Դեֆոլյացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուղղաթիռով փչվում է դեֆոլիանտներ Մեկոնգի դելտայի խիտ ջունգլիապատ տարածքներում (Հուլիսի 26, 1969)

Դեֆոլիացիա (դե- նախածանցից և լատ.՝ folium- «տերև» բառերից), տերևազրկում, մեքենայացված բերքահավաքը հեշտացնելու նպատակով բույսերի տերևների հեռացումը արհեստական ճանապարհով։

Դեֆոլիացիան կատարվում է քիմիական նյութերով՝ դեֆոլիանտներով, որոնք առաջացնում են տերևների բնական ծերացմանը և տերևաթափին համանման պրոցսներ։ Լայնորեն կիրառվում է բամբակագործության մեջ։ Բամբակենու դեֆոլիացիայի համար օգտագործվում են կալիումի ցինամիդը, մագնեզիումի քլորատը և այլն։ Դեֆոլիացիան արագացնում է չբացված կնգուղների հասունացումը։ Արդյունավետ է նաև դեկորատիվ և պտղատու կուլտուրաների դեֆոլիացիան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png