Մուրսկա Սոբոտա քաղաքի ֆուտբոլային Մուրա ֆուտբոլային ակումբում, որտեղ սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան 1995 թվականին: 2000 թվականի ամռանը տեղափոխվել է Բերգիա, որտեղ խաղացել է Բյուրգգե ակումբում սակայն այնտեղ խաղալիս հաճախ է սխալներ թույլ տվել ինչի պատճառով կորցրել է իր տեղը թիմի հիմանական կազմում [3] և արդյունքում լքել է ակումբը 2003 թվականի սեպտեմբերին: 2004 թվականին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Անտվերպեն ակումբ սակայն այնտեղ երկար չի մնացել և նույն թվականի ամռանը վերադարձել է Սլովենիա և սկսել է խաղալ Դոմժալե ակումբում[4], որի կազմում երկու անգամ դարձել է Սլովենիաի չեմպիոն, երկու անգամ՝ փոխչեմպիոն և մեկ անգամ նվաճել երկրի սուպեր գավաթը:
Սլովենիայի հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել մեկ անգամ՝ 2002 թվականին մասնակցելով Հոնդուրասի հավաքականի դեմ ընկերական խաղին, սակայն որպես երրորդ դարպասապահ ընդգրկվել է 2000 թվականի Եվրոպայի առաջնության և 2002 թվականի աշխարհի առաջնության հայտացուցակներում: