Jump to content

Դինա Էշեր-Սմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դինա Էշեր-Սմիթ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝թեթևատլետ
Երկիր՝ Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 4, 1995(1995-12-04)[1] (28 տարեկան)
Ծննդավայր՝Orpington, Բրոմլի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Ակումբ՝Blackheath and Bromley Harriers Athletic Club?
165 սանտիմետր
Քաշ՝55 կիլոգրամ

Դինա Էշեր-Սմիթ (անգլ.՝ Dina Asher-Smith; դեկտեմբերի 4, 1995(1995-12-04)[1], Orpington, Բրոմլի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի մարզիկ, որը մասնագիտանում է կարճ տարածություններում, Օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակիր 4×100 մ փոխանցումավազքում (2016 և 2020), 2019 թվականի աշխարհի չեմպիոն 200 մետր հեռավորության վրա, Եվրոպայի քառակի չեմպիոն։ Մեծ Բրիտանիայի ռեկորդակիր 100 մետր (10,83) և 200 մետր (21,88) մրցատարածություններում։

2011 թվականի Պատանիների համագործակցության խաղերի հաղթող 200 մետր վազքում և 4×100 մետր փոխանցումավազքում։ Հանդես է եկել 2012 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում, որտեղ 200 մետր վազքում զբաղեցրել է 7-րդ տեղը։

2013 թվականի Պատանիների Եվրոպայի չեմպիոն 200 մետր վազքում և 4×100 մետր փոխանցումավազքում։ 2014 թվականի պատանիների աշխարհի չեմպիոն 100 մետր վազքում։

2015 թվականին Պրահայում կայացած Եվրոպայի փակ առաջնության 60 մետր վազքում դարձել է երկրորդը։

2016 թվականին Ամստերդամում կայացած Եվրոպայի առաջնությունում 200 մետր վազքում 22,37 արդյունքով ոսկի է նվաճել, ինչպես նաև 4×100 մետր փոխանցումավազքում երկրորդն է դարձել Մեծ Բրիտանիայի հավաքականի կազմում։

2016 թվականի Օլիմպիական խաղերում Դինան 5-րդն էր 200 մետր (22,31) վազքում, ինչպես նաև բրոնզե մեդալ նվաճեց 4×100 մ փոխանցումավազքում Մեծ Բրիտանիայի հավաքականի կազմում (ազգային ռեկորդ՝ 41,77):

Լոնդոնում կայացած աշխարհի 2017 թվականի առաջնությունում Դինան 4×100 մ փոխանցումավազքում նվաճեց արծաթ։

Բեռլինում կայացած Եվրոպայի 2018 թվականի առաջնությունում էշեր-Սմիթը ոսկի է նվաճել 100 և 200 մետր մրցատարածություններում, ինչպես նաև 4×100 մ փոխանցումավազքում։ Միևնույն ժամանակ, բոլոր երեք հեռավորություններում սահմանվել են Մեծ Բրիտանիայի նոր ռեկորդներ։

2019 թվականի սեպտեմբերի 29-ին Դոհայում Դինան դարձավ Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր 100 մետր վազքում՝ ցույց տալով 10,83 վայրկյան արդյունք եզրափակիչ մրցավազքում և 0,12 վայրկյան զիջելով հաղթող Շելլի-Էն Ֆրեյզեր-Փրայսին[3]։ 200 մետր մրցատարածությունում նա առաջինն է ավարտել եզրափակիչ վազքը՝ ցույց տալով 21,88 արդյունք և դառնալով աշխարհի չեմպիոն[4]։

Հանդես է գալիս Blackheath and Bromley Harriers սպորտային ակումբներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 World Athletics database
  2. 2,0 2,1 BBC 100 Women 2019: Who is on the list this year? // BBC News Online — 2019.
  3. «Фрейзер-Прайс – чемпионка мира на стометровке» (ռուսերեն). Советский спорт. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  4. «Британка Эшер-Смит стала чемпионкой мира в беге на 200 метров». ТАСС. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինա Էշեր-Սմիթ» հոդվածին։