Jump to content

Դիլշոդ Վասիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիլշոդ Վասիև
Քաղաքացիությունը  Տաջիկստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 12, 1988(1988-02-12)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Դիլշոդ Սաիդժոնովի Վասիև (տաջ.՝ Дилшод Саидҷонович Восиев, փետրվարի 12, 1988(1988-02-12)[1], Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ), տաջիկ ֆուտբոլիստ, կիսապաշտպան և «ԲԿՄԱ-Պամիր» ակումբի ավագ։ Հանդես է եկել Տաջիկստանի ազգային հավաքականում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլշոդ Վասիլևը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2006 թվականից Դուշանբեի «Խիմա» թիմի կազմում։ Երբ Վասիևը խաղացել է «Խիմա» թիմի կազմում, ֆուտբոլիստով հետաքրքրվել է հայկական «Միկա» ֆուտբոլային ակումբը, և շուտով՝ 2008 թվականին, նա պայմանագիր է կնքել երևանյան թիմի հետ և տեղափոխվել Հայաստան։

Երևանի «Միկայի» կազմում Վասիևը մասնակցել է Հայաստանի առաջնության տասնյոթ հանդիպման և դարձել երկու գոլի հեղինակ։ 2008 թվականի աշնանը Վասիևը խզել է պայմանագիրը հայկական թիմի հետ և վերադարձել Տաջիկստան, որտեղ առաջնության վերջին տուրերում Դուշանբեի «Էներգետիկի» կազմում դարձել է 4 գոլի հեղինակ։

2009 թվականի սկզբին նրան իր շարքերն էր հրավիրել Դուշանբեի նորաստեղծ և բարձր նպատակներ դրած ակումբը՝ «Իստիկլոլը»։ Վասիևը պայմանագիր է կնքել «Իստիկլոլի» հետ և սկսել է հանդես գալ նոր ակումբում։ Շուտով Վասիևը դարձել է «Իստիկլոլի» առաջատար խաղացողը, իսկ ավելի ուշ դարձել է թիմի ավագը, նա զգալի ներդրում է ունեցել թիմի ուժեղացման գործում։ 2008 թվականի վերջից մինչև այսօր Վասիևը «Իստիկլոլի» կազմում մասնակցել է 80 հանդիպման և դարձել 36 գոլի հեղինակ։ Հենց «Իստիկլոլի» կազմում Դիլշոդ Վասիևը դարձել է Տաջիկստանի առաջնության 2012 թվականի լավագույն ռմբարկուն (24 գոլ)։ Հաջորդ տարի նա խփել է 13 գոլ, սակայն 3 գոլ չեղյալ են հայտարարվել («Պանջշերա»-ի դեմ խաղի արդյունքի հետ միասին) և նա ռմբարկուների վեճում զիջել Է իրանցի Հուսեյնի Սուխրոբիին։ 2014 թվականին Վասիևը իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ առաջնության ռմբարկուների առաջատարն է եղել՝ խփելով 15 գոլ[2]։ Վասիևը Դուշանբեի թիմի կազմում Տաջիկստանի չեմպիոն է դարձել նաև 2010, 2011 և 2014 թվականներին։

Հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդեն 2006 թվականին Վասիևով սկսել են հետաքրքրվել շատ մարզիչներ ազգային հավաքականներից։ Վասիևը հասցրել է խաղալ նաև Տաջիկստանի երիտասարդական և օլիմպիական հավաքականի կազմում։ Մինչև այսօր Վասիլևը երեսունհինգ խաղ է խաղացել ազգային հավաքականում և դարձել 6 գոլի հեղինակ։ Դիլշոդ Վասիևը նաև Տաջիկստանի հավաքականի ավագն է և լավագույն գվարդիականը։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իստիկլոլ»
  • Տաջիկստանի չեմպիոն․ 2010, 2011, 2014
  • Տաջիկստանի գավաթակիր․ 2009, 2010, 2013
  • Տաջիկստանի սուպերգավաթակիր․ 2010, 2011, 2012, 2014
  • ԱՖԿ նախագահի գավաթակիր․ 2012
  • Տաջիկստանի գավաթի եզրափակչի մասնակից․ 2011, 2012
  • Տաջիկստանի առաջնության արծաթե մեդալակիր․ 2013
  • Տաջիկստանի առաջնության բրոնզե մեդալակիր․ 2012
Տաջիկստան
  • ԱՖԿ գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 2008
  • ԱՖԿ բրոնզե կանչի գավաթակիր - 2010

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տաջիկստանի Առաջնության լավագույն ռմբարկու - 2012, 2014

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղբայրը՝ Ֆարհոդը (ծնվել է 1990 թվականին), նույնպես ֆուտբոլիստ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Дилшод Восиев во второй раз в карьере стал лучшим бомбардиром чемпионата Таджикистана». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]