Դեսնարիգադոյի ամրոց
Տեսակ | ամրոց, թանգարանի շենք և պատմական խումբ |
---|---|
Տեղագրություն | 35°53′41″ հս․ լ. 05°16′53″ ամ. ե.HGЯO |
Վարչական միավոր | Սեուտա |
Երկիր | Իսպանիա |
Կառուցված | 19-րդ դար |
![]() | |
![]() | |
![]() |
Դեսնարիգադոյի ամրոց (իսպ.՝ Castillo del Desnarigado), ամրոց Իսպանիայի Սուետա տարածաշրջանում։ Այն գտնվում է Ֆակել լեռան հարավային ափամերձ հատվածում և կրկնակի անգամ դարձրել են թանգարան։ Զբաղեցնում է մոտավորապես 1280 մ² մակերես։ 1997 թվականի հոկտեմբերի 22-ի հրամանով Իսպանիայի մշակույթի նախարարության կողմից Դեսնարիգադոյի ամրոցն ընդգրկվել է Իսպանիայի պատմական արժեք ունեցող հուշարձանների ցանկի մեջ՝ RI-53-0000500-00015 գրանցման համարի տակ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցի շինարարությունն սկսվել է 19-րդ դարում, սակայն այդ հատվածում հայտնաբերվել է ավելի հին ռազմական կառույցի հետքեր։ Անունը ստացել է այն ստրուկի անունից, որը կարողացել է փախչել Ռիֆի հանքահորից, պատստպարվելով այն առագաստանավի քթի հատվածում, որի կառուցմանն էր մասնակցում։ Նա փախչել է այլ ստրուկների հետ միասին և ժամանել է պորտուգալական Սուետա։ Նրանք իջել են մի փոքր լողափ, որը նույնպես ստանում է նրա անունը և բնակություն են հաստատում մի բլրակի վրա, զբաղվում էին ծովահենության Ջիբրալթարի կողմերը[1]։ 17-րդ դարի վերջում որոշել էին կառուցել մի փոքրիկ բերդ, որի մնացորդները հազիվ են պահպանվել։ Ամրոցը ակտիվ է եղել մինչև 20-րդ դարի սկզբները, որից հետո վերջնականապես լքվել է։ Որոշվել է հետագայում այն դարձնել ռազմական թանգարան, որի բացումը տեղի է ունեցել 1984 թվականին։ Այդ ժամանակից սկսած թանգարանը հարստացել է Սուետային պատմությանը վերաբերվող ռազմական իրերով։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դեսնարիգադոյի ամրոց կատեգորիայում։ |