Դեպք գիշերօթիկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դեպք ինտերնատումից)
Դեպք գիշերօթիկում
անգլ.՝ The Adventure of the Priory School
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և քրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
ՇարքՇերլոկ Հոլմսի վերադարձը[1] և Շերլոք Հոլմսի մատենագիտություն
ՆախորդՄիայնակ հեծանվորդուհի
ՀաջորդՍև Փիթերի արկածները
ՆկարազարդողՍիդնի Փեջեթ
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակված էՇերլոկ Հոլմսի վերադարձը
Հրատարակման տարեթիվ1904
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/arthur-conan-doyle/the-return-of-sherlock-holmes/text/the-adventure-of-the-priory-school
 The Adventure of the Priory School Վիքիպահեստում

«Դեպք գիշերօթիկում» (անգլ.՝ The Adventure of the Priory School), անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի 56 պատմվածքներից մեկը խուզարկու Շերլոկ Հոլմսի մասին, մտնում է «Շերլոկ Հոլմսի վերադարձը»՝ 13 պատմվածքից կազմված շարքի մեջ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլմսին է դիմում մասնավոր էլիտար գիշերօթիկ դպրոցի սեփականատերը՝ խնդրելով օգնել գտնել դուքս Հոլդըրնըսի որդուն, որը անհետացել է անհասկանալի հանգամանքներում։ Նրա հետ անհետացել էր նաև գերմաներենի ուսուցիչ Հայդեգըրը։ Հոլմսը բժիշկ Վաթսոնի հետ անհապաղ մեկնում է դեպքի վայր։

Դատավորը հեծանվի «Փալմըր» և «Դանլոփ» անիվների անվադողերի հետքերով ենթադրում է, որ դուքսի կորած երեխան և գերմաներենի ուսուցիչը մեկնել են տարբեր հեծանիվներով։ Շուտով հեծանիվների անիվների հետքերի մոտ՝ հովիտում, Հոլմսը հայտնաբերում է նաև կովի հետքեր, որոնց դիրքը բնորոշ էր ոչ թե կովի, այլ ձիու քայլին։ Վերջապես, շարժվելով հեծանիվների հետքերով, Հոլմսը և Վաթսոնը հասնում են ուսուցչի դիակին՝ մահացած գլխի հարվածից։ Շփվելով «Մարտական աքաղաղը» հյուրանոցի սեփականատիրոջ՝ ոմն Ռուբին Հեյզի հետ, Հոլմսը և Վաթսոնը հեռանում են հյուրանոցից։ Հանկարծ նրանք տեսնում են, թե ինչպես սկզբում հյուրանոցի մոտ են գալիս հաշվապահ Ջեյմս Վայլդըրը, իսկ հետո՝ երկանիվ սայլակով ինչ-որ անծանոթ մարդ։ Ուսումնասիրելով Վայլդըրի հեծանիվի հետքերը, որոնք նույն «Դանլոփ» մակնիշին էին պատկանում, և նայելով հյուրանոցի երկրորդ հարկի պատուհանից՝ Հոլմսը Վաթսոնին առաջարկում է հեռանալ։

Ինտերնատի հարակից շրջանների գծապատկերը
Ինտերնատի հարակից շրջանների գծապատկերը

Հաջորդ օրը Հոլմսը Վաթսոնի ուղեկցությամբ այցելում է դուքս Հոլդըրնըսին և պահանջում տալ նրան մեծ գումար (վաց հազար սթերլինգ)՝ որպես պարգև այս գործը լուծելու համար։ Ինչից հետո Հոլմսը հայտարարում է, որ կորած որդին գտնվում է «Մարտական աքաղաղը» հյուրանոցում՝ փակի տակ, իսկ առևանգմանը մասնակցել է հենց ինքը Հոլդըրնըսը։ Հոլմսի այս գործը հանրության առաջ մանրուքները չբացահայտելու խոստումը տալուց հետո Հոլդըրնըսը ամեն ինչ խոստովանում է։

Պարզվում է, որ նրա անձնական քարտուղար Ջեյմս Վայլդըրը, որը իրականում ամուսնությունից դուրս ունեցած նրա ավագ որդին էր, Ռուբին Հեյզի օգնությամբ կազմակերպել է կրտսեր եղբոր՝ դուքսի օրինական ժառանգի առևանգումը։ Ուսուցիչ Հայդեգըրը, որը դարձել էր առևանգման ականատես և հետապնդել գողերին հեծանվով, սպանվել էր Հեյզի կողմից։ Իսկ հետքերը խճճելու համար Վայլդըրը օգտագործել էր ընդանեկան գանձը՝ ձիու նալը, որի վրա Հեյզը տարել էր երեխային, նման էին կովի ոտքերի։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մի անգամ, երբ Կոնան Դոյլին դիմում են Հոլմսի մասին լավագույն վեպերը թվարկելու խնդրանքով, նա ընտրեց լավագույն 12 աշխատություններ, որոնց թվում էր նաև «Դեպք ինտերնատումը» (13 մարտի, 2015 թվական)։
  • Կոնան Դոյլի միայն երկու պատվածքներում են օգտագործվել օրիգինալ պատկերներ՝ «Դեպք ինտերնատում» վեպում դեպքի վայրի գծապատկերը՝ գծված Հոլմսի կողմից, և «Պարող մարդուկներում»՝ կոդավորված նշանները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեպք գիշերօթիկում» հոդվածին։