Jump to content

Դեսմուրգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեսմուրգիա

Դեսմուրգիա (հուն․՝ δεσμός - «կապ, վիրակապ» և έργον — «գործ»), վիրաբուժության բաժին, որն ուսումնասիրում է կապերի և վիրակապերի տեսակները, դրանց դնելու եղանակներն ու նպատակները։

Վիրակապը համալիր միջոց է, որը կիրառվում է վերքն արտաքին միջավայրի ներգործությունից պաշտպանելու նպատակով։ Վիրակապերը կազմված են երկու մասերից ՝ բուն վիրակապից (վիրակապական նյութը դրված վերքի վրա) և ամրացնող մասից (կապ), որը պահում է վիրակապական նյութը մարմնի մակերեսի վրա։

Վիրակապությունը բուժական պրոցեդուրա է, որի ընթացքում հեռացվում է հին վիրակապը, հարդարվում վերքի շրջապատը, մշակվում բուն վերքը, հեռացվում կարերը, մանրէազերծ վիրակապական նյութով ծածկվում վերքը, վիրակապական նյութով ամրացվում է վերքի մակերեսը։

Կապեր դնելու համար օգտագործվում են փափուկ և կոշտ կապեր, որոնք դրվում են ըստ կապեր դնելու համար կիրառվող նյութի տեսակի։

Կոշտ կապերը կիրառվում են կոտրվածքների դեպքում բուժական անշարժացման համար և դրվում են հիմնականում գիպսով։

Փափուկ կապեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեսակի կապերը դրվում են փափուկ վիրակապական նյութերի օգնությամբ։ Կան փափուկ կապերի տեսակներ.

  • հասարակ ՝ պաշտպանող (պաշտպանում է վերքը և վնասվածքի վայրը արտաքին վնասակար ներգործությունից)
  • ճնշող (հատկապես արյունահոսությունը դադարեցնելու նպատակով) իմոբիլիզացնող
  • անշարժացնող (փոխադրամիջոցային, բուժական)
  • օկլյուզիոն (հերմետիկորեն փակում է հաղորդակցությունը մարմնի և արտաքին միջավայրի միջև)
  • շտկող (ուղղում է մարմնի որևէ մասի ոչ ճիշտ դիրքը)

Վիրակապական նյութը ամրացնելու եղանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրակապական նյութն ամրացնելու համար կիրառվում են բինտեր՝ թանձիվե, առանձգական ցանցախողողակաձև, առանձգական, գործվածքե խողովակաձև և սոսնձային կապեր՝ կլեոլային, սպեղանիային, կոլոդիումային և գլխաշորային կապերը։

Սոսնձային կապեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեսակի կապերը կիրառվում են ոչ մեծ վնասվածքների և վիրահատական վերքի շրջանում, անկախ նրանց տեղակայումից։ Եթե տվյալ մասում կա մազածածկույթ, ապա այն նախապես սափրվում է։ Սոսնձային կապերը դրվում են կապը սոսնձելով մաշկի վրա կլեոլի, կոլոդիումի կամ կպչուն սպեղանու օգնությամբ։

Կլեոլային կապ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա դնելու համար վերքի վրա դրված վիրակապի շուրջը մաշկին քսվում է կլեոլ 3-4 սմ լայնքով, թողնում են, որ չորանա 1-2 րոպե։ Ձգված թանզիվով ծածկվում է վիրակապը և մաշկի այն հատվածը, որտեղ քսված է կլեոլը։ Թանզիվի եզրերն ամուր սեղմում են մաշկին։ Այսպիսի կապը հեշտ և արագ է դրվում, սակայն թացանալու դեպքում այն պոկվում է։

Կոլոդիումային կապ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կապը դնելու համար վերքի վրա դրվում է վիրակապական նյութը և ծածկվում թանզիֆե կտորով։ Շատ հաճախ այսպիսի կապը ձգում և գրգռում է մաշկը։

Կպչուն սպեղանիային կապ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կպչուն սպեղանին գործվածքի շերտ է, որը մի կողմից ծածկված է սոսնձով։ Այն լինում է կոճի ձևով։ Սպեղանու սոսնձով պատված կողմը մանրէազերծ է և կարելի է անմիջապես դնել վերքի վրա։ Կպչուն սպեղանու թերթիկները դրվում են վիրակապական նյութի վրայից և սոսնձում են երկու կողմից մաշկի հետ։ Այս կապի երկար օգտագործումը կարող է առաջացնել մաշկի գրգռվածություն, բշտերի և թրման առաջացում։

