Jump to content

Դիլատոմետր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարզ դիլատոմետր

Դիլատոմետր, ընդարձակաչափ (լատին․՝ dilato - ընդարձակել), ջերմության, ճնշման, էլեկտրական և մագնիսական դաշտերի, իոնացնող ճառագայթումների կամ այլ գործոնների ազդեցությամբ մարմինների չափերի փոփոխությունները որոշող սարք։ Դիլատոմետրի ամենաբնորոշ հատկանիշը զգայունությունն է մարմնի չափերի բացարձակ փոփոխության նկատմամբ։ Տարածում են ստացել օպտիկամեխանիկական, ունակային, ինդուկցիոն, ինտերֆերենցիոն, ռենտգենյան, ռադիոռեզոնանսային դիլատոմետրերը։ Օպտիկամեխանիկական դիլատոմետրում հետազոտվող նմուշի չափերի փոփոխությունն առաջ է բերում լուսային ցուցչի տեղաշարժ։ Նմուշի երկարության փոփոխությունը որոշում են սարքը նախապես տրամաչափավորելով կամ երկրաչափական առնչությամբ։ Զգայունությունը 10−6-10−7 սանտիմետր է։ Դիլատոմետրներն օգտագործվում են նյութագիտության, տեխնոլոգիայի մոդելավորման մեջ, մոլեկուլային ֆիզիկայում և այլուր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 384