Դիզակ պլյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիզակ պլյուս
Տեսակկազմակերպություն
ԵրկիրՍտեփանակերտ

«Դիզակ պլյուս», գրահրատարակչության համալիր Ստեփանակերտում։

2001 թվականին ստեղծվել է տպարանը, 2004 թվականին՝ հրատարակչությունը։ Հիմ­նադիր-տնօրեն՝ Դավիթ Բեգլարյան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է ընծայում պատմագիտական գրականություն՝ հատկապես Արցախի պատմության վերաբերյալ, հայ և օտարազգի, ինչպես նաև ժամանակակից արցախցի գրողների գործեր Բագրատ Ուլուբաբյանի «Փորձության օրերի խորհուրդը» (2010 թվական), Ժաննա Բեգլարյանի «Հեռացումի անեզրություն» (2010 թվական), Հրանտ Ալեքսանյանի «Որպես մի դարձող բանազավր», «Չճանաչված երկրի լրատվությունը», Կիմ Գաբրիելյանի «Լևոն Խեչոյանի ստեղծագործության գեղագիտական առանձնահատկությունները» (երեքն էլ՝ 2011 թվականին)]։

«Դիզակ պլյուս»-ում տպագրվում են նաև ամսագրեր («ԼՂՀ պաշտոնական տեղեկագիր», «ԼՂՀ դատական իշխանություն», «Մեսրոպ Մաշտոց համալսարան», «Արցախի ներդրումային հիմնադրամ») ու թերթեր («Լուսարար», «Եղիցի լույս», «Ջրաբերդ», «Ստեփանակերտ», «Ակունք», «Եղբայրակցություն»)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։