Գլխաշորային կապեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կապի համար կիրառվում է որևէ վիրակապական նյութի հավասարասրուն եռանկյունաձև կտորը։ Գլխաշորը հաճախ կիրառվում է ձեռքը կախելու համար ՝ ձեռքի և անրակի վնասվածքների դեպքում։ Գլխաշորային կապեր են դրվում նաև գլխի վիրավորման ժամանակ, ուսի շրջանում, ստինքի վրա, կոնքազդրային հոդի վրա, ոտնաթաթի, հետույքի, դաստակի և սրունքի վրա։ Անհրաժեշտության դեպքում օգտագործվում է երկու գլխաշորային կապեր։

Գործվածքե խողովակաձև բինտերով կապեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կապերը նախատեսված են վիրակապական նյութը ամրացնելու համար գլխի և վերջույթների վնասվածքների դեպքում։

Առաձգական ցանցախողովակաձև բինտերով կապեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախատեսված են վիրակապական նյութը և դեղանյութը մարմնի ցանկացած մասին ամրացնելու համար։ Այս բինտերը պատրաստվում են առաձգական թելերից, որոնք հյուսված են արհեստական և բամբակե թելերի հետ։ Սրանց կիրառումը զգալիորեն տնտեսում է վիրակապական նյութը, հեշտացնում է կապի դնելը և խնայում է ժամանակը; Այս բինտերը կարելի է կիրառել մի քանի անգամ լվանալուց և մանրէազերծելուց հետո։

Բինտային կապեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բինտը նախատեսված է վիրակապական նյութի ամրացման համար և հնարավորություն է տալիս ստեղծելու անշարժացնող կապեր հենաշարժական ապարատի վնասվածքների և հիվանդությունների դեպքում, եթե այն ներծծվում է պնդացող նյութով (գիպս)։ Ճիշտ դրված կապը պետք է.

1.ծածկի մարմնի հիվանդ մասը,

2.չխանգարի ավշ և արյան շրջանառությունը,

3.չխանգարի հիվանդին,

4.ունենա հարդարուն տեսք,

5.լավ ամրացված լինի մաշկի վրա։

Գոյություն ունեն բինտե կապերի որոշ տեսակներ.

  • շրջանաձև կապ
  • պարուրաձև կապ
  • սողացող կապ
  • կրիանման կապ
  • ութաձև կամ խաչաձև կապ
  • հսկաձև կապ
  • հետադարձ կապ

Գլխի կապերը դրվում են 5 սմ լայնություն ունեցող բինտերով։ Դրանք պետք է լինեն ճնշող։ Գլխի վնասվածքները և վերքերն ուղեկցվում են ուժեղ արյունահոսությունով, որը դադարեցնել հնարավոր է միայն ճնշող կապով։ Բացառություն են կազմում բորբոքական հիվանդությունները, կարբունկուլները և ֆուրունկուլները, երբ ճնշումը ցանկալի չէ։

Շրջանաձև կամ բոլորակ կապը կիրառվում է ճակատի, քունքայինև մասամբ ծոծրակի շրջանները ծածկելու համար։

Գոյություն ունեն գլխի կապերի մի քանի տիպեր.

  • հետադարձ կապ
  • հիպոկրատի գլխարկ
  • թասակաձև կապ
  • աչքի կապ (մոնոկուլյար)
  • աչքերի կապ (բինոկուլյար)
  • սանձիկաձև կապ
  • ականջի կամ նեապոլիտանական կապ
  • պարսատաձև կապ

Պարանոցի կապեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարանոցի կապը պետք է լավ ամրացնի վիրակապական նյութը և միևնույն ժամանակ չդժվարացնի շնչառությունը և չճնշի արյան անոթները, հատկապես երակները։ Այս պատճառով էլ պարանոցի վրա նպատակահարմար չէ շրջանաձև կապը, քանի որ, բինտի ձիգ պտույտ կիրառել չի կարելի, իսկ թույլ դրված պտույտների դեպքում կապը կսկսի պտտվել։ Նման դեպքում կիրառվում է խաչաձև կապը, որը վիրակապական նյութը պարանոցի և ծոծրակի վրա ֆիկսելու համար հարմար է։

