Jump to content

Դիոմիդիս Կոմնինոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիոմիդիս Կոմնինոս
Ծնվել է1956
Մահացել է1973
Մասնագիտությունաշակերտ և ակտիվիստ

Դիոմիդիս Կոմնինոս ( հուն․՝ Διομήδης Κομνηνός. 1956 - 1973), կիպրացի[1] հույն միջնակարգ դպրոցի աշակերտ, Աթենքի պոլիտեխնիկականի ապստամբության առաջին զոհը[2][3] Նրա վրա կրակել են պոլիտեխնիկի գլխավոր դարպասի դիմաց[4]։:

Իրադարձությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թ. նոյեմբերի 16-ի ուրբաթ գիշերը Պատիսիոն փողոցում ՝ Աթենքի ամենաբանուկներից մեկում ոստիկանական ուժերը սկսեցին առճակատման գնալ հազարավոր ցուցարարներին, որոնք հավաքված էին պոլիտեխնիկական համալսարանի ներսում ու դրսում։ Կոմնենոսը մեկն էր այն բազմաթիվ բարձրդասարանցիներից, ովքեր բարիկադավորվել էին պոլիտեխնիկում։ Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանությունը ցուցարարներին ցրելու նպատակով ատրճանակներ ու ծխարձակ ռումբեր կիրառեց։ Այդ ժամանակ Կոմնինոսը միացել էր պոլիտեխնիկի ուղիղ դիմաց՝ Տրիտիս Սեպտեմվրիու փողոցի և Ավերոֆ փողոցի անկյունում հավաքված ուսանողներին[5]։ Ըստ հետագայում տարածված հաղորդման՝ Կոմնինոսը ուսանողների կողմից գնացել է դեպի փողոցի կեսը՝ դեպի ոստիկանական գիծը և մոտ քառասուն մետր հեռավորությունից ձեռքերը բարձրացնելով նրանց ասել է. Թե տղամարդ եք՝ մոտ եկեք ու խփեք[6] Հաղորդվում է, որ ուսանողների ուղղությամբ հարակից շենքերի տանիքներից դիպուկահար կրակ է արձակվել։ Կոմնենոսը սպանվել է ժամը 10։ 15-ին. գնդակը խոցել է նրա սիրտը.[2][7][8] Նրա անունը հիշատակվել է հունական խունտայի դատավարությունների ժամանակ խունտայի անդամների դեմ ներկայացված մեղադրական եզրակացության մեջ[9]։

Դիոմիդիս Կոմնինոսը շատերի կողմից ընկալվում է որպես Աթենքի պոլիտեխնիկականի ապստամբության հերոսական խորհրդանիշը[10][11][12]։ Ուսանողների ապստամբությունը, ըստ ամենայնի, նպաստեց, որ վերջնականապես փլվի ռազմական այն վարչակարգը, որը կառավարում էր Հունաստանը 1967 թվականի ապրիլի 21-ից։ Այնուամենայնիվ, պոլիտեխնիկի ապստամբությունը որպես պատրվակ օգտագործվեց խունտայի կոշտ թևի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Դիմիտրիոս Իոանիդեսի կողմից՝ 1973 թվականի նոյեմբերի 25-ին Գեորգիոս Պապադոպուլոսին տապալելու և Սպիրոս Մարկեզինիսի գլխավորած «ազատականացման գործընթացին» վերջ տալու համար։ Իոանիդիսի ռեժիմը փլուզվեց 1974 թվականի հուլիսին Կիպրոսում իրադարձությունների սրումից հետո, որը հանգեցրեց Մետապոլիտեֆսիին։

Բանաստեղծ Անեստիս Էվենգելուն ստեղծել է օրհներգեր կամ աղոթքներ հիշեցնող ապոստրոֆիկ բանաստեղծությունների մի ժողովածու, որը վերնագրված է Կոմնենոսի անունով, և որտեղ հիշատակվում է պոլիտեխնիկի մեծ կոտորածը 1973 թվականի նոյեմբերի 17-ին»[13][14]։

