Jump to content

Դեմքի խնամքի անձեռոցիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Facial tissue
Personal hygiene item Խմբագրել Wikidata
ԵնթակատեգորիաԹաշկինակ, paper product Խմբագրել Wikidata
Մեկանգամյա օգտագործման դիսպենսերային տուփ
Բազմաթիվ անձեռոցիկների տուփերի վաճառք խանութներում

Դեմքի խնամքի անձեռոցիկներ, դասվում են միաշերտ, փափուկ, ներծծող, մեկանգամյա օգտագործման թղթերի դասին, որոնք նախատեսված են դեմքի խնամքի օգտագործման համար: Դրանք միանգամյա օգտագործման այլընտրանք են կտորե թաշկինակներին: Այս տերմինները սովորաբար օգտագործվում են անձեռոցիկների որևէ մի տեսակ մատնանշելու համար, որը սովորաբար վաճառվում է տուփի մեջ, և նախատեսված է քթից լորձը հեռացնելու (մաքրելու) համար, թեև դրանք կարող են վերաբերել նաև այլ տեսակների, ինչպիսիք են` հասարակ չոր և թաց անձեռոցիկները:

Դեմքի խնամքի անձեռոցիկները Կանադայում և ԱՄՆ-ում հայտնի են որպես «Kleenex» համաշխարհային ապրանքանիշ:

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմքի խնամքի անձեռոցիկներն և միաշերտ թաշկինակները արտադրվում են ամենացածր քաշի պապիրուսային թղթից (14–18 գ/մ²): Մակերեսը հաճախ հարթվում է թույլ փայլարդման միջոցով: Այս տեսակ անձեռոցիկները սովորաբար բաղկացած են 2-3 շերտից։ Բարձր որակի պահանջների պատճառով նման անձեռոցիկները սովորաբար ամբողջությամբ պատրաստվում են մաքուր քիմիական նյութից, բայց կարող է պարունակել ավելացված և ընտրված, վերամշակված մանրաթելեր[1]: Անձեռոցիկները կարելի է մշակել փափկեցնող միջոցներով, լոսյոններով կամ ավելացնել բուրմունք՝ ցանկալի հատկություններ տալու համար: Դեմքի խնամքի անձեռոցիկները կամ թաշկինակները ծալվում են և տեղադրվում գրպանային փաթեթներում կամ դիսպենսերային տուփի մեջ:

Դեմքի խնամքի անձեռոցիկներն կարող են պարունակել ոչ կենսաքայքայվող հավելումներ երկարատև օգտագործման համար[2]:

Դեմքի համար նախատեսված անձեռոցիկները օգտագործվել են Ճապոնիայում դարեր շարունակ և ինչպես նկարագրված է Հասեկուրա Ցունենագայի17-րդ դարի եվրոպական ճանապարհորդության հաղորդագրության մեջ`

"Նրանք մետաքսանման թղթով մաքրում էին իրենց քիթը, որը երբեք չեին օգտագործում երկրորդ անգամ, ուստի դրանք օգտագործելուց հետո դեն էին նետում և ուրախանում տեսնելով շրջապատող մարդկանց, ովքեր շտապում են վերցնել դրանք"[3]:

1924 թվականին դեմքի համար նախատեսված անձեռոցիկներըը, առաջին անգամ ներկայացվեցին Քիմբերլի Քլարկի կողմից՝ Kleenex անունով: Նրանք արտադրվել են որպես դեմքից շպարը մաքրելու միջոց։ Նախկինուոմ Kleenex-ը իր գովազդները կապում էր հոլիվուդյան դիմահարդարման հետ և երբեմն ներառում էր կինոաստղերի (Հելեն Հեյս և Ջին Հարլոու) հավանությունները, ովքեր օգտագործում էին Kleenex՝ իրենց թատերական դիմահարդարումը մաքրելու համար: Հաճախորդների մեծամասնությունը սկսեցին օգտագործել Kleenex-ը որպես մեկանգամյա օգտագործման թաշկինակ, իսկ 1926 թվականին Իլինոյս նահանգի Պեորիա թերթերից մեկի ընթերցողի ակնարկը ցույց տվեց, որ սպառողների 60%-ն այն օգտագործում էր քիթը մաքրելու համար: Մնացած 40%-ն այն օգտագործում էր տարբեր պատճառներով, այդ թվում, որպես առօրյա անձեռոցիկ և զուգարանի թուղթ[4]

Քիմբերլի Քլարկը նաև ներկայացրել է գունավոր, տպագիր, գրպանային և եռաշերտ դեմքի անձեռոցիկներ:.[5]

Համաշխարհային առաջատար ընկերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային առաջատար ապրանքանիշներ, որոնք զբաղվում են դեմքի համար նախատեսված անձեռոցիկների արտադրությամբ[6].

  • Procter & Gamble
  • Seventh Generation
  • Kimberly-Clark
  • Essity
  • Asia Pulp and Paper
  • Hengan International
  • Vinda International
  • Georgia-Pacific
  • Sofidel Group
  • WEPA Group
  • Metsa Group
  • CMPC Tissue
  • Industrie Cartarie Tronchetti (ICT)
  • Kruger
  • Cascades
  • C&S Paper
  • Sallettalen y Briand s.l (sbpapel)

Հայտնի ապրանքանիշեր ԱՄՆ-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Puffs
  • Kleenex
  • Scotties
  • Seventh Generation
  • Fiora
  • Nice 'N Soft
  • Marcal
  • Green Forest

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Paulapuro, Hannu (2000). Paper and Board Grades. Atlanta: TAPPI. ISBN 978-952-5216-18-9.
  2. "Is Kleenex® Tissue biodegradable?", Frequently Asked Questions (FAQ) - Kleenex® Brand Tissues
  3. "Relations of Mme de St Troppez", October 1615, Bibliothèque Inguimbertine, Carpentras. Extracts from the Old French original:
    "...Ilz se mouchent dans des mouchoirs de papier de soye de Chine, de la grandeur de la main a peu prez, et ne se servent jamais deux fois d'un mouchoir, de sorte que toutes les fois qu'ilz ne mouchoyent, ils jestoyent leurs papiers par terre, et avoyent le plaisir de les voir ramasser a ceux de deca qui les alloyent voir, ou il y avoit grande presse du peuple qui s'entre batoit pour un ramasser principallement de ceux de l'Ambassadeur qui estoyent hystoriez par les bordz, comme les plus riches poulletz des dames de la Cour. Ils en portient quantite dans leur seign, et ils ont apporte provision suffisante pour ce long voyage, qu'ilz sont venus faire du deca...."
  4. History of Kleenex tissue
  5. «Kleenex® Brand Cold and Flu Tips & Facts | Kleenex® Brand Tissues». Kleenex.com. 2011-01-31. Արխիվացված է օրիգինալից 2010-09-26-ին. Վերցված է 2012-11-06-ին.
  6. Facial Tissue Paper Market Global Industry Analysis 2020 to 2026 Forecast Analysis Covers Manufacturing Size and Share Status by Top Regions [1] Արխիվացված 2020-07-14 Wayback Machine June 5, 2020|press release=The Expresswire

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]