Jump to content

Դեպի Փարիզ (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեպի Փարիզ
ռուս.՝ В Париж!
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1886
Հրատարակվել էմարտի 22 (ապրիլի 3), 1886

«Դեպի Փարիզ» (ռուս.՝ В Париж!), Անտոն Չեխովի պատմվածքը՝ գրված 1886 թվականին, հրապարակվել է «Օսկոլկի» ամսագրի 12-րդ համարում, 1886 թվականի մարտի 22-ին՝ Ա. Չեխոնտե ստորագրությամբ։

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Պ. Չեխովի «Դեպի Փարիզ» պատմվածքը գրվել է 1886 թվականին, առաջին անգամ հրապարակվել է «Օսկոլկի» ամսագրի 12-րդ համարում, 1886 թվականի մարտի 22-ին՝ Ա. Չեխոնտե ստորագրությամբ։ Պատմվածքի գործող անձիք տեղեկացված են ֆրանսիացի բակտերիոլոգ և քիմիկ Լուի Պաստյորի մեթոդով կատաղությունը բուժելու մասին։ Պատմվածքում նկարագրված ժամանակաշրջանում Փարիզում բացվում է Պաստերի միջազգային հիվանդանոցը։ Պատմվածքում հիշատակվում են նաև ուղղագրության հարցերը։ 19-րդ դարի վերջին ակադեմիկ Յա. Կ. Գրոտը հրապարակում է ռուսաց լեզվի միասնականացման վերաբերյալ աշխատություններ[1]։ Գրոտը պահպանել էր ять, фиты, ижицы և і տառերը, սակայն դրանց գործածությունը չէր կարգավորել որոշակի կանոններով։ Ա. Պ. Չեխովը 1887 թվականի հունվարի 18-ին եղբորը գրում է. «Եթե ինձանից կախված լիներ, ես կվերացնեի և ять, և фиту (ապուշ տառ է), և ижицу, և і տառերը։ Այդ տառերը խանգարում են ոչ միայն դպրոցական գործին, այլև անհարմար դրության մեջ են դնում գործարար մարդկանց, որոնք ժամանակ չունեն սովորելու քերականական մանրուքները, որոնք կազմում են մեր քերականության ավելորդ զարդը»։

Մի անգամ, երեկոյան, ոստիկանական վերակացու Վոնյուչկինի կալվածքից տուն էին վերադառնում տեղական կառավարման վարչության քարտուղար Գրյազնովը և գավառական ուսումնարանի ուսուցիչ Լամպադկինը, որոնք հարբած էին և օրօրվելով էին քայլում։ Նրանց միջև բանավեճ սկսվեց Գրոտի նոր ուղղագրության վերաբերյալ։ Լամպադկինը խորհում էր այն մասին, թե ինչպես է ճիշտ գրել ածական անվան վերջավորությունը սեռական հոլովով, եզակի թվով, արական սեռով ագո թե օգօ... Գրյազնովը ընդհանրապես չէր լսում մանկավարժի դատողությունները, այլ հափշտակված նայում էր, թե ինչպես երկու շներ միակցվել էին շղթայով, շրջապատելով սև բակապահ շանը, հաչում էին։ Նա որոշեց միջամտել այդ իրադարձությանը և ավելի գրգռեց շներին, որի արդյունքում էլ բակապահ շունը կծեց նրա մատը։ Միաժամանակ նա ճանկեց Լամպադկինի սրնքամսից և փախավ։ Գալով տուն (մանկավարժը տուն էր վարձել և ճաշում էր քարտուղարի մոտ), նրանք մոտացան շների հետ կապված պատմությունը և այդ պահին ներկայացավ գավառական բժիշկ Կատաշկինը, ասելով, որ մարդիկ տեսել են թե ինչպես է շունը նրանց երկուսին կծում։ Բժիշկը զննեց վերքերը, դրանք այրեց դժոխաքարով և գնաց։ Հաջորդ օրը նրանց այցելեց գավառական առաջնորդ Պոզվոնոչնիկովը, հետաքրքրվեց նրանց առողջությամբ, հավանաբար կատաղած շան կծելուց հետո և խորհուրդ տվեց մեկնել Փարիզ բուժման նպատակով, խոստանալով օժանդակել ֆինանսական միջոցներով և անձնագրով։ Լամպադկինը սկզբում չցանկացավ մեկնել, բայց համոզելուց հետո Գրյազնովի հետ միասին մեկնեցին գնացքով։ Հրաժեշտից չորս օր հետո Գրյազնովի քույրերը նկատեցին ճամպրուկով տուն վերադարձող Լամպադկինին։ Նա բացատրեց, որ հասնելով Կուրսկ իրեն Գրյազնովի հետ միասին թվաց, որ ռեստորանում ճաշելը թանկ է և նրանք մեկնում են պանդոկ։ Այստեղ տեղական կառավարման վարչության քարտուղարը լավ կոնծեց և սկսեց աղմկել։ Նրա վրա արձանագրություն կազմեցին, հետո էլ վերջացան նրա փողերը։ Մնացած գումարով կարողացավ տուն վերադառնալ միայն Լամպադկինը։ Գրյազնովը խնդրել էր, որ իրեն գումար ուղարկեն, որպեսզի կարողանա վերադառնալ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Чехов А. П. В Париж!// Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. - М.: Наука, 1974-1982.
  • Dictionnaire Tchekhov, page 20, Françoise Darnal-Lesné, Édition L'Harmattan, 2010, ISBN 978 2 296 11343 5.
  • À Paris, traduit par Edouard Parayre, Les Éditeurs Français Réunis, 1958.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Русское правописание», СПб., 1885 «Сборник отделения русского языка и словесности императорской Академии наук», том XXXVI, № 1, СПб., 1885, стр. 1—144

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]