Դեյան Գեորգիևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյան Գեորգիևսկի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝թեքվանդոյի մարզիկ
Երկիր՝ Հյուսիսային Մակեդոնիա
Ծննդյան ամսաթիվ՝1999
Ծննդավայր՝Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա

Դեյան Գեորգիևսկի (մակեդոներեն՝ Дејан Георгиевски, 1999, Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), հյուսիսմակեդոնացի թեկվոնդիստ։ Օլիմպիական խաղերում մեդալ նվաճած երկրորդ մարզիկն իր երկրից[1]։ Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին 19 տարեկան մարզիկը մեծահասակների միջազգային մակարդակում նվաճել է իր առաջին մեդալը՝ զբաղեցմելով երկրորդ տեղը Միջերկրածովյան խաղերում[2]։ Այնուհետև թեկվոնդիստը բազմաթիվ մեդալներ է նվաճել խոշոր մրցաշարերում, սակայն մարզիկների ընդհանուր վարկանիշում նա ցածր դիրքերում է եղել[3][4]։

Մասնակցություն Օլիմպիական խաղերին[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած որակավորման մրցաշարում հաջող հանդես գալու շնորհիվ մակեդոնացին նվաճել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր[5][6][7][8]։ Այդ մրցաշարում նա շատերի համար անսպասելի հասել է եզրափակիչ, որտեղ լարված պայքարում զիջել է ռուսաստանցի Վլադիսլավ Լարինին (9։ 15)[9]։

Գեորգիևսկիի նվաճած արծաթը դարձել է հյուսիսմակեդոնացի մարզիկների լավագույն արդյունքն Օլիմպիական խաղերում։ Ավելի վաղ նրանք ընդամենը մեկ անգամ էին կարողացել հայտնվել խաղերի պատվո հարթակի վրա։

Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Գեորգիևսկին եղել է իր հավաքականի երկու դրոշակակիրներից մեկն ազգերի շքերթում[10]։

Ելույթներ Օլիմպիական խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական Դիսցիպլինա Տեղ
Ճապոնիա Տոկիո 2020 թեկվոնդո, տղամարդիկ, ավելի քա 80 կգ 2nd 2-րդ տեղ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Taekwondo - Dejan Georgievski». Athletes Information.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. «ATHLETE PROFILE». Tarragona 2018 Information. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին.
  3. «Tournaments Record». World Taekwondo.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «Conversation with the Macedonian national taekwondo representative Dejan Georgievski before the European Championship: I am going for gold in Sofia». European Championship Information.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «Interview of Day 2 for European Qualification Tournament for Tokyo 2020 Olympic Games». European Qualification Tournament.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «Interview with Dejan Georgievski, taekwondo fighter who will participate in the Tokyo Olympics: My dream is to bring an Olympic gold medal in Macedonia». Slobodenpecat.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. «Taekwondo: Nine Mediterranean countries claiming Olympic spots at Tokyo 2020». CIJM.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. «Double delight for France as 16 qualify for Tokyo 2020 at European taekwondo qualifier». Olympic 2020. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 18-ին.
  9. Еще одну золотую медаль выиграл Ларин в тхэквондо на Олимпиаде /// сайт «Спорт 25» 27.07.2021 г.
  10. «Георгиевски ќе го носи македонското знаме во Токио» [Georgievski will carry the Macedonian flag in Tokyo] (մակեդոներեն). Nova Makedonija. 2021 թ․ մայիսի 15. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]