Բանաստեղծ Դիմիտրիս Ռավանիս-Ռենտիսը գրել է «Դիոմիդիս Կոմնինոսին» բանաստեղծական ձոնը[15]։

Նրա պատռված վերնաշապիկը ցուցադրված է պոլիտեխնիկի ապստամբության զոհերի հուշահամալիրում; Այդ հուշահամալիր կատարած այցի ժամանակ Օրտենսիա Ալիենդեն դրանով է սրբել իր արցունքները[16]։

Մեջբերումներ և նշումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «"Το αγόρι που νίκησε τα τανκς". Ο Κύπριος Διομήδης Κομνηνός ήταν ο πρώτος νεκρός του Πολυτεχνείου. Δολοφονήθηκε εν ψυχρώ από ένα φρουρό με μια σφαίρα στην καρδιά». Μηχανή του Χρόνου. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  2. 2,0 2,1 Dēmētrēs Chatzēsōkratēs (2004). ΠολυτεΧνειο '73: ΑναστοΧασμος μιας πραγματικοτητας. Πολις. էջ 142. ISBN 978-960-435-013-1. Վերցված է 2013 թ․ հուլիսի 6-ին. «10:15 μ.μ. Ο πρώτος νεκρός του Πολυτεχνείου. Ο δεκαεφτάχρονος μαθητής Διομήδης Κομνηνός πυροβολείται θανάσιμα στην Πατησίων απέναντι από την κεντρική πύλη.»Dēmētrēs Chatzēsōkratēs (2004). ΠολυτεΧνειο '73: ΑναστοΧασμος μιας πραγματικοτητας. Πολις. p. 142. ISBN 978-960-435-013-1. Retrieved 6 July 2013. 10:15 μ.μ. Ο πρώτος νεκρός του Πολυτεχνείου. Ο δεκαεφτάχρονος μαθητής Διομήδης Κομνηνός πυροβολείται θανάσιμα στην Πατησίων απέναντι από την κεντρική πύλη.
  3. Alexandros L. Zaousēs (1998). Ho empaigmos: 21 Apriliou 1967-24 Iouliou 1974. Ekdoseis Papazēsē. էջ 229. ISBN 9789600212488. Վերցված է 2013 թ․ հուլիսի 6-ին. «Επίσης έχει υποστηριχθεί ότι ουσιαστικά ο μόνος νεκρός μπροστά στο Πολυτεχνείο ήταν ο άτυχος έφηβος μαθητής, ο Διομήδης Κομνηνός.»
  4. Dēmētrēs Chatzēsōkratēs (2004). ΠολυτεΧνειο '73: ΑναστοΧασμος μιας πραγματικοτητας. Πολις. էջ 142. ISBN 978-960-435-013-1. Վերցված է 2013 թ․ հուլիսի 6-ին. «10:15 μ.μ. Ο πρώτος νεκρός του Πολυτεχνείου. Ο δεκαεφτάχρονος μαθητής Διομήδης Κομνηνός πυροβολείται θανάσιμα στην Πατησίων απέναντι από την κεντρική πύλη.»
  5. Intersection coordinates: (
  6. Ephē Pliatsika-Panselēnou (1976). Katachtemene chora : mythistorema. Ekdoseis Synchrone epoche. էջեր 292–294. Վերցված է 2013 թ․ հուլիսի 6-ին. «Ό Διομήδης Κομνηνός, βγήκε ξαφνικά στη μέση του δρόμου, σήκωσε τα χέρια, βλέποντας προς τη μεριά των αστυνομικών, που βρίσκονταν σε απόσταση σαράντα περίπου μέτρων καί είπε: ""Αν είσαστε άντρες, ελάτε να μας χτυπήσετε από κοντά.»
