Դենիս Դորոժկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիս Դորոժկին
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 8, 1987(1987-06-08)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Վոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 191 սանտիմետր
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Օլիմպիա (Վոլգոգրադ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2011 Ռուսաստան Կրասնոդար (Ֆուտբոլային ակումբ)Կրասնոդար 77 (20)
2010  Ռուսաստան Ռոտոր 16 (2)
2011  Ռուսաստան Չերնոմորեց 16 (1)
2011-2012 Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 26 (9)
2012-2013 Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 22 (1)
2013  Ռուսաստան Լուչ-Էներգիա 19 (3)
2014-2016 Ռուսաստան Ուրալ 26 (2)
2016-2018 Ռուսաստան Տամբով 36 (5)
2018 Ռուսաստան Ֆակել 3 (0)
2018—մ.հ. Հայաստան Փյունիկ 9 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 26 հոկտեմբերի, 2018:

Դենիս Իգորևիչ Դորոժկին (ռուս.՝ Денис Игоревич Дорожкин, հունիսի 8, 1987(1987-06-08)[1], Վոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Փյունիկ» ակումբի հարձակվող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեց տարեկանից սկսել է մարզվել հոր՝ Իգոր Դորոժկինի մոտ «Կիրովեց» ակումբում։ Տասը տարեկանում հրավիրվել է «Օլիմպիա», որտեղ խաղացել է 6 տարի՝ մինչև միջնակարգ դպրոցն ավարտելը։ 2004 թվականին Դենիսը հեռացել է թիմից և վերադարձել «Կիրովեց»[2]։ Խաղացել է քաղաքի և մարզի առաջնություններում, այդ թվում նաև Ժիրնովի «Բուրովիկում» և Օլիմպիական ռեզերվի ուսումնարանում։ 2007 թվականին Դենիսին հրավիրել են մասնակցելու «Կրասնոդար» նոր ակումբի փորձնական հավաքին։ Հաջող հավաքից հետո պայմանագիր է կնքել ակումբի հետ[3]։ «Կրասնոդարի» կազմում խաղացել է երեք մրցաշրջան՝ անցկացնելով ընդհանուր առմամբ 84 հանդիպում և խփել 23 գոլ։ 2010 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Ռոտոր»։ 2011/12 մրցաշրջանի առաջին մասն անցկացրել է «Չերնոմորեցում», երկրորդ մասը՝ Մոսկվայի «Տորպեդոյում»։ 2012/13 մրցաշրջանն անցկացրել է «Սպարտակ-Նալչիկում»։ Մրցաշրջանի ավարտին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Լուչ Էնեգիա»։ 2013 թվականի դեկտեմբերի վերջին երկամյա պայմանագիր է կնքել «Ուրալի» հետ[4]։ 2016 թվականի համալրել է «Տամբով» ակումբի շարքերը։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկրորդ դիվիզիոնի Հարավ տարածաշրջանի բրոնզե մեդալակիր – 2008

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի փետրվարի 23-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Ընդհանուր
Մակ. Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Կրասնոդար 2008 III 32 12 4 2 36 14
2009 II 34 7 2 0 36 7
2010 II 11 1 1 1 12 2
Ընդհանուր 77 20 7 3 84 23
Ռուսաստան Ռոտոր 2010 II 16 2 0 0 16 2
Ռուսաստան Չերնոմորեց 2011/12 II 16 1 1 0 17 1
Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 2011/12 II 26 9 0 0 26 9
Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 2012/13 II 22 1 2 0 24 1
Ռուսաստան Լուչ Էներգիա 2013/14 II 19 3 1 2 20 5
Ռուսաստան Ուրալ 2013/14 I 6 1 0 0 6 1
2014/15 I 6 0 0 0 6 0
Ընդհանուր 12 1 0 0 0 0
Ընդհանուր կարիերայում 188 37 11 5 199 42

Ծանթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Денис Дорожкин: «В приметы я не верю вообще»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Краснодар». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 31-ին.
  3. Денис Дорожкин: «Человек с планеты Футбол»
  4. ««Урал» заключил контракт с нападающим Денисом Дорожкиным» (ռուսերեն). Официальный сайт ФК «Урал». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիս Դորոժկին» հոդվածին։