Դիլատոմետրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դիլատոմետրիա, ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է հեղուկի ծավալի կամ պինդ մարմնի գծային չափերի փոփոխության կախումը արտաքին պայմանների (ջերմաստիճան, ճնշում, էլեկտրական, մագնիսական դաշտ, իոնացնող ճառագայթում և այլն) ազդեցությունից։ Դիլատոմետրիան հիմնականում ուսումնասիրում է մարմինների ջերմային ընդարձակումը, ինչպես նաև ծավալի փոփոխության հետ կապված այնպիսի երևույթներ, ինչպիսիք են պոլիմորֆ փոխակերպումները, երկրորդ կարգի ֆազային անցումները, ներքին լարումների ռելաքսացիան, վերաբյուրեղացումը, համաձուլվածքների ծերացումը և այլն։ Այդ նպատակով օգտագործվող սարքերը կոչվում են դիլատոմետրեր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 384 CC-BY-SA-icon-80x15.png