Դին Պարիզո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դին Պարիզո
Ծնվել էհուլիսի 6, 1952(1952-07-06) (71 տարեկան)
ԾննդավայրՈւիլթոն
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումկինոռեժիսոր, հեռուստառեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, դերասան և ռեժիսոր
ԱմուսինՍալլի Մենքե
Պարգևներ
IMDbID ID 0661751

Ալդո Լ. «Դին» Պարիզո (անգլ.՝ Aldo L. "Dean" Parisot, հուլիսի 6, 1952(1952-07-06), Ուիլթոն), ամերիկացի կինո- և հեռուստառեժիսոր։ 1988 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի «Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում «Դենիս Ջենինգսի պաշտոնները» ֆիլմի համար, որի սցենարի համահեղինակը և գլխավոր դերակատարը եղել է Սթիվեն Ռայթը, ում հետ էլ նա ստացել է մրցանակը։ Նրա հեռուստատեսային աշխատանքների թվում են «Մոնք» (անգլ.՝ «Monk», ներառյալ երկու ժամ տևողությամբ «Միստր Մոնքն ու թեկնածուն» (անգլ.՝ «Mr. Monk and the Candidate») պիլոտային սերիան), «Հյուսիսային ցուցադրություն» (անգլ.՝ «Northern Exposure») և «Չափավորիր քո էնտուզիազմը» (անգլ.՝ «Curb Your Enthusiasm») սերիալների էպիզոդները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարիզոն ծնվել է Ուիլթոնում (Կոնեկտիկուտ), նկարիչ և արվեստի ուսուցիչ Էլլեն Ջեյմսի (օրիորդական ազգանունը՝ Լևիս) ու Բրազիլիայում ծնված հայտնի թավջութակահար ու մանկավարժ Ալդո Պարիզոյի ընտանիքում[1]։ Ավարտել է Նյու Յորքի համալսարանի Tisch արվեստի դպրոցը։ Մասնակցել է Սանդենս ինստիտուտի հունիսյան լաբորատորիային։

2012 թվականին Դին Պարիզոն պետք է դառնար «Բիլ և Թեդ» ֆրանշիզայի երրորդ թողարկման ռեժիսորը[2]։ 2018 թվականի մայիսին հաստատվել է, որ «Բիլն ու Թեդը բախվում են երաժշտության հետ» (անգլ.՝ Bill & Ted Face the Music) ֆիլմը գտնվում է նախաարտադրության փուլում[3]։

Դին Պարիզոն ամուսնացած է եղել կինոխմբագիր Սալլի Մենքի հետ մինչ վերջինիս մահը 2010 թվականին։ Նրանք ունեցել են երկու երեխա[4][5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տապակած կարտոֆիլ (անգլ.՝ Home Fries, 1998)
  • Ա.Տ.Ֆ. (անգլ.՝ A.T.F., 1999)
  • Գալակտիկայի որոնումներում (անգլ.՝ Galaxy Quest, 1999)
  • Զվարճանք Դիքի ու Ջեյնի հետ (անգլ.՝ Fun with Dick and Jane, 2005)
  • Կարմիր 2 (անգլ.՝ Red 2, 2013)
  • Բիլն ու Թեդը բախվում են երաժշտության հետ (անգլ.՝ Bill & Ted Face the Music, 2020)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Cello Teacher With a License to Dazzle». The New York Times. 2009 թ․ ապրիլի 17.
  2. Brodesser, Claude. «Bill & Ted May Ride Again for a Third Film». Vulture. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  3. Ritman, Alex (2018 թ․ մայիսի 8). «'Bill & Ted Face the Music' is actually happening, some 29 years after the duo's first excellent adventure». The Hollywood Reporter. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
  4. «Wedding announcement in ''New York Times''». The New York Times. 1986 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  5. «ELLEN LEWIS BETROTHED; Yale Fine Arts Student to Be Bride of Aldo Parisott». The New York Times. 2012 թ․ հունիսի 10. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]