  7. Eleni Neni K. Panourgiá (1995). Fragments of Death, Fables of Identity: An Athenian Anthropography. Univ of Wisconsin Press. էջ 145. ISBN 978-0-299-14564-4. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  8. Giōrgos Gatos (2002). Polytechneio '73: reportaz me tēn historia : to chroniko, hoi martyries, ta ḏokoumenta. Ekdoseis Philippotē. էջ 52. Վերցված է 2013 թ․ հուլիսի 6-ին. «Τότε ακούστηκαν πυροβολισμοί και ο νεαρός που ήταν ο μαθητής Διομήδης Κομνηνός, έπεσε στο έδαφος βαριά τραυματισμένος. Οι πυροβολισμοί έπεφταν συνέχεια και οι σφαίρες είχαν γαζώσει το μικρό αυτοκίνητο που κάλυπτε τον τραυματία ...»
  9. Periklēs Rodakēs (1976). Hoi Dikes tēs Chountas: Dikē Polytechneiou. Ekdoseis Dēmokratikoi Kairoi. էջ 2030. Վերցված է 2013 թ․ հուլիսի 6-ին. «...καί τούς μέ αύτά άναμεμιγμένους πολίτας όπλοφορούντας, εφο- νεύθησαν οί Βασίλειος Φαμέλος, ΕΝΟΕ- ίΑΝϋ ΤΟΚΙίί καί Διομήδης Κομνηνός. Οί μέν δύο πρώτοι φέρονται διά τού βουλεύματος ώς φονευθέντες ύπό τού Ήλ. Τσαμπούρα ...»
  10. Albert Coerant, «"The boy who braved the tanks"». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 18-ին.
  11. Margarita Lymperakē (1976). To mystērio. Kedros. էջ 123. Վերցված է 2013 թ․ հուլիսի 6-ին. «Εγώ σε φωνάζω, φωνάζω Διομήδης Κομνηνός, μου λες παρών». Αυτά είπε ένας εργάτης στον τάφο του μαθητή Διομήδη πού δολοφονήθηκε στις 16 του Νοέμβρη τη στιγμη πού πηγε να σηκώσει αυτούς πού θέριζε το πολυβόλο στην Πατησίων ...»
  12. Μανωλης Νταλουκας (2006). Ελληνικο ροκ: ιστορια της νεανικης κουλτουρας απο τη γενια του Χαους μεΧρι τον θανατο του Παυλου Σιδηροπουλου. Αγκυρα. էջ 301. ISBN 978-960-422-386-2. Վերցված է 2013 թ․ հուլիսի 6-ին. «Δεξιά, ο Διομήδης Κομνηνός, ένας από τους μαθητές που ενώθηκαν με τους φοιτητές. Έπεσε νεκρός λίγες ώρες πριν από την εισβολή, από σφαίρα αστυνομικού. Έμεινε κι αυτός στην άσφαλτο με παγωμένο χαμόγελο να φωνάζει μέχρι τον άλλο ...»
  13. Thanásīs E. Markópoulos (2006). Ανέστης Ευαγγέλου: ο ποιητής, ο πεζογράφος, ο κριτικός. Παν. Γ. Σοκόλης. էջ 254. ISBN 978-960-8264-78-6. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին. «Τελος δεν ειναι χωρις ενδιαφερον μια κοντινοτερη προσεγγιση σε μια μορφη αποστροφικου ποιηματος, που εξαιρετικα θυμιζουν υμνο, ωδη, αλλα συνηθεστερα εχουν το σχημα της προσευχης. Στην πρωτη περιπτωση ανηκουν τα ποιηματα "Διομηδης Κομνηνος"»
  14. Anestēs Euangelou (2007). Ta poiēmata: (1956-1993). Ekdoseis Kapani. էջ 203. ISBN 9789607881090. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին. «Δεκαεφτά χρονών. Εθελοντής τραυματιοφορέας. Γαζώθηκε από σφαίρες τη Νύχτα της Μεγάλης Σφαγής. 17 Νοέμβρη '73 στο Πολυτεχνείο.»
  15. «Βρειτε υλικο για τη γιορτη του πολυτεχνειου». Imathia Educational portal.
  16. Hellenic American Society (1976). Journal of the Hellenic diaspora. Pella Pub. Co. էջ 32. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.