Դիանա Վինսենթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիանա Վինսենթ
Ծնվել էփետրվարի 12, 1958(1958-02-12) (64 տարեկան)
ԿրթությունԹայլերի արվեստի դպրոց
Մասնագիտությունակնագործ և կին գործարար

Դիանա Վինսենթ (անգլ.՝ Diana Vincent, փետրվարի 12, 1958(1958-02-12)), ամերիկացի զարդերի դիզայներ և գործարարուհի[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիանա Վինսենթն ամերիկացի նորաձևության ոճաբան Ջեյմս Գալանոսի զարմուհին է, որի շոուներին է վերագրվել դիզայներական կարիերա սկսելու աղջկա ոգեշնչումը[1]։ 1976 թվականին հաճախել է Թեմփլի համալսարանի Թայլերի արվեստի և ճարտարապետության դպրոցը Ֆիլադելֆիայում և Ստենլի Լեչցինի մոտ մետաղագործություն և զարդերի ձևավորում ուսումնասիրել[2][3]։ Թայլերի Հռոմի մասնաճյուղում սովորել է մեկ տարի և 1980 թվականին ավարտել կերպարվեստի բակալավրի աստիճանով[2]։ Մինչ ոսկերչական դիզայնի վրա կենտրոնանալու որոշում կայացնելը Վինսենթն ուսումնասիրել է յուղաներկ, տնային հագուստի մոդելավորում և խեցեգործություն[3]։

Զարդեղեն[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին ամուսնու՝ Վինսենթ Պոլիսանոյի հետ Փենսիլվանիայի Բաքս շրջանում բացել է Diana Vincent Inc ընկերությունը[2]։ Նույն տարում «Ամերիկայի ոսկերիչներ» առևտրային ընկերակցությունից ստացել է «Տարվա լավագույն նոր դիզայներ» մրցանակը[1] «Վաճառքի և ցուցադրման համար» նախագահի մրցանակի հետ[4] և դարձել De Beers Diamonds երկամյա միջազգային մրցանակն ստացած ամենաերիտասարդ անձը (26 տարեկանում)[1][3][5]։ De Beers մրցանակին կրկին արժանացել է Միլանում 1986 թվականին և դարձել այն հաջորդաբար ստացած միակ ամերիկացին զարդագործը[3][5]։ Վինսենթի ստացած այլ մրցանակների թվում են՝ DeBeers Diamond Today Award (1985, 1987 և 1999), Մարգարտի դիզայնի միջազգային մրցանակը (Տոկիո, 1988) և DeBeers Diamond of Distinction Award (1989)[4] մրցանակները։ 1998 թվականին Platinum Guild International կազմակերպությունը նրան շնորհել է «Պլատինե կրքի դիզայնի մրցույթի մրցանակը»[4]։

Վինսենթն իր աշխատանքները նկարագրում է որպես «կանացի», «ժամանակակից», «պարզ, ոգեղեն և զգայական»[1]։ Նրա աշխատանքներում զգացվում է կատարողական արվեստի և պարի ազդեցությունը[3]։

Նրա աշխատանքներն ընդգրկված Ամերիկայի ակնագիտական ինստիտուտի մշտական թանգարանային հավաքածուում[6], ցուցադրվել է նաև Ազգային դեկորատիվ մետաղական թանգարանում (1997) ու Քենթի պետական արվեստի թանգարանում (1998)[6]։

Հանդիսանալով Ֆիլադելֆիայի լավագույն 5 նորաձևության արհեստավորներից մեկը[7]՝ Վինսենթի զարդերի նմուշները հայտնվել են Օսկար մրցանակաբաշխությունների կարմիր գորգին և ներկայացվել նորաձևության տարբեր ամսագրերում, այդ թվում՝ Վոգ, InStyle, Town & Country և Modern Bride[8]։

2003 թվականին մասնակցել է «Miles of Mules» բարեգործական դրամահավաքի նախագծին, որտեղ ապակեպլաստե ջորիներ էին տեղադրվել Լիհայի հովտի տարածքի շրջակայքում[9]։ «Jewels» վերնագրված նրա ջորին[1] ցուցադրվել է Ջեյմս Ալբերտ Միչեների արվեստի թանգարանի մոտ՝ կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման համար միջոցներ հայթայթելու նպատակով[6][10]։ Նաև ստեղծել է բացառիկ զարդեր բարեգործական նպատակներով, ինպիսին է կրծքազարդը, որը պետք է վաճառվեր Բաքսի շրջանում կրծքագեղձի քաղցկեղի հիվանդանոցիմասնաճյուղին օգնելու համար[11]։

Մասնագիտական անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Bucks County Artists: Diana Vincent»։ James A. Michener Art Museum։ Վերցված է 20 November 2012 
  2. 2,0 2,1 2,2 «Bucks County Artists: Diana Vincent - Education & Community»։ James A. Michener Art Museum։ Վերցված է 20 November 2012 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Cindy Edelstein & Frank Stankus (2008)։ Brilliance! : masterpieces from the American Jewelry Design Council (1st ed.)։ New York: Lark Books։ էջ 220։ ISBN 9781600591570 
  4. 4,0 4,1 4,2 «Bucks County Artists: Diana Vincent - Awards & Appointments»։ James A. Michener Art Museum։ Վերցված է 20 November 2012 
  5. 5,0 5,1 «Diana Vincent biography»։ American Jewelry Design Council։ Արխիվացված է օրիգինալից 24 April 2012-ին։ Վերցված է 20 November 2012 
  6. 6,0 6,1 6,2 «Bucks County Artists: Diana Vincent - Exhibitions»։ James A. Michener Art Museum։ Վերցված է 20 November 2012 
  7. Prichard Manko Marni։ «Philadelphia's Top 5 Fashion Artisans - The Jeweler - Diana Vincent»։ Philadelphia Style Magazine։ Վերցված է 20 November 2012 
  8. «Bucks County Artists: Diana Vincent - Career»։ James A. Michener Art Museum։ Վերցված է 20 November 2012 
  9. Santor Michelle (15 July 2003)։ «Miles for Mules places life-size mules around town»։ Muhlenberg Weekly։ Արխիվացված է օրիգինալից 29 January 2013-ին։ Վերցված է 20 November 2012 
  10. «Miles of Mules: About the Artists»։ James A. Michener Art Museum։ Վերցված է 20 November 2012 
  11. McClintock Jill (October–November 2009)։ «Healing Through Elegant Design»։ Bucks County Woman։ էջեր 21–23։ Վերցված է 20 November 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]