Դեպի անտառը, որտեղ շողշողում են լուսատտիկները
Դեպի անտառը, որտեղ շողշողում են լուսատտիկները 蛍火の杜へ | |
---|---|
![]() | |
Ժանր | ռոմանտիկա, դրամա, միստիկա, ողբերգություն |
Երկիր |
![]() |
Պրեմիերա | 2011 թվականի սեպտեմբերի 17 |
Լեզու | ճապոներեն |
Ռեժիսոր | Օմորի Տակախիրո |
Տևողություն | 45 րոպե |
IMDb | ID ID 2061702 |
Hotarubi no Mori e (ճապ.՝ 蛍火の杜へ Հոտարուբի նո մորի է, Անտառում, որտեղ շողշողում են լուսատտիկները)՝ Միդորիկավա Յուկիի շոջո-մանգան առաջին անգամ լույս է տեսել 2002 թվականի հուլիսին, LaLa DX ամսագրում:Այն նաև 2003 թվականի հուլիսին և 2011 թվականի սեպտեմբերին վերահրատարակվել է, որպես երկու տարբեր նորավեպ: «Hotarubi no Mori e» պատմությունը հետագայում ռեժիսոր Տակախիրո Օմորիի և Brain’s Base ստուդիայի ջանքերով ստացել է անիմացիոն ֆիլմի տեսք, որը էկրանիզացվել է ճապոնիայում 2011 թվականի սեպտեմբերին:
Բովանդակություն
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոտարու վեցամյա աղջիկը մոլորվել է կախարդված անտառում: Այնտեղ նա հանդիպում է մի դիմակով երիտասարդ, որի անունը Գին է: Գինը անտառային հոգի է, որը մեկ մարդու հպումից կարող է հալվել: Շնորհիվ իր նոր ընկերոջ Հոտարուն դուս է պրծնում անտառից, բայց հաջորդ օրը կրկին վերադառնում, որ հանդիպի Գինի հետ...
Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոտարու Տակեգավա (ճապ.՝ 竹川 蛍 Տակեգավա Հոտարու)՝ գլխավոր հերոսուհին: Անիմեի սկզբում նա վեցամյա աղջիկ էր: Կորչելով անտառում, հանդիպեց Գինին: Այդ պահից սկսած նա ամեն տարի՝ ամռանը ժամանում է իր պապիկի տուն, որպեսի գնա անտառ Գինի մոտ: Ժամանակի հետ փոքրիկ աղջիկը մեծանում է և դառնում գեղեցիկ օրիորդ: Նա սիրահարվում է Գինին: Բայց ամառային կառնավալի ժամանակ մի հոգի– երեխա է ընկնելուց լինում և Գինը նրան փրկում է, բայց պարզվում է, որ այդ երեխան մարդ է լինում: Գինը սկսեց կորչել, հալվել և նրանք առաջին ու վերջին անգամ գրկախառնվեցին:
Սեյու՝ Սակուռա Այանե
Գին (ճապ.՝ ギンԳին)՝ գլխավոր հերոս: Մարդ: Վաղ մանկության հասակում նրան թողել են անտառում, բայց անտառային աստվածը խղճալով նրան՝ կերպարանափոխեց հոգու: Սակայն կախարդանքը թույլ է լինում և, եթե Գինին մարդ դիպչի նա անհետանա: Նա մենակ էր, մինչև որ անտառում չհանդիպեց աղջկան՝ Հոտարուին: Ժամանակի ընթացքում սիրեց նրան: Երբ նա դիպչեց մարդու, նա ուրախ էր, որ վերջապես կարող էր գրկել Հոտարուին:
Սեյու՝ Ուտիյամա Կոկո
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օտակա Սիդզուրու (ճապ.՝ おおたか静流)– «Ամառվա տեսիլքներ» (ճապ.՝ 「夏を見ていた」 Նացու օ միտեիտա)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Andy Hanley Anime Review: In the Forest of the Fireflies Light UK Anime Network (2011 թ. հոկտեմբերի 15)
Ստեղծագործության տվյալների բազաներ