Jump to content

Դիէլեկտրիկների դեֆորմացիոն բևեռացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեֆորմացիոն (էլեկտրոնային) բևեռացում, ոչ բևեռային մոլեկուլի էլեկտրական մոմենտը, երբ էլեկտրական դաշտ չկա, զրո է։ Արտաքին էլեկտրական դաշտի առկայությամբ, ինչպես գիտեք, ոչ բևեռային մոլեկուլի դրա կան բացասական լիցքավորված տիրույթները, ենթարկվելով դեֆորմացիայի, շեղվում են իրարից, և մոլեկուլը ձեռք է բերում էլեկտրական մոմենտ, որի ուղղությունը համընկնում է էլեկտրական դաշտի լարվածության ուղղությանը։ Ոչ բևեռային մոլեկուլներից կազմված դիէլեկտրիկը բևեռանում է, նրա բևեռացման վեկտորը դառնում է զրոյից տարբեր՝ PE!0։ Դիէլեկտրիկի բևեռացման այս մեխանիզմը կոչվում է դեֆորմացիոն (էլեկտրոնային) մեխանիզմ։

Դեֆորմացիոն բևեռաման հետևանքով դիէլեկտրիկի բոլոր մոլեկուլները ձեռք են բերում միևնույն էլեկտրական pe մոմենտը։ Ուստի ոչ բևեռային դիէլեկտրիկի բևեռացման վեկտորը կարելի է որոշել ավելի պարզ բանաձևով՝ PE = npe , որտեղ n-ը մոլեկուլների թիվն է միավոր ծավալում, pe-ն դեֆորմացված մոլեկուլի(ատոմի) էլեկտրական մոմենտը, որի մոդուլը համեմատական է էլեկտրական դաշտի լարվածությունը՝ PE(E) կախումը գծային է միայն թույլ էլեկտրական դաշտերի համար։ Այդպիսի դաշտում գծային է նաև բևեռային դիէլեկտրիկների բևեռացման վեկտորի կախումը դաշտի լարվածությունից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիզիկա-11։ Ավագ դպրոցի 11-րդ դասարանի դասագիրք

ընդհանուր բնագիտամաթեմատիկական հոսքերի համար / Է© Ղազարյան« Ա. Կիրակոսյան« Գ.Մելիքյան այլք—Եր©։ Էդիթ Պրինտ¦« 2010.—368 էջ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]