Դեյան Կուլուսևսկի
Կուլուսևսկին 2019 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
Շվեդիա Հյուսիսային Մակեդոնիա | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 25, 2000[1][2] (23 տարեկան) | ||
Ծննդավայր | Ստոկհոլմ, Շվեդիա[1][3][4][…] | ||
Հասակ | 186 սմ | ||
Քաշ | 75 կգ | ||
Դիրք | աջ վինգեր, կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
Պարմա (վարձավճարով Յուվենտուսից) | ||
Համար | 44 | ||
Պատանեկան կարիերա | |||
2006-2016 | Բրոմապոյկարնա | ||
2016-2019 | Ատալանտա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2018-2020 | Ատալանտա | 3 | (0) |
2019-2020 | → Պարմա | 17 | (4) |
2020-ներկա | Յուվենտուս | 0 | (0) |
2020-ներկա | → Պարմա | 1 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2015 | Հյուսիսային Մակեդոնիա Մ16 | 5 | (6) |
2015 | Շվեդիա Մ15 | 2 | (0) |
2016 | Շվեդիա Մ16 | 9 | (3) |
2016-2017 | Շվեդիա Մ17 | 12 | (3) |
2017-2018 | Շվեդիա Մ19 | 13 | (2) |
2019-ներկա | Շվեդիա Մ21 | 5 | (3) |
2019-ներկա | Շվեդիա | 1 | (0) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Դեյան Կուլուսևսկի (շվեդ.՝ Dejan Kulusevski, ապրիլի 25, 2000[1][2], Ստոկհոլմ, Շվեդիա[1][3][4][…]), շվեդ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Յուվենտուսից վարձավճարով հանդես է գալիս Պարմայի և Շվեդիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի և կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[5]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլիստի կարիերան Կուլուսևսկին սկսել է Բրոմապոյկարնայում[6][7]։ 2016 թվականի հուլիսի 7-ին նա միացավ Ատալանտայի երիտասարդական թիմին[8]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2019 թվականի հունվարի 20-ին՝ փոխարինելով Մարտեն դե Ռոնին Ֆրոզինոնեի դեմ խաղում[9][10]։
2019 թվականի հուլիսի 18-ին Կուլուսևսկին 1 տարվա վարձավճարով միացավ Պարմային[11][12][13]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 17-ին՝ Իտալիայի գավաթի Վենեցիայի դեմ խաղում[14]։ Սեպտեմբերի 1-ին շվեդը 2 գոլային փոխանցում տվեց Ուդինեզեի դեմ խաղում[15]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Կուլուսևսկին խփեց սեպտեմբերի 30-ին՝ Տորինոյի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[16]։ Հոկտեմբերի 20-ին նա գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ջենոայի դեմ խաղում[17]։ Նոյեմբերի 24-ին շվեդը գոլ խփեց Բոլոնյայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[18]։ Դեկտեմբերի 14-ին՝ Նապոլիի դեմ խաղում Կուլուսևսկին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Պարմային հաղթել 2-1 հաշվով[19][20]։
Յուվենտուս[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 2-ին Կուլուսևսկին 4.5 տարվա պայմանագիր կնքեց Յուվենտուսի հետ[21][22], և մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով վերադարձավ Պարմա[23][24][25]։ Ակումբը նրա համար վճարեց 35 միլիոն եվրո, որը կարող էր հասնել 44 միլիոնի բոնուսների դեպքում[26][27][28]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուլուսևսկին ներկայացրել է Հյուսիսային Մակեդոնիան մինչև 16 տարեկանների երիտասարդական հավաքականում և Շվեդիան այլ տարիքային հավաքականներում[29][30]։ Շվեդիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի նոյեմբերին՝ Ռումինիայի և Ֆարերյան կղզիների դեմ խաղերի համար[31][32]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 18-ին՝ փոխարինման մտնելով Ֆարերյան կղզիների դեմ խաղում[33]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 7-ի դրությամբ[34]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ատալանտա | 2018–19 | Սերիա A | 3 | 0 | 0 | 0 | — | 3 | 0 | |||
Պարմա (վարձավճար) | 2019–20 | 18 | 4 | 2 | 0 | 20 | 4 | |||||
Կարիերայի ընդհանուր | 21 | 4 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 23 | 4 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 7-ի դրությամբ[34]
Շվեդիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2019 | 1 | 0 |
Ընդհանուր | 1 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ատալանտա
- Իտալիայի գավաթ. երկրորդ տեղ. 2018–19[35]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Sveriges befolkning 2000 (շվեդերեն) — Sveriges Släktforskarförbund, 2020.
