Դինո Շկվորց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դինո Շկվորց
Քաղաքացիությունը  Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 2, 1990(1990-02-02)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Չակովեց, Խորվաթիա
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Դինո Շկվորց (փետրվարի 2, 1990(1990-02-02)[1][2], Չակովեց, Խորվաթիա), խորվաթ ֆուտբոլիստ, որը որպես պաշտպան խաղում և որպես մարզչի օգնական գործունեություն է ծավալում ավստրիական «DSV Leoben» ակումբում։

Կարերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս լինելով «Varteks» ՖԱ-ի երիտասարդական համակարգի անդամ՝ 2007 թվականի հոկտեմբերի 27-ին Շկվորցը պրոֆեսիոնալ մակարդակով նշել է իր նորամուտը «Varteks»-ի կազմում՝ 2007-2008 մրցաշրջանում «Osijek» ՖԱ-ի դեմ արտագնա խաղում։ Խորվաթիայի ֆուտբոլի առաջնության 2009-2010 մրցաշրջանում, որի ժամանակ ակումբի կազմում մասնակցել է 30 հանդիպումներից 27-ին, նա հաստատվել է որպես հիմնական կազմի տասնմեկերորդ համարի խաղացող[3]։

2010 թվականի հունիսին կորցնելով իր գլխավոր հովանավորությունը («Varteks» հագուստի գործարանի կողմից)՝ «Varteks»-ը փոխել է անունը «Varaždin» ՖԱ-ի և անմիջապես սկսել է ունենալ ֆինանսական դժվարություններ, ինչը հանգեցրել է նրան, որ խաղացողները կայուն աշխատավարձ չեն ստացել։ 2011 թվականի հունիսին Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիան խզել է «Varaždin»-ի պայամանագիրը Շկվորցի հետ՝ նրան թույլատրելով կնքել հինգ տարվա պայմանագիր «Դինամո Զագրեբ» ՖԱ-ի հետ[4][5]։ 2011 թվականի օգոստոսին նա վարձակալվել է «Lokomotiva» ՖԱ-ի կողմից[6]։ 2012 թվականի հունվարին Շկվորցը խզել է պայամանագիրը «Դինամո»-ի հետ[7]։ 2012 թվականի փետրվարին կնքել է վեց ամսվա պայմանագիր բելգիական «KV Mechelen» ակումբի հետ՝ երկու տարով երկարաձգելու հնարավորությամբ[8]։

2018 թվականին Շկվորցը 11 հանդիպում է անցկացրել «Ալաշկերտ»-ի կազմում։

Շկվորցը դուրս է եկել «Շերիֆ» ՖԱ-ից 2017 թվականի հունվարին[9] և նույն ժամանակահատվածում պայամանագիր է կնքել «Սպլիտ»-ի հետ[10]։ Հետագայում խաղացել է «Polet Sv. Martin na Muri» ակումբում[11]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Sheriff Tiraspol»

  • Մոլդովայի Սուպեր Լիգա․ 2016-17
  • Մոլդովայի Սուպերգավաթ․ 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Škvorc Dino - Hrvatska». Nogometni magazin (Croatian). Վերցված է 2010 թ․ օգոստոսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Strahija, Ivana (2011 թ․ հունիսի 29). «Oba Škvorca otišla iz Varaždina!». Sportnet.hr (Croatian). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Dubravac, Ante (2011 թ․ հուլիսի 14). «Škvorci i Atta u Dinamu». Sportnet.hr (Croatian). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 14-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Josip Šimunić potpisao za Dinamo!». gnkdinamo.hr (Croatian). 2011 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Strahija, Ivana (2012 թ․ հունվարի 5). «Bilo je jasno da neću brzo dočekati Dinamo». Sportnet.hr (Croatian). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Tomašković, Ivan (2012 թ․ փետրվարի 6). «Dino Škvorc novi igrač belgijskog prvoligaša KV Mechelena». evarazdin.hr (Croatian). Վերցված է 2012 թ․ փետրվարի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Изменения в первой команде». fc-sheriff.com (Russian). FC Sheriff Tiraspol. 2017 թ․ հունվարի 9. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Službeno: Škvorc potpisao za RNK Split‚ sportarena.hr, 19 February 2017
  11. Hrnčić, Fabijan (2020 թ․ օգոստոսի 7). «Miljenik publike sad je u 3. HNL i kreće u veliki projekt: 'Izgradit ćemo kamp na vrhunskoj razini'». 24sata.hr (խորվաթերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինո Շկվորց» հոդվածին։