Դերենիկ Սաֆարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դերենիկ Սաֆարյան
Ծնվել էհունիսի 30, 1923(1923-06-30) (95 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Մասնագիտությունայգեգործ

Դերենիկ Լևոնի Սաֆարյան (հունիսի 30, 1923(1923-06-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ այգեգործ-ագրոտեխնիկ: Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու 1963 թվականից: Խաղողագործության և գինեգործության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ 2006 թվականից: ՀԽՍՀ վաստակավոր ագրոնոմ 1980 թվականից[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերենիկ Սաֆարյանը ծնվել է 1923 թվականի հունիսի 30-ին, Երևանում: 1950 թվականին ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտը: 1951 թվականից աշխատել է Խաղողագիտության, գինեգործության և պտղաբուծության գիտական կենտրոնում: 1981 թվականին աշխատել է խաղողի ագրոտեխնիկայի բաժնում՝ որպես բաժնի վարիչ:

Աշխատանքները վերաբերում են խաղողի վազի ագրոկենսաբանությանը, օրգանագոյացման առանձնահատկությունների հետազոտմանը: Մշակել է խաղողի վազի էտի ձևավորման, կանաչ հատումների սկզբունքներ, վեգետատիվ բազմացման արդյունավետ եղանակներ, ցրտահարված, կարկտահարված այգիների արագ վերականգնման միջոցառումներ: Հեղինակ և համահեղինակ է խաղողի 10 սորտի (Ամրահի, Արտաշատի 4 և 6, Գյարմիանի, Կարմիր իծապտուկ և այլն), համահեղինակ՝ «1934-1959 թվականների խաղողագործության հայրենական գրականության մատենագիտության ցուցիչ» (ռուսերեն, 1968), «Օգնություն խաղողագործին» (1983) գրքերի[2]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին պարգևատրվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մեդալով:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաղողի մշակության առանձնահատկությունները գյուղացիական տնտեսություններում, 1998[3]:
  • Օգնություն խաղողագործին, 1983:
  • Խաղողի յուրարմատ տնկանյութի աճեցումը (Հանձնարարականներ), 1983:
  • Библиографический указатель отечественной литературы по виноградарству: 1934-1959 гг., 1968.
  • Տեղի ընտրությունը, հողի նախապատրաստումը և խաղողի այգու հիմնադրումը: Երևան, 1959, 34 էջ[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am։ Վերցված է 2019-03-06 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 438:
  3. Սաֆարյան Դերենիկ Լևոնի, Առաքելյան Արտավազդ Հովհաննեսի (1998)։ Խոջոյան Ա, ed.։ Խաղողի մշակության առանձնահատկությունները գյուղացիական տնտեսություններում։ «Օգնություն ագարակատիրոջը» մատենաշար։ Երևան: Ագրոպրես 
  4. Սաֆարյան Դերենիկ Լևոնի (1959)։ Տեղի ընտրությունը, հողի նախապատրաստումը և խաղողի այգու հիմնադրումը։ Այգեգործի գրադարան։ Այգեգործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտ։ Երևան: ՀՍՍՌ գյուղմինիստր. գյուղատնտես. գիտ. գլխավոր վարչ. հրատ