- ↑ 3,0 3,1 3,2 L'Équipe (ֆր.) — Groupe Amaury, 1946. — ed. size: 327168 — ISSN 0153-1069; 2263-4940
- ↑ 4,0 4,1 4,2 playmakerstats.com — 2003.
- ↑ «Sweden - D. Kulusevski - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ UEFA.com (2020 թ․ հունվարի 2). «Who is new Juventus signing Dejan Kulusevski?». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ May, Sam. «Who Is Dejan Kulusevski? Juventus' New Wing Wizard, And Maybe The Next Mohamed Salah». Forbes (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Dejan Kulusevski: From rejecting Arsenal to Juventus' new €35m teen star | Goal.com». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Frosinone Calcio - Atalanta BC, Jan 20, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Frosinone vs. Atalanta - Football Match Line-Ups - January 20, 2019 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «ANDREAS CORNELIUS AND DEJAN KULUSEVSKI JOIN». Parma Calcio 1913 (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Official: Parma sign Atalanta pair | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Cornelius e Kulusevski al Parma». Atalanta (իտալերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Parma Calcio 1913 - Venezia FC, Aug 17, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Udinese Calcio - Parma Calcio 1913, Sep 1, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Parma Calcio 1913 - Torino FC, Sep 30, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Parma Calcio 1913 - Genoa CFC, Oct 20, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Bologna FC 1909 - Parma Calcio 1913, Nov 24, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «SSC Napoli - Parma Calcio 1913, Dec 14, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Nightmare debut for Gattuso as Napoli suffer late loss to Parma». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Dejan Kulusevski is a Juventus player!». Juventus.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Dejan Kulusevski completes Juventus move». MARCA in English (անգլերեն). 2020 թ․ հունվարի 2. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «OFFICIAL STATEMENT: DEJAN KULUSEVSKI». Parma Calcio 1913 (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Dejan Kulusevski: Juventus sign Sweden midfielder from Atalanta and loan him back to Parma». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Porter, Matt (2020 թ․ հունվարի 2). «Juventus splash out £30m on 19-year-old midfielder Dejan Kulusevski». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Official: Juventus buy Kulusevski | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Juventus sign Kulusevski in deal worth potential 44m euros». AS.com (անգլերեն). 2020 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Juve sign Sweden starlet Kulusevski, 19, for €35m». ESPN.com (անգլերեն). 2020 թ․ հունվարի 2. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Who is Dejan Kulusevski, the new Juventus player?». football-news24.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Dejan Kulusevski - bound for Juventus, and greatness». FootballCritic (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Owen, Danny (2019 թ․ նոյեմբերի 6). «Reported £23m Wolves and Arsenal target gets first international call-up». HITC (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Dejan Kulusevski uttagen i landslaget efter jättesuccén». www.expressen.se (շվեդերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Sweden - Faroe Islands, Nov 18, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ 34,0 34,1 «Dejan Kulusevski». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Lazio beats Atalanta 2-0 to win Italian Cup». USA TODAY (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դեյան Կուլուսևսկի կատեգորիայում։ |
- Կուլուսևսկիի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կուլուսևսկին transfermarkt-ում
- Կուլուսևսկին soccerbase.com-ում
- Կուլուսևսկին WhoScored.com կայքում
- Կուլուսևսկին Սերիա A-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2020-02-05 Wayback Machine
- Կուլուսևսկին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
- Ապրիլի 25 ծնունդներ
- 2000 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ստոկհոլմ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Շվեդ ֆուտբոլիստներ
- Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ատալանտայի ֆուտբոլիստներ
- Պարմայի ֆուտբոլիստներ
- Յուվենտուսի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