Դերասանուհի Վ. Մալչենկոյի դիմանկարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Դերասանուհի Վ. Մալչենկոյի դիմանկարը
The portrait of the actress V. Marchenko.jpg
տեսակդիմանկար
նկարիչԵրանուհի Ասլամազյան
տարի1946
բարձրություն84
լայնություն65
ժանրդիմանկար
նյութկտավ, յուղաներկ
գտնվում էԳյումրի
հավաքածուԱսլամազյան քույրերի պատկերասրահ
քաղաքԳյումրի

«Դերասանուհի Վ. Մալչենկոյի դիմանկարը», հայ նկարչուհի Երանուհի Ասլամազյանի կտավներից մեկը՝ ստեղծված 1946 թվականին: Յուղաներկով կտավի չափերն են 84 × 65 սմ։

Այսօր այն պահպանվում և ցուցադրվում է Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է դերասանուհի Վ. Մալչենկոն: Դիմանկարը նախապես գրավում է բնորդի նկատմամբ նկարչուհու ջերմ համակրանքով: Այդ զգացումը ամենից առաջ ծագում է գեղանկարչական կոլորիտից՝ կառուցված մեղմ, միևնույն ժամանակ արտիստուհու թավշյա շրջազգեստի շագանակագույնի հագեցված տոների վրա՝ թարմացված գլխարկի ժապավենի նուրբ վարդագույնով: Արտիստուհու կերպարը, որը խորհրդային ժողովրդին ծառայելու փառավոր ուղի է անցել, մեկնաբանված է պարզ, թվում է նույնիսկ, առօրեական: Բայց մեկնաբանված լինելով նկարչուհու կողմից առանց կեցվածքի և արտաքին տոնականության՝ այն գրավում է իր մարդկայնությամբ[1]:

Տարեց կնոջ դեմքը մտախոհ է և փոքր ինչ հոգնած: Հայացքը խորասուզված է հուշերի մեջ, բայց բավական ճշտորեն պատկերացում է կազմվում նրա դեմքի արտահայտությունը հոգեկան մեկ այլ վիճակի ժամանակ: Այն կարող է լինել շատ աշխույժ և ներթափանցող: Ծնկների վրա հանդարտորեն դրված ձեռքերը ընդգծում են առավել մտերմիկ տրամադրություն[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Այվազյան Մարիամ (1975)։ Երանուհի Ասլամազյան։ Երևան: Հայաստան։ էջ 22