?
Կրթություն՝ Ալժիրի համալսարան և Նիսի համալսարան-Սոֆիա Անտիպոլիս
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 23, 1942(1942-02-23) (82 տարեկան)
Ծննդավայր Kati, Kati Cercle, Koulikoro Region, Մալի
Քաղաքացիություն  Մալի

Դիոնկունդա Տրաորեն (ֆր.՝ Dioncounda Traoré, փետրվարի 23, 1942(1942-02-23), Kati, Kati Cercle, Koulikoro Region, Մալի), Մալիի քաղաքական և պետական գործիչ, Ազգային ժողովի ղեկավար (սեպտեմբերի 3, 2007), Մալիի նախագահ (ապրիլի 7, 2012)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրաորեն ծնվել է 1942 թվականի փետրվարի 23-ին Մալիում՝ Կատիում։ Խորհրդային Միությունում արտասահմանում սովորելուց հետո, Ալժիրի համալսարանում և Նիսի համալսարանում, նա Մալիում դասավանդել է 1977 թվականից մինչև 1980 թվականը։ Այնուհետեւ նա ձերբակալվել է արհմիութենական գործունեության համար և ուղարկվել է Մալիի հյուսիսում գտնվող Մենակա։ Հետագայում նա դարձել է ճարտարագիտության ազգային դպրոցի գլխավոր տնօրեն։ Նա մասնակցել է ժողովրդավարության համար պայքարին, որն ավարտվել էր 1991 թվականի մարտին նախագահ Մուսա Տրաորեի ազատ արձակմամբ։

Աշխատանք Մալիի կառավարությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին՝ Կոնարեի նախագահ ընտրվելուց հետո, Տրաորեն 1992 թվականի հունիսի 9-ին նշանակվել է պետական ծառայության, աշխատանքի և արդիականացման հարցերով նախարար։ Այնուհետև 1993 թվականի ապրիլի 16-ին նա նշանակվել է պետական պաշտպանության նախարարի պաշտոնում, շուտով նա դարձել Է Մալիի արտաքին գործերի նախարար (1994-1997)։ 1997-2002 թվականներին՝ ԱԺ պատգամավոր. 2001 թվականին գլխավորել է Ալյանս հանուն ժողովրդավարության Մալիում՝ հանուն ազատության, համերաշխության և արդարության կուսակցությունը։ 2007 թվականին ընտրվել է Ազգային ժողովի նախագահ։

Մալիի նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի պետական հեղաշրջումից և Էկովասի կողմից Մալիի դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո խունտան 2012 թվականի ապրիլի 7-ին համաձայնել է սկսել իշխանությունը Ազգային ժողովի ղեկավար Դ. Տրաորեին հանձնելու գործընթացը, ինչպես այն պահանջում է 1992 թվականի Սահմանադրությունը[1]։ 2012 թվականի ապրիլի 8-ին պաշտոնանկ արված նախագահ Ամադու Թումանի Տուրեն պաշտոնապես հայտարարեց իր հրաժարականի մասին[2]։ 2012 թվականի ապրիլի 12-ին Դ. Տրաորեն երդվել է որպես Մալիի ժամանակավոր նախագահ[3]։

2012 թվականի մայիսի 21-ի ցերեկը Մալիի հազարավոր բնակիչներ գրավել են նախագահական պալատը։ Քաղաքացիների գլխավոր պահանջը ժամանակավոր նախագահ Դիոնկունդա Տրաորեի հրաժարականն է, որը այդ պաշտոնում նշանակվել է համաշխարհային հանրության ճնշման ներքո։ Ակցիայի մասնակիցների կարծիքով, Տրաորեն, որն ավելի վաղ խորհրդարանի խոսնակն էր, պետք է փոխարինի կապիտան Ամադու Սանոգոյին՝ հեղափոխականների առաջնորդին, որոնք մարտի վերջին տապալել էին երկրի նախկին կառավարությունը[4]։ Արդյունքում Տրաորեն ծեծի է ենթարկվել ամբոխի կողմից և տարհանվել է Ֆրանսիայում բուժման համար։ Նա երկիր է վերադարձել միայն հուլիսի վերջին[5]։

Տրաորի կառավարման մեծ մասի ընթացքում երկրում մեծ ազդեցություն է ունեցել նախկին ղեկավար խունտա Սանոգոն, որը վերահսկում էր բանակը։ Քաղաքացիական կառավարության ուժային բլոկը բաղկացած էր նրա դրածոներից։ 2012 թվականի դեկտեմբերին զինվորականները Տրաորեին ստիպել էին փոխել վարչապետին, որին կասկածում էին իրենց իշխանության դեմ մահափորձի մեջ[5]։

2013 թվականին կազմակերպել էր նախագահական ընտրություններ։ Օգոստոսին ընտրվել է, իսկ 2013 թվականի սեպտեմբերի 4-ին նախագահի պաշտոնը ստանձնել Է Իբրահիմ Բուբակար Կիթան[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лидер хунты в Мали заявил о начале передачи власти гражданским
  2. Свергнутый президент Мали смирился с отставкой
  3. Временный президент Мали приведен к присяге // Русская служба BBC, 12 апреля 2012
  4. Сторонники военной хунты в Мали захватили президентский дворец
  5. 5,0 5,1 Кусов, Виталий. «Дионкунда Траоре: президент Мали, биография и правление». Правители Африки: XXI век (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին. {{cite news}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  6. Новый президент Мали приведен к присяге.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիոնկունդա Տրաորե» հոդվածին։