Դիմիտրիս Սալպինգիդիս
Դիմիտրիս Սալպինգիդիս
հուն․՝ Δημήτρης Σαλπιγγίδης
| |||
|---|---|---|---|
|
| |||
| Անձնական տվյալներ | |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Մականուն | Սալլի | ||
| Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 18, 1981 (44 տարեկան) | ||
| Ծննդավայր | Սալոնիկ, Հունաստան | ||
| Հասակ | 172 սմ | ||
| Քաշ | 77 կգ | ||
| Դիրք | հարձակվող/կիսապաշտպան | ||
| Ակումբային տեղեկություններ | |||
| Ներկա ակումբ |
| ||
| Համար | 14 | ||
|
| |||
| Մասնագիտական կարիերա* | |||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
| 1999-2006
1999-2000 2000-2002 2006-2010 2010-մինչ հիմա |
|
103 (50) 7 (0) 43 (25) 112 (46) 137 (37) | |
| Ազգային հավաքական‡ | |||
| 2005-մինչ հիմա |
| 80 (13) | |
|
| |||
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը | |||
Դիմիտրիս Սալպինգիդիս[1] (հուն.՝ Δημήτρης Σαλπιγγίδης, օգոստոսի 18, 1981[2][3][4], Սալոնիկ, Հունաստան), հույն ֆուտբոլիստ, հարձակվող, խաղում է ՊԱՕԿ ակումբի կազմում։ Հունաստանի ազգային հավաքականի խաղացող է։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1999 թ. ՊԱՕԿ ակումբի կազմում, որին երկրպագում էր դեռ մանուկ ժամանակ։ Հենց նույն տարին իր ունեցած փորձը զարգացնելու համար երիտասարդ Սալպինգիդիսը վարձավճարով տեղափոխվում է Լարիսա ակումբ, որտեղ խաղում է ընդամենը 7 խաղ։ Ավելի ուշ՝ 2000 թ., նույնպես վարձավճարով ֆուտբոլիստը տեղափոխվում է Կավալա ակումբ։ 2002 թ. վերադառնում է հարազատ ՊԱՕԿ, որտեղ խաղում է մինչև 2006 թ.` դառնալով 55 գոլի հեղինակ։ Այս ակումբի կազմում վերջին մրցաշրջանի ավարտին Դիմիտրիսը դառնում է Հունաստանի առաջնության լավագույն ռմբարկու։
2006 թ. օգոստոսի 16-ին տեղափոխվում է Պանաթինաիկոս ակումբ, իսկ ՊԱՕԿ-ը ֆուտբոլիստի տեղափոխման համար ստանում է 1,8 միլիոն € և ևս 3 լրացուցիչ ֆուտբոլիստ. ընդհանուր գումարը կազմեց մոտավորապես 5 միլիոն € Արդեն տեղափոխումից 4 օր անց` օգոստոսի 20-ին, առաջին իսկ խաղում «Պանաթինաիկոսի» կազմում նա կարողանում է դառնալ 3 գոլի հեղինակ։
2005 թ. սկսած արդեն խաղում է Հունաստանի ազգային հավաքականի կազմում։
2009 թ. նոյեմբերին Սալպինգիդիսը կայացած 2 խաղերում կարողացավ դառնալ այն միակ գոլի հեղինակը, որը հնարավորություն տվեց խաղալու 2010 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը. այդ 2 խաղերում մրցակիցն էր Ուկրաինայի ազգային հավաքականը (Աթենքում կայացած հանդիպումն ավարտվեց 0։0 հաշվով, իսկ Դոնեցկում՝ 0։1)։ Ուկրաինայի դարպասը խփած գնդակը ֆուտբոլիստի համար դարձավ երրորդը անցկացրած 33 հանդիպումներում։ 2012 թ. հունիսի 8-ին ազգային հավաքականի կազմում կարողացավ դառնալ առաջին գոլի հեղինակը Եվրո 2012 թվականի բացման խաղի ժամանակ, որտեղ նրանց մրցակիցն էր Լեհաստանի ազգային հավաքականը։ Այդ հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]• Հունաստանի գավաթակիր - 2002-2003, 2009-2010
• Հունաստանի չեմպիոն - 2010
• Հունաստանի առաջնության լավագույն ռմբարկու - 2005-2006
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Երբեմն ազգանունը գրվում է այս ձևով. Սալպիգիդիս
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմիտրիս Սալպինգիդիս» հոդվածին։ |
|
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Օգոստոսի 18 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Սալոնիկ քաղաքում ծնվածներ
- 1988 ծնունդներ
- Անձինք Սալոնիկից
- Հույն ֆուտբոլիստներ
- Մայիսի 19 ծնունդներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2012-ի ֆուտբոլիստներ
- Պանաթինաիկոսի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