Կրծքավանդակի կապեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարուրաձև կապը և Կրծքավանդակի խաչաձև կապը կիրառվում է կրծքավանդակի վնասվածքների և հիվանդությունների բուժման համար։

Դեզոյի կապը կիրառվում է վերին վերջույթը ֆիքսելու համար բազկոսկրի և անրակի կոտրվածքների և հոդախախտերի դեպքում։

Վելպոյի կապը կիրառվում է կրծքագեղձի հեռացման վիրահատումից, ուսահոդի հոդախախտի ուղղումից հետո, ինչպես նաև անրակի կոտրվածքը անշաչժացնելու համար։

Կրծքագեղձի (ստինքի) կապը կիրառվում է կրծքագեղձի բորբոքային հիվանդությունների դեպքում վիրակապական նյութը ամրացնելու, կրծքագեղձը պահպանելու, ինչպես նաև վիրահատումից հետո ճնշելու համար։

Որովայնի և կոնքազդրային շրջանի կապեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որովայնի վերին շրջանի կապ դրվում է որովայնի առաջային մասի և գոտկային շրջանի վնասվածքների և հիվանդությունների դեպքում։

Որովայնի ստորին մասի և կոնքազդրային հոդի կապ դրվում է որովայնի ստորին մասի և կոնքազդրային հոդի վնասվածքների և հիվանդությունների դեպքում, և դրվում է հասկաձև կապ։

Աճուկային շրջանի կապ դրվում է աճուկային շրջանի վնասվածքների և հիվանդությունների դեպքում։

Վերին վերջույթի կապեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսագոտու հասկաձև կապ կիրառվում է ուսահոդի փակ վնասվածքների և վերքերի, ուսագոտու, անութափոսի և բազկի վերին երրորդականի թարախաբորբոքային հիվանդությունների դեպքում։

Անութափոսի կապ ։ Բինտի գալարներն ամրացվում են բազկի շուրջը և դրվում է հասկաձև կապ։

Արմնկային հոդի հեռացող կրիաձև կապը կիրառվում է հոդի վնասվածքների և հիվանդությունների դեպքում։

Նախաբազկի կապը դրվում է պարուրաձև կապի նման։

Դաաստակի մատի կապը կիրառվում է վիրակապական նյութը մատի վրա ամրացնելու համար, նրա վնասվածքների և հիվանդությունների դեպքում։

Ձեռնոցաձև կապը կիրառվում է մի քանի մատներ միաժամանակ կապելու անհրաժեշտության դեպքում, որը միավորում է յուրաքանչյուր մատի վրա դրված պարուրաձև կապերը։ Կապը կիրառվում է դաստակի բոլոր մատների ջերմային վնասվածքների և վիրավորումների դեպքում։

Դաստակի առաջին մատի հասկաձև կապը կիրառվում է առաջին մատի վնասվածքների և հիվանդությունների դեպքում՝ վիրակապակն նյութը ամրացնելու համար։

Դաստակի հետադարձ/թաթմանաձև կապը կիրառվում է դաստակների այչվածքների և ցրտահարումների դեպքում։

Ստորին վերջույթի կապեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդիր կապ ՝ սովորաբար դրվում է պարուրաձև կապ։

Ծնկահոդի հեռացող կրիաձև կապը կիրառվում է հոդի վնասվածքների և հիվանդությունների դեպքում։

Սրունքի կապ՝ կիրառվում է բարձրացող պարուրաձև կապը։

Ոտնաթաթի առաջին մատի ութաձև կապը կիրառվում է առաջին մատի վնասվածքներ և հիվանդություններ դեպքում։

Սրունք-թաթային հոդի ութաձև կապը կիրառվում է սրունք-թաթային հոդի և վիրակապական նյութը ֆիքսելու համար։

Ծնկահոդի շրջանի ութաձև կապ ։ Ծալված ծնկահոդի վրա դրվում է կրիաձև կապ։ Ուղղված ծնկահոդը կարելի է կապել սովորական պարուրաձև կամ ութաձև կապով։

Ամբողջ ոտնաթաթի կապը կիրառվում է մատների և ողջ ոտնաթաթի վնասվածքների և հիվանդությունների բուժման դեպքում։

Ոտնաթաթի կապն առանց մատներն ընդգրկելու կիրառվում է ոտնաթաթի վնասվածքների և հիվանդությունների բուժման համար, առանց մատների ախտահարման։

Կրունկի շրջանի կապը կիրառվում է կրունկի շրջանի վնասվածքների և հիվանդությունների դեպքում։

Ծայրատի կապը դրվում է վերջույթը անդամահատելուց հետո։

Սա հատուկ հարմարանք է ՝ պատրաստված կտորից,կաշվից, մետաղից, և կիրառվում է որովայնի խոռոչի թույլ տեղամասերը ամրացնելու համար:Ամրակապը սովորաբար կիրառվում է որովայնի ճողվածքների դեպքում, երբ հիվանդին որևէ պատճառով վիրահատել չի կարելի։

Այս կապերը կիրառվում են որևէ մարմնամասին անհրաժեշտ դիրք տալու նպատակով (անշարժացնող կապեր) կամ նրա ոչ ճիշտ դիրքը ուղղելու նպատակով (շտկող կապեր)։ Բուժական նպատակով կոշտ կապեր դնելու ժամանակ հաճախ օգտագործվում են արագ պնդացող նյութեր՝ գիպս, օսլա, հեղուկ ապակի։ Անշարժացնող կապերը դրվում են տուժածին բուժհիմնարկություն տեղափոխելուց առաջ, որոնք պատրաստվում են պինդ նյութերով՝ փայտ, մետաղ, պլաստմասսա։

Գիպսն իրենից ներկայացնում է կալցիումի սուլֆատը, որը ստացվում է բնական գիպսե քարը 140 °C ջերմաստիճանում բովելուց հետո։ Կան գիպսե բինտեր և գիպսե լոնգետներ։ Դրանք պատրաստվում և պահպանվում են հատուկ գիպսի վիրակապարաններում։

Գիպսե կապերը լիում են ամբողջական և ոչ ամբողջական։

Լոնգետային կապը կիրառվում է այնտեղ, որտեղ անշարժացման համար լովին բավական է ամրացումը կատարել լոնգետով և շրջանաձև գիպսե կապի ամրացման համար, այս դեպքում սկզբում օգտագործվում են լոնգետները, որոնք ամրացվում են շրջանաձև գիպսե կապով։ Գիպսե մահճակալիկներն օգտագործում են ողնաշարի տուբերկուլյոզի և նրա ձևախախտումները շտկելու համար։ Գոյություն ունեն գիպսե կապերի որոշ տեսակներ.

  • կտրվածք ունեցող գիպսե կապ
  • պատուհանավոր գիպսե կապ
  • կամրջաձև գիպսե ապ
  • թորակոբրախիալ գիպսե կապ
  • կոկսիդային գիպսե կապ
  • հոնիտային գիպսե կապ

Գիպսե սեղմիրան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա կիրառվում է ողնաշարի վնասվածքների և հիվանդությունների դեպքում։

Գիպսե կապերը կարող են լինել բամբակ-թանզիվային տակդիրով և առանց տակդիրի։ Բամբակ-թանզիվային տակդիրով կապը հիմնականում կիրառվում է օրթոպեդիկ պրակտիկայում, իսկ առանց տակդիրովը ՝ կոտրվածքների բուժման դեպքում։

Գիպսե կապերի հեռացման համար կիրառվում են հատուկ գործիքներ՝ սղոցներ, մկրատներ։ Կապը հեռացնելուց հետո մաշկը պետք է լվանալ ջրով և շփել վազելինային յուղով։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Бобров А.А. Руководство к изучению хирургических повязок : Десмургия. — М.: Т-во «Печатня С.П. Яковлева», 1890. — 206 с.
  • Великорецкий А.Н. Десмургия. — М.-Л.: Медгиз, 1941. — 150 с.
  • Ռոստոմ Արևյան Քույրական գործը վիրաբուժությունում / մաս 2 /(Դեսմուրգիա). — Երևան: «Զանգակ-97», 2009. — 192 էջ с